Տրամաբանական է, որ Ալիևի աշխատակիցները հարձակվում են հայկական լոբբիի վրա. Արամ Համբարյան

15/11/2017 schedule16:15

Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաներն իրենց հայտարարություններում սովորաբար փորձում էին կենտրոնանալ քաղաքական մեղադրանքների վրա՝ անձնական որակումները թողնելով հանրային ոլորտին։ Սակայն այժմ, կարծես թե, այստեղ գրանցվում է խաղի կանոնների փոփոխություն, գրում է Ամերիկայի ձայնը: 

Վերջերս Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը թվիթերի իր պաշտոնական էջում որոշեց անձնական մեղադրանքներ ներկայացնել ամերիկահայ հայտնի գործիչ, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի դեմ՝ անվանելով նրան ահաբեկիչ եւ մաֆիայի ղեկավար:

Համբարյանը հայտնեց, որ զարմացած է ադրբեջանցի պետպաշտոնյայի կողմից իր անձի նկատմամբ նման ուշադրությամբ, այն, սակայն, համարելով տրամաբանական. «Իլհամ Ալիեւը հրապարակայնորեն հայտարարել է, որ թիվ մեկ թշնամին հայկական լոբբին է, այնպես որ, տրամաբանական է, որ նրա աշխատակիցները հարձակում են գործում հայկական լոբբիի դեմ»:

«Ամերիկայի Ձայնը» պաշտոնապես դիմել էր նաեւ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանություն՝ առաջարկելով ավելի մանրամասն ներկայացնել իրենց դիրքորոշումը հարցի կապակցությամբ: Դիմումն անպատասխան մնաց:

Արամ Համբարյանը հիշեցնում է, որ իրական հակամարտությունն ընթանում է մարտադաշտում՝ մարդկային կյանքեր խլելով. «Առցանց հարձակումներն այդչափ լուրջ չեն: Նրանց հետեւանքով որեւէ մեկը ֆիզիկապես չի տուժում, դրանք կյանք չեն խլում»:

Համբարյանի առօրյան անցնում է ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամների, Սպիտակ տան պաշտոնյաների, խոշոր գործարարների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներում, իր հասցեին ադրբեջանցի պաշտոնյայի մեղադրանքներին փորձում է հումորով վերաբերվել. «Անշուշտ, փոքր-ինչ զարմանալի է, երբ նման հայտարարությունները գալիս են պետական պաշտոնական աղբյուրից եւ դա փոքր-ինչ անհանգստացնում է, սակայն, ի վերջո, դա աշխատանքի մի մասն է»:

Տպել
996 դիտում

Կենդանիների կենսաապահովման կետեր կկառուցվեն Հայաստանում

Թուրքիայում հայկական եկեղեցու պատերին արված գրաֆիտիները հեռացվել են (լուսանկարներ)

Վաղարշապատի 5 բնակիչ թունավորվել է գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով

Դոնորների հետ համագործակցության համակարգման հարթակը կենսական պահանջ է․ փոխվարչապետ

Անահիտ Տեր-Մինասյանը ՀՀ ամենահեղինակավոր ուսումնասիրող­ներից է. վարչապետը ցավակցել է պատմաբանի մահվան կապակցությամբ

Շարունակում են փակ մնալ Արագածոտնի մարզի 17 գյուղերի միջհամայնքային ճանապարհները

28-ամյա քաղաքացին սպառնացել է նետվել Երեւանի Հաղթանակի կամրջից

Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ. նոր հայցադիմում է ներկայացվել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հետաքրքրել են Դավոսում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մանրամասները

Հանդիպել են Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ու Իրաքի կապի նախարարը

ԳԹԿ կառավարման խորհրդի կազմը հաստատվել է, թեստերի ժողովածուներն էլ վեճի առարկա են

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը

Մենք եկանք անաղմուկ՝ հատուկ ընտրություններին քվեարկելու համար. Նիկոլա Ազնավուրը՝ վարչապետին

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով վաղը կժամանի Երևան

Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդների գործով Վերաքննիչն իրարից տարբերվող որոշումներ է կայացրել

Փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր. ուղերձ՝ Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ

Black Box կամ Սեւ տուփ-Փոքր բեմ. Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է նոր ձեւաչափով թատրոն

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին

Մրցանակներ՝ միջազգային կառույցներից. Արսեն Թորոսյանը մրցանակակիրներից մեկն է

2018-ին բացահայտված հանցագործությունների դեպքերով պետությանը պատճառվել է 84.8 մլրդ դրամի վնաս