Երեւանում եղբայրների վիճաբանության արդյունքում հարվածներ է ստացել միջամտած ոստիկանը

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ նոյեմբերի 15-ին Հասրաթյան 12 հասցեում տեղի ունեցած միջադեպի օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։  Մեկ անձ ձերբակալվել է:

2017թ. նոյեմբերի 16-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Քրեական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 15-ին՝ ժամը 13:55-ին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել՝ Երևան քաղաքի Հասրաթյան 12 հասցեում գտնվող շինությունից ենթադրյալ գողություն կատարելու վերաբերյալ։ Օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է դեպքի վայր, որտեղ գտնվել են Յուրա և Մանվել Ղարիբյանները՝ մի քանի այլ անձանց հետ միասին: Ըստ նախնական տվյալների՝ եղբայրներից մեկը  նշված հասցեում ապամոնտաժել է մետաղյա կոնստրուկցիաները՝ դրանք համարելով իրենը, ինչի համար մյուսը նրան մեղադրել է գողություն կատարելու մեջ։

Եղբայրների միջև առաջացել է վիճաբանություն, ինչին միջամտել են նաև ոստիկանության աշխատակիցները, որի ժամանակ էլ, ըստ ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ հետախուզության գծով օպերլիազոր Կ.Բալայանի հայտարարության, իրեն հարվածել են։ Նույն օրը «Արմենիա» ՀԲԿ-ից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել Վ.Ղարիբյանը, որը  նշել է, որ վնասվածքն ստացել է նշված հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։

Դեպքի առթիվ ոստիկանությունում նոյեմբերի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, որը նոյեմբերի 16-ին ստացվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և վարույթ ընդունվել։ Օպերլիազորը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։

Քրեական գործով անմիջապես ձեռնարկվել են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հարցաքննվել մի շարք անձինք, զննության ենթարկվել դեպքի վայրում կատարված նկարահանումը։  Տեսագրության մեջ տեսանելի է, թե ինչպես են մի խումբ անձինք քաշքշում միմյանց, ինչի ժամանակ նրանց է մոտենում համազգեստով մեկ այլ անձ։  Տուժողի հայտարարության համաձայն՝ իրեն հարվածել է տվյալ համազգեստով անձը։ Վերջինիս ինքնությունը պարզվել է, և նոյեմբերի 16-ին նա ձերբակալվել է՝ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։

Օրաթերթերից մեկը, անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով իր ընթերցողների նկատմամբ, նշված միջադեպի վերաբերյալ տարածել է ակնհայտ սխալ տեղեկատվություն՝ նշելով, թե, իբր, քրեական գործով կալանավորվել, ապա ազատ են արձակվել տարբեր անձինք՝ նշելով անուններ։ Ընդգծում ենք՝ քրեական գործը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել նոյեմբերի 16-ին, որի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ, կալանավորված և ազատ արձակված անձինք չկան։ Լրատվամիջոցի կողմից փաստերի խեղաթյուրմամբ փորձ է արվել քրեական գործով ենթադրյալ միջամտության պատրանք ստեղծել, ինչն ակնհայտ զրպարտություն է և լրատվամիջոցի կողմից մասնագիտական գործունեությունը տարաբնույթ նպատակներով օգտագործելուն միտված գործողության դրսևորում։

ՔԿ վարույթում քննվող քրեական գործով իրականացվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու, նշված միջադեպի ժամանակ արձանագրված առերևույթ հանցավոր դրսևորումներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ, իսկ ընտանեկան հարցերը յուրաքանչյուր ոք լուծում է իր ողջախոհության շրջանակներում։ 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ, նկատի ունենալով միջադեպի ժամանակ ոստիկանության առանձին աշխատակիցների գործողությունների իրավաչափությունը վիճարկող՝ քրեական գործում առկա տվյալները, ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է քննարկել քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու հարցը։

Տպել
3541 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում