Հայաստանն ունի բոլոր նախադրյալները ոչխարաբուծության ճյուղը զարգացնելու համար. Ի. Առաքելյան

17/11/2017 schedule20:27

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդության բանիմացների խորհրդի անդամ, ԻԻՀ գյուղատնտեսության նախարարությունում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Հասան Ալամիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստանում մահմեդական «հալալ» կանոններով կատարվող մորթի կազմակերպմանն առնչվող հարցերի: 
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը և պաշտոնատար այլ անձինք: 
Այաթոլլահ Հասան Ալամին նշել է, որ Իրանում մեծ պահանջարկ է վայելում Հայաստանում արտադրված ոչխարի միսը, և իրենք հետաքրքրված են, որպեսզի քննարկվեն ոչխարի մսի արտահանման ծավալներն ավելացնելու և «հալալ» մորթ կազմակերպելու հնարավոր տարբերակներ: 
«Մեզ համար ևս հետաքրքիր է իրանական շուկան, ուստի քայլեր ենք ձեռնարկում մեր երկրում ոչխարաբուծության զարգացման համար, և համոզված ենք, որ դրա համար առկա են բոլոր նախադրյալները: Սակայն արտահանումն ավելի երաշխավորված և հեռանկարային կլինի, եթե հստակեցվի շուկայի պահանջարկը»,- նշել է Իգնատի Առաքելյանը: 
Հասան Ալամին իր հերթին նշել է, որ իրենց կողմից տրամադրվող «հալալ» մսի հավաստագիրն անցողիկ է իսլամական երկրներում, ինչը հնարավորություն է տալիս նաև ընդլայնել արտահանման աշխարհագրությունը: 
Նախարարը կարևորել է Հայաստանում «Հալալի» գրասենյակ բացելու աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը՝ հաշվի առնելով նաև ԻԻՀ–ում ստորագրված անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին հուշագիրը: 
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է անվճար տարածք տրամադրել` «Հալալի» գրասենյակ բացելու համար: 
Նախարար Առաքելյանը կարևորել է նաև տոհմային գործի իրանական փորձի ուսումնասիրումը հայ մասնագետների կողմից, որի նպատակով առաջիկայում Հայաստանից աշխատանքային խումբ կմեկնի Իրան: 
Քննարկվել են նաև «հալալ» մորթի մշակույթի ներդրմանը, հստակ չափանիշների սահմանմանը, այլ սպանդանոցների բացման անհրաժեշտությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Տպել
7777 դիտում

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀՀ ժողովրդական արտիստ, կինոյի մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանին

Գարեգին Բաղրամյանն ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ

ՀԺ-ում «Հասարակ» լրագրող աշխատելուս 14 տարիները համարում եմ իմ կենսագրության ամենապայծառ շրջանը․ Վահագն Հովակիմյան

Օրենսդիրն այսօր ընտրելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ․ թեկնածուն Գարեգին Բաղրամյանն է

Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին

Կոնչիտա Վյուստը կրկին տղամարդ է դարձել

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է հիփոթեքային վարկավորման պայմանները երիտասարդ ընտանիքների համար

3 անչափահասները հղիացել են 16 տարին լրանալուց հետո. քրեական գործի հարուցումը մերժվել է. Նելլի Դուրյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ

Մարդկանց անվտանգությունը, Արցախի կարգավիճակն առաջնային հարցեր են. ԱԳ նախարարի հարցազրույցը «Լը Ֆիգարոյին»

Գյումրիում, նախնական տեղեկությամբ, դպրոցական է դանակահարվել

Վարչապետին առաջարկել եմ հետ կանչել ՏՄՊՊ նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանի թեկնածությունը. Մարուքյան

ՀՀ-ում մնալով դժվար թե կարողանայի Եվրոպական խաղերի ուղեգիր նվաճել. Լիլիթ Պողոսյան

Որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում. ԱԳՆ-ի պատասխանը Բաքվին

Նոտր-Դամից հետո. Նյու Յորքի Սբ Պատրիկի տաճարում բենզինի տարաներով և մի քանի կրակայրիչով տղամարդ է ձերբակալվել

ՀՀ վարչապետն ու Գագիկ Ծառուկյանը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ «ԱրարատՑեմենտ»-ի հարցը. Կարապետյան

Ով պետք է մտածի Վանաձորի 3-րդ կարգի 84 վթարային շենքերի մասին. Քաղաքաշինության կոմիտեում հակասող պատասխաններ են տալիս

Ափսոսում եմ, որ այս ամենը կապամոնտաժվի, կեղափոխվի Երեւան. Շիրակ» ՀՌԸ-ում դադար է, չնայած չվճարված գումարները ստացել են

«Առանց շոր ու կոշիկ տնից փախնում գալիս են». ընտանեկան բռնություններ Գյումրիում

Արմավիրի եւ Էջմիածնի ջրօգտագործող ընկերություններում հայտնաբերվել են ավելի քան 2 մլրդ դրամի խախտումներ. Սանասարյան