Այս հողերի վրա հայ լինելը դժվար է. Դերսիմից իսլամացած հայի թոռ

20/11/2017 schedule13:22

Մոնրեալի Պոլսահայ մշակութային միությունում նոյեմբերի 18-ին կայացել է Դերսիմի իսլամացած հայերի մասին «Վանքի Զավակները» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը՝ Թեքեյան մշակութային միության, Համազգայինի «Սանահին» մասնաճյուղի եւ Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան նախաձեռնությամբ, գրում է Գանձասարը:

Ֆիլմը պատմում է, թէ ինչ է տեղի ունեցել Դերսիմում 1915-ի Ցեղասպանությունից և 1937-1938-ի ջարդերից հետո: Նշվում է, որ երկու աղետներից հետո հայերը թուրքական կառավարության կողմից աքսորվել են Թուրքիայի այլ տարածքներ:

Թուրքիայի կառավարության կողմից կիրառվող բռնի թրքացման և իսլամացման քաղաքականության պատճառով վերապրողների հայկական անունները փոխված են թուրքական անուններով: Ապա նրանց ստիպել են իսլամանալ: Շատերն ապրել ու մեծացել են որպես ալևիներ՝ ալևի ընտանիքներում: 

Ֆիլմի անունը Սուրբ Կարապետ վանքից է, որը Դերսիմի Հալվորի (Վանք) գյուղում է, կառուցվել է 9-րդ դարում և Դերսիմում պաշտամունքի հայկական միակ վայրն է, որը Հայոց ցեղասպանության ընթացքում չի քանդվել: Այն ռմբակոծվել է 1937-ին, վանքի հայ հոգևոր հովիվը ձերբակալվել է, ապա կտտանքներով սպանվել հայերի և ղզլբաշ ալևիների առջև: 

Ահմեդ Աքը, որն իր տատի հայ լինելու մասին իմացել է ֆիլմից, ասում է. «Կարծում եմ այնքան էր վախենում, որ մեզ ոչինչ չէր ասել: Այս հողերի վրա հայ լինելը դժվար է: Եվ նրանք այդ դժվարություններն ապրել են ամբողջ խորությամբ»: 

Ֆիլմի հեղինակներ Քազիմ և Նազարեթ Քյունդողաններն այն նկարահանել են չորս տարում՝ ուսումնասիրելով իսլամացած հայերի պատմությունները Թուրքիայի ամենատարբեր անկյուններում: Ասում են՝ այս վավերագրությունը միայն ֆիլմ չէ, այն իրենց պայքարն է ճշմարտության համար: 

 

Տպել
18381 դիտում

Մրցունակ և արդյունավետ պետք է լինի կառավարությունն ու իրականացվող քաղաքականությունը. նախարարը հանդիպել է ԵՄ դեսպանին

Նախարարների աշխատավարձերի բարձրացումը գաղտնի չի եղել, բյուջետային քննարկումների ժամանակ դուք իմացել եւ քվեարկել եք

Գնացքները չշահագործած մեքենավարները ղեկավարության անցկացրած ժողովից հետո խուսափեցին լրագրողներից

Կառավարությունում քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը

Եթե ես մեղավոր եմ, պատրաստ եմ պատիժս կրել. Արա Բաբլոյան

«Հավատացեք նրան, ինչ անում եք»․ Աննա Հակոբյանի խոսքը «Կրթություն բոլորի համար» համաժողովի շրջանակում (լուսանկարներ)

Հայոց լեզուն, պատմությունն ու գրականությունը բուհական ծրագրերից չեն հանվում, խոսքը պարտադիր բնույթի մասին է․ նախարար

Հրայր Թովմասյանն աշխատանքի չի գնում. նա երկարաձգել է արձակուրդը

Մեկնարկել է ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանը․ հարցերի համար հերթագրվել է 48 պատգամավոր

Հայտնաբերվել է պահման պայմանների խախտմամբ պիցցա և հոթ դոգ. դիտարկումներ են եղել Երևանի երեք դպրոցներում

ԱԺ պատգամավորի մեքենայի ապակիները կոտրելու դեպքով նյութեր են նախապատրաստվում․ առգրավել են տեսագրությունները

Կասկածյալը ՊԵԿ փոխնախագահ Մաշադյանի եղբայրն է. բացահայտել է 64-ամյա կնոջ դաժան սպանությունը

Հայկական թատրոններում պահանջելու են կատարյալ մարմնով դերասանների. կստեղծվեն լաբորատոր հարթակներ, որտեղ դրանք կհղկվեն

Մեծ Բրիտանիայում բեռնատարի թափքում 39 դիակ է հայտնաբերվել

Մխիթարյանը մասնակցել է «Ռոմա»-ի ֆոտոսեսիային (լուսանկարներ)

Հերթական պլանային դիտարկումը Արցախի և Ադրբեջանի շփման գծում

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը վայր է դնում մանդատը. նա տեղափոխվում է այլ աշխատանքի

Ռոբերտ Քոչարյանի կողմից ամեն ինչ արվեց, որպեսզի Հոկտեմբերի 27-ի բացահայտումը տեղի չունենա. Անդրանիկ Քոչարյան

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն

«Կոշ» ՔԿՀ-ում կանխվել է արգելված իրերի փոխանցման փորձը