ՀՀ մրցակից Դանիան՝ Եվրոպայի վերջին մասնակիցը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում (տեսանյութ)

Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը որակավորվեց աշխարհի 2018 թ. առաջնությանը: Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ընտրական փլեյ-օֆ փուլի պատասխան խաղում թիմը մրցակցի հարկի տակ 5:1 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի նկատմամբ: Իռլանդիայից Շեյն Դաֆին 6-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին: 29-րդ հյուրերը հավասարեցրեցրին հաշիվը: Գոլը գրանցվեց Անդրեաս Քրիստենսենի հաշվին: Ապա Քրիստիան Էրկսենը, աչքի ընկնելով 32, 63 եւ 74-րդ րոպեին, դարձավ հեթճտրիկի հեղինակ: 90-րդ րոպեին Նիկլաս Բենդտները 11-մետրանոցից ձեւակերպեց վերջնական հաշիվը՝ 1:5: Նրանց միջեւ 1-ին հանդիպումն Իռլանդիայում ավարտվել էր 0:0:

Դանիան դարձավ Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության վերջին մասնակիցը Եվրոպայից: Այս թիմն ընտրական խմբային փուլում Հայաստանի հետ ընդգրկված էր E խմբում: Այնտեղ 20 միավորով զբաղեցրել էր 2-րդ տեղը, 1-ինը զիջելով Լեհաստանին (25), եւ անցումային խաղերի մասնակցելու իրավունք  էր ստացել:

Եվրոպայում, բացի Դանիայից, առաջնության ուղեգիր են նվաճել Բելգիան, Ֆրանսիան, Իսլանդիան, Պորտուգալիան, Իսպանիան, Շվեյցարիան, Խորվաթիան, Անգլիան, Գերմանիան, Լեհաստանը, Սերբիան, Շվեդիան, ինչպես նաեւ Ռուսաստանը, որն իրավունքը ձեռք է բերել որպես մրցաշարը հյուրընկալող երկիր:

Հարավային Ամերիկայից կմասնակցեն Բրազիլիան, Արգենտինան, Ուրուգվայը, Կոլումբիան, Աֆրիկայից՝ Եգիպտոսը, Նիգերիան, Թունիսը, Մարոկկոն, Սենեգալը, Ասիայից՝ Իրանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայից եւ Կարիբյան ավազանից՝ Կոստա Ռիկան, Պանաման, Մեքսիկան:

Աշխարհի առաջնությանը պետք է մասնակցի 32 հավաքական: 30-նն արդեն հայտնի են: Մյուս 2-ը պարզ կդառնան Այսօր՝ նոյեմբերի 15-ին, եւ վաղը: Այսօր աշխարհի առաջնությունում Ասիան ներկայացնող Ավստրալիան կհույրընկալի Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանում անցումային խաղերի իրավունք ստացած Հոնդուրասին: 1-ին հանդիպումն ավարտվել է 0:0: Մյուս դիմակայությունում, Երեւանի ժամանակով, վաղը Օվկիանիայում եւ Հարավային Ամերիկայում անցումային խաղերի իրավունք ստացած Նոր Զելանդիան եւ Պերուն Նոր Զելանդիայում կվիճարկեն վերջին ուղեգիրը: 1-ին հանդիպումը Հարավային Ամերիկայի ներկայացուցչի հարկի տակ ավարտվել է 0:0:

Տպել
1606 դիտում

Պարոն վարչապետը բավական համեստ է գտնվել իր հայտարարության մեջ. 2019-ին էլ ենք նոր սպառազինություն ձեռք բերում. Բալայան

Ադրբեջանի ԶՈՒ-ն այլեւս չի վերահսկում Վրաստանից Հայաստան եկող գազատարը. ՊՆ փոխնախարար

Հայոց բանակում պետք է ինքնասպանություն չլինի, սա պիտի լինի մեր բացառիկ ձգտումը․ Անդրանիկ Քոչարյան

Փաստաբան Հայարփի Սարգսյանի հայտարարությունների մի մասը հիմնազուրկ են եւ անբովանդակ. Բալայան

Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները

Հայկ Սարգսյանի առաջարկը մեզ համար ընդունելի չէ. ՀՀ ՊՆ փոխնախարար

Մեղրի-Ծավ ավտոճանապարհը ձյան առատ տեղումների պատճառով դժվարանցանելի է, Տավուշում առկա է մառախուղ

Խորհրդարանը քննարկում է զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնելու նախագիծը

Րաֆֆու փողոցից բերման է ենթարկել 63-ամյա կին՝ փաստաթղթեր հափշտակելու կամ վնասելու մեղադրանքով

Հայազգի ֆուտբոլիստը կարող է հայտնվել արգենտինական հայտնի թիմում

Երևանի Արարատյան 1-ին զանգվածում այրվել է ավտոմեքենա

Նոր տարին՝ 750 հազար դոլարով. Երեւանում նաեւ զբոսաշրջիկների մեծ հոսք է սպասվում

Բողոքի ցույց եւ գործադուլ՝ նախագահ Մակրոնի դեմ. գրեթե 800 հազար մարդ է դուրս եկել փողոց (տեսանյութ)

Քոչարյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու

Լավ գիտենք՝ ՀՅԴ ժողովը վարող Հրանտ Մարգարյանն ինչով էր զբաղված 90-ականներին, երբ թմրանյութ էր տեղափոխում․ Բաբաջանյան

Հայտնի է՝ ինչու Արսեն Ջուլֆալակյանը չմասնակցեց ըմբշամարտի ՀՀ առաջնությանը ու ինչպես կորոշվի՝ ով է գնալու Տոկիո 2020

«Պետք է սրա դեմն առնել». Քոչարյանն առարկեց դատավորին հայտնած ինքնաբացարկի միջնորդության դեմ

ՄՕԿ-ը հաստատել է Օլիմպիական խաղերի շքերթի հերթականությունը. կմասնակցի նաեւ փախստականների թիմը

Վարդաձոր գյուղի 3 բնակիչ շմոլ գազից թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանը 2020-ին առաջ է անցնելու Ադրբեջանից․ վարչապետ