Մտոք կույր, հոգով նենգ. վտանգը առջեւում է. Մերուժանի հոդվածը

17/11/2017 schedule19:30

Հայաստանում առաջիկայում սպասվում են նոր ներքաղաքական զարգացումներ, որպիսիք պայմանավորված կլինեն Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների՝ նոյեմբերին կայանալիք հանդիպմամբ: Այդ հանդիպումը ենթադրվում է, որ վճռորոշ է լինելու ղարաբաղյան խնդրին վերջնագիր լուծում տալու տեսակետից: Մեր կարծիքով Ռուսաստանի նախագահը Սերժիկ Սարգսյանին կառաջարկի նախ Ադրբեջանին վերադարձնել գրավյալ հինգ շրջանները, ապա կասկածի տակ կդնի Արցախի ինքնորոշման պահանջը՝ հայտարարելով, որ այդ հանրապետությունը ինքնակոչ է, քանզի ՄԱԿ-ի կողմից չի ընդունվում որպես միացյալ ազգերի ընտանիքի լիիրավ անդամ եւ որեւէ տեղ չի զբաղեցնում աշխարհի քաղաքական քարտեզին: Հավանաբար, Սերժիկ Սարգսյանը չի համարձակվի առարկել Պուտինի առաջարկին եւ կգնա զիջողության, ինչը Ադրբեջանի համար զորքերի առաջխաղացման նոր հնարավորություն կստեղծի: Եթե փորձի առարկել վերը նշված առաջարկին, ապա անխուսափելի կդառնա պատերազմը, որպիսի դեպքում հավանական է, որ կրկնվեն քառօրյայի անհավասար մարտերը, եւ մենք կրկին հարյուրավոր զոհեր կունենանք, տարածքներ կզիջենք:

Կասկածից վեր է, որ Ադրբեջանն արդեն ունի միջին ու հեռահար այնպիսի գերհզոր զինատեսակներ, որպիսիք գնված են իր կանխիկ գումարով եւ պատկանում են միմիայն իրեն, ուստի դրանք կիրառելու իրավունքը վերապահվում է միայն նրա ռազմական ղեկավարությանը: Այս պարագայում, ուրեմն, Ռուսաստանը կգրավի չեզոք դիրք, որպեսզի չսասանվի Ադրբեջանի հետ ունեցած իր բարեկամությունը: Ուղղակի կամ կողմնակի կերպով Ռուսաստանը կարող է միջնորդական առաքելությամբ հանդես գալ՝ խաղաղարար բանագնացի կերպարով:

Կասկածից վեր է նաեւ, որ Հայաստանի միջոցներով գնված գերարժեք ռուսական զինատեսակները չեն օգտագործվելու, որովհետեւ դրանք պահեստավորված են Հայաստանում տեղակայված ռուսական զինանոցներում: Այդ զինատեսակների ցուցադրությունը թույլատրվում է սոսկ տոնական զորահանդեսների ժամանակ՝ որպես ցուցանմուշ: Այնպես որ, մեզ դարձյալ տրամադրվելու են այն զինատեսակները, որոնք հնօրյա եւ բարոյապես մաշված են: Այս մասին արդեն վկայեց քառօրյա պատերազմը, որի ընթացքում կրած մեր պարտության մեղքը  հանիրավի դրվեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարի վրա:

Այժմ դառնանք կրթական համակարգում գիտական գործունեությամբ զբաղվող երիտասարդների զորակոչման դիպվածաբանությանը, ինչը կարելի է ձեւակերպել որպես քաղաքական խեղկատակության յուրահատուկ օրինակ: Այսպիսի մի խեղկատակության փորձ արվեց Գորբաչովի իշխանության օրոք, ԽՍՀՄ գերագույն խորհրդի նիստերից մեկի ժամանակ, երբ ելույթ ունեցավ պատգամավոր Եվդոկիա Գայերը եւ ասաց. «Հարգելի ընկերներ, մենք փորձում ենք բանակ զորակոչել շուրջ 127 000 երիտասարդ գիտնականի: Հասկացեք, եթե ենթադրենք, որ այդ 127 000-ից նույնիսկ մեկ Անդրեյ Սախարով է ծնվելու, ուստի, չարժե զորակոչի ենթարկել մեր բազմահազար երիտասարդներին: Բանակը կոփում է երիտասարդի մարմինը, բայց միեւնույն ժամանակ ընդհատում է նրա ուղեղի աշխատունակության ակտիվությունը»: Ահա թե ինչպես է մտածում ռուս հայրենասերն ու քաղաքական գործիչը, որը սրտացավ է իր երկրի ճակատագրով:

Կարծում ենք, որ ժամանակն է գիտակցել, թե ռուս-թուրքական հարաբերությունների ջերմանալը ինչպիսի սպառնալիք է Հայաստանի համար: Ժամանակն է կազմակերպել մեր դիվանագիտությունը՝ հարեւան պետությունների քաղաքական խարդավանքներին դիմակայելու համար: Այլապես  «Ազգ-Բանակ» կամ «Արի տուն» դատարկաբանությամբ պետք չէ աղքատության շեմին հասած ժողովրդին միամտացնել: Համոզված լինենք, որ ժողովուրդը վաղուց չի հավատում իշխանությունների խոստումներին:

Եթե ցանկանում ենք մարտունակ բանակ ու քաջարի զինվոր ունենալ, առաջին հերթին պետք է բարեկեցիկ դարձնենք երկիրը, կանխենք արտագաղթը, որպիսիք կարող են կայանալ իշխանափոխության պայմաններում, երբ ի հայտ կգան մեր հայրենիքը սիրող եւ նրան նվիրվող առաջնորդներ: Մինչդեռ այսօր մեր երկրին իշխում են մտոք կույր, հոգով նենգ քաղաքական խրտվիլակները, որոնց գոյությունն անգամ անարգանք է հայոց պետականությանը: Ափսոս…

Հ.Գ. Ի գիտություն Սերժիկ Սարգսյանի՝ հայտնենք, որ ՍԵՐԺ ստորագրությունը դրվում է իբրեւ ազգանուն: Այս ստորագրությամբ է հանդես եկել Շիրվանզադեի «Մելանիա» պատմվածքի ֆրանսերենի թարգմանիչը:

Տպել
13033 դիտում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը