«Վանաձոր քիմպրոմ»-ի 94 տոննա ամոնյակը կօտարվի. ԱԻՆ-ը՝ գործարանի վտանգի մասին

«Վանաձոր Քիմպրոմ»-ի 94 տոննայանոց ռումբի մասին մեր հրապարակումը լուրջ իրարանցում առաջացրեց քաղաքացիների շրջանում: Օրական տասնյակ քաղաքացիներ էին զանգահարում ու հետաքրքրվում, թե ի վերջո, ինչ է արվել գոնե նյութի հրապարակումից հետո:

Armtimes.com-ի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ բնակչության պաշտպանության, աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության պետ Արթուր Մուրադյանը նշեց, որ ԱԻՆ-ը ելնելով իր՝  բնակչության եւ տարածքների պաշտպանության գործառույթներից, մշտապես հսկողություն է իրականացնում նմանատիպ հիմնարկների նկատմամբ. «Մշտապես տեղեկատվություն ենք ստանում մեր պահպանվող վտանգավոր թունաքիմիկատների քանակների մասին, լաբորատոր հսկողություն իրականացնող մարմիններից մշտապես չափումներ ենք ստանում շաբաթական կտրվածքով, մինչ օրս որեւիցե ահազանգ չի եղել թե գոլորշիացման ու թե արտանետման մասին, գործարանը ունի անվտանգության վկայագիր, որը տրվել է  նախորդ տարվա դեկտեմբերին,  ինչ վերաբերվում է անվտանգության համակարգերի աշխատունակությանը, ապա ասեմ, որ այն պահից, երբ-որ Վանաձոր քիմպրոմը դարձավ անվճարունակ, ԱԻՆ-ի միջնորդությամբ ՀԷՑ-ի, գործարանի ու ԱԻՆ-ի միջեւ եռակողմ համաձայնագիր ստորագրվեց, որով ՀԷՑ-ը պարտավորվեց որոշակի քանակությամբ էլեկտրաէներգիա մատակարերլ, որը կբավարարի անվտանգության համակարգերի աշխատունակ վիճակում պահելու համար»,-ասաց վարչության պետը, հավելելով, որ իրենք ունեն  նաեւ արագ արձագանքման պլաններ վթարների դեպքում:

Այն ճշտող հարցին, թե իսկապես ներկայումս գործարանի ամոնյակի բաքերի ճնշումը կարգավորող համակարգին հոսանք ապահովվում է, թե, ինչպես մեր հավաստի աղբյուրներն են նշում, հոսանք բացարձակ չկա, Մուրադյանն ասաց.«Ես հոսանք չմատակարարվելու մասին տեղեկատվություն չեմ ստացել, վերջին ճշտումներով այս պահի դրությամբ հոսանք մատակարարվում է»,-վստահեցրեց Մուրադյանը:

Վարչության պետի խոսքով՝ ներկայումս քննարկումներ ու բանակցություններ են տարվում բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնք իրենց արտադրության մեջ ամոնյակ են օգտագործում.«94 տոննա ամոնյակը գին արժե, բանակցություններ են վարվում ամոնյակի օտարման ուղղությամբ, դեռեւս  պարզ չէ, ամոնյակը կօտարվի Հայաստանի ներսում, թե նրա սահմաններից դուրս»,-ասաց նա:

Այն, որ մարզային փրկարարները իսկապես լուրջ ուշադրություն են դարձնում, փաստ է, փաստ է նաեւ այն, որ դեռեւս ԱԻՆ նախկին նախարար Արմեն Երիցյանի միջնորդությամբ ՀԷՑ-ը հոսանք տվեց գործարարանին, սակայն կարճ ժամանակ անց, ինչպես գործարանի նախկին աշխատակիցներն են պնդում՝ գործարանը կրկին հոսանքազրկվեց: Սակայան այս դեպքում թերեւս չենք կարող չնշել, որ բարձրացված խնդիրը միայն ԱԻՆ-ի լիազորությունների սահմաններում չէ, ու միայն ԱԻՆ-ը չէ, որ պետք է զբաղվի գործարանի վտանգների չեզոքացմամբ: 

Տպել
3717 դիտում

Տարածվող տեղեկությունը՝ իբր գնդակոծվում են Արցախի Հարավ գյուղին հարակից դիրքերը, չի համապատասխանում իրականությանը. ՊԲ

Տեսչական մարմինը քննարկել է տեխնիկական անվտանգության ոլորտի կարգավորման խնդիրները

Գեղարքունիքի մարզպետը Գանձակում ծանոթացել է խորքային հորի հորատման աշխատանքներին

Հրդեհաշիջման և տարհանման ուսումնավարժություն է անցկացվել Չարենցավանի հիմնական դպրոցում

Մհեր Մկրտչյանի անվան հրապարակը սահմանազատվում է թուջե սյուներով․ վերակառուցման նախագծի մրցույթ կլինի

Լիճքում սուբվենցիոն երեք ծրագիր է իրականացվել

44-օրյա պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքների կայուն զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրեր կիրականացվեն

Դիտարկվել է ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի իրականացման մասին Հայաստանի զեկույցը

Առողջապահության փոխնախարարները եղել են Երևանի և մարզային պոլիկլինիկաներում, զրուցել են պատվաստումների որակի մասին

Արմավիրի մարզպետն այցելել է Հովտամեջ համայնք․ ներկա է գտնվել պատերազմում զոհված հերոսների հիշատակի ոգեկոչման միջոցառմանը

Անձը հաստատող փաստաթղթերի նոր դիզայնի ընտրության նպատակով Ոստիկանությունը մրցույթ է հայտարարել

ՔՊ գործընկերների հետ միասին մասնակցեցինք Գորիսում ընթացող քարոզարշավին․ Տիգրան Ավինյան

Պատվաստումն ամենաարդյունավետ միջոցն է՝ քովիդի դեմ պայքարելու համար. արտախորհրդարանական ուժերը՝ ԱՆ որոշման մասին

Հայտնաբերվել է 711 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք․ ոստիկանությունն ամփոփել է 9 ամիսների արդյունքները

ՀՀ-ն առաջ է մղում տարածաշրջանում առկա տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման օրակարգը. Արմեն Սիմոնյան

Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի երևանյան գրասենյակի պատվիրակությանը․ համագործակցությունը երկարաձգվել է

Սևան-Դդմաշեն ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ ուղևորները հոսպիտալացվել են Սևանի ԲԿ

«Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին տրամադրվել են տրակտորներ և «Ֆերմեր» մակնիշի մարդաբեռնատարներ

Մահափորձից հետո շարունակում եմ կատարել Երևանի ավագանու անդամի իմ պարտականությունները. Արման Անտոնյան (տեսանյութ)

Տիգրան Ավինյանը Տաթև և Մեղրի համայնքներում ՔՊ-ի առաջադրած թեկնածուների հետ հանդիպել է բնակիչներին

Դավիթ Տոնոյանն ազատ չի արձակվի. դատարանը մերժել է պաշտպանական կողմի բողոքը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Չինաստանի ռազմական կցորդին (լուսանկարներ)

ՔՏՀԱ տեսչական մարմինը Երևանի էրեբունի վարչական շրջանում 6 խախտում է հայտնաբերել

ՀՀ դատախազները վերապատրասման ծրագրով մեկնել են Մոսկվա

Երասխ գյուղը պարբերաբար ենթարկվում է ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության․ ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել

Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից կատարված չարաշահումների գործով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. սպասվում են անձրև և ամպրոպ

Տեսուչներն այսօր Էրեբունի վարչական շրջանի իրացման ցանցում խախտումներ չեն արձանագրել

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ. դոլարն ու եվրոն էժանացել են

Փաշինյանն առաջարկում է ուժեղացնել միջադեպերի հետաքննության և հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալու եռակողմ մեխանիզմները

Երեք անշարժ գույք, մեկ՝ շարժական. ինչ ունեցվածք է հայտարարագրել Անահիտ Ավանեսյանը

Տղերքի բարոյահոգեբանական վիճակը ամուր է. Արտակ Բեգլարյանը տեսակցել է երեկ վիրավորված զինծառայողներին (լուսանկարներ)

«Երազ»․ Սեւակ Խանաղյանը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել

ԱՀ ՊԲ պահպանության տեղամասի մարտական դիրքի վրա հարձակման և 6 զինծառայողի սպանության փորձի առթիվ քրգործ է հարուցվել

Ադրբեջանն ագրեսիվ գործողություններով նպատակ ունի հասնել Արցախի հայաթափմանը. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

UCOM-ում պաշտոնապես մեկնարկել է IPHONE 13-ի վաճառքը (լուսանկարներ)

«Դելտա» շտամի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արդունավետությունը գնահատվել է 70 տոկոս

Վիվա-ՄՏՍ. նորագույն «iPhone 13» մոդելային շարքի սմարթֆոններն արդեն վաճառքում են