Ադրբեջանում գրանցվել է երրորդ երկրաշարժը. Էպիկենտրոնը` Աղջաբերդ քաղաք

17/11/2017 schedule18:19

ՀՀ ԱԻՆ փոխանցմամբ, սույն թվականի նոյեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը 17:27-ին (Գրինվիչի ժամանակով` 13:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 47.250 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Աղջաբերդ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ, որը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած երկրաշարժի հետցնցումն է և համեմատաբար ավելի թույլ է, քան մայր ցնցումը:

Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետությունում՝ 3-4 և ՀՀ հարավ-արևելյան շրջաններում 3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ վերջին 3 օրերի ընթացքում սա արդեն երրորդ երկրաշարժն է Ադրբեջանի տարածքում: Առաջինը գրանցվել էր նոյեմբերի 15-ին` տեղական ժամանակով ժամը 23:48-ին: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել էր 7 բալ: Այս երկրաշարժի հետեւանքով մի շարք տներ էին ավերվել Թերթերի ու Աղդամի շրջաններում, մի քանի գյուղեր մնացել էին առանց էլեկտրականության: Ցնցումները զգացվել էին նաեւ Հայաստանում ու Արցախում: Արցախում մասամբ տուժել էր նաեւ Տիգրանակերտի ամրոցը, փլուզվել էր շինության պարսպային մասը:

Երկրորդ ցնցումը գրանցվել էր երեկ` նոյեմբերի 16-ին, տեղական ժամանակով ժամը 20:43-ին: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել էր 4-5 բալ: Այն եվս զգացվել էր Արցախում:

Այսօրվա երկրաշարժն արդեն թվով երրորդն է: Հիշեցնենք նաեւ, որ Ադրբեջանի երկրաշարժից հաշված օրեր առաջ 11 բալանոց երկրաշարժ էր գրանցվել նաեւ Իրան-Իրաք սահմանին, կային հարյուրավոր զոհեր, հազարավոր վիրավորներ 2 երկրներում էլ:

 

Տպել
3294 դիտում

Մեղադրանքներ՝ ՊԵԿ Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետի 6 աշխատակիցների. կաշառք են ստացել. դատախազություն

Գյումրեցի Շեկոն կալանավորվել է. նրան մեղադրանք է առաջադրվել

Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի համար. վարչապետը՝ Սենատի ընդունած բանաձեւի եւ Թուրքիայի մասին

Ոստիկանությանը ինքնուրույն գաղտնալսումներ անելու հնարավորություն տվող նախագծում բռնապետական ոչինչ չկա․ Միքայել Զոլյան

Ոստիկանները խուզարկություն են իրականացնում նաեւ Հայրապետյանի անվան հետ կապվող «Հարսնաքար» ռեստորանում

Բացահայտվել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման հերթական դեպք. ԱԱԾ

Մխիթարյանը «Ռոմայի» հետ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում է

ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունները հոտնկայս եւ ծափահարություններով ողջունեցին ԱՄՆ սենատի որոշումը (Տեսանյութ)

Սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել Արծվաբերդի ղեկավարին

Կյանքից հեռացել է անվանի ըմբիշ Բենուր Փաշայանը

Օրենքն ընդունվեց. շուտով սպորտային վաշտը կրկին կգործի

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Լիտվայի դեսպանին

Գյումրու նորակառույց փողոցների ամանորյա շքեղ լուսավորությունն ապահովվել է 10 մլն դրամով (լուսանկարներ)

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ

Մեքենան դուրս էր եկել ճանապարհից եւ սահել մոտ 300 մետր

Թուրքական արձագանքներ ու մեղադրանքներ՝ ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին

Հատուկ ջոկատայինները այս պահին խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում

Երևանում և որոշ մարզերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Բացահայտվել է Երևան քաղաքում կատարված բնակարանային գողության երեք դեպք

Երևանի Գյուրջյան փողոցում մեքենա է հրդեհվել. հրդեհի բարդության «1-Բիս» կանչ է գրանցվել