Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների որակն ու մակարդակը. Սուրեն Սարգսյանի հոդվածը

21/11/2017 schedule19:10

Օրեր առաջ միտք էի հայտնել, որ հայ-ամերիկյան հարաբերությունների այսօրվա մակարդակն ամենացածրն է վերջին 25 տարիների ընթացքում։ Նաեւ կարծիք էի հայտնել, որ դա առավելապես համակարգային եւ առաջնահերթությունների խնդիր է եւ պայմանավորված չէ անձերով։ Սա մեղադրանք չէր եւ ոչ թե քաղաքական, այլ գիտական գնահատական էր, հիմնված իմ կողմից արված ուսումնասիրությունների վրա։ Բնականաբար, եղան անհամաձայնություններ կարծիքիս հետ, այդ իսկ պատճառով էլ փորձեցի հիմնավորել ասածս փաստերով։ Եվ այսպես, ուղիղ մեկ տարի առաջ ԱՄՆ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը, որն իր առաջնահերթություններն ու օրակարգը բերեց քաղաքականություն։ Այդ օրվանից մինչ օրս ՀՀ-ԱՄՆ բարձր մակարդակի որեւէ հանդիպում չի եղել։

Ոչ նախագահների, ոչ փոխնախագահ-վարչապետ, ոչ ԱԳ նախարար-պետքարտուղար, ոչ ՊՆ-Պենտագոն, ոչ ֆինանսների նախարար-գանձապետական դեպարտամենտի ղեկավար եւ այլն։ Եղել է ԱԳ նախարար-պետքարտուղար հեռախոսազրույց, Նալբանդյանը շնորհավորել է Թիլերսոնին նշանակումից օրեր անց։ Ինչի՞ մասին է խոսում բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը։ Ճիշտ է, օրակարգի մակարդակի եւ հագեցվածության։ Եթե ասածս համոզիչ չէ, խնդիրը դիտարկենք համեմատության մեջ։ ԱՄՆ փոխնախագահն այցելել է Վրաստան, Վրաստանի վարչապետն այցելել է ԱՄՆ։ Պետքարտուղար Թիլերսոնը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ, իսկ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ալիեւի հետ։ Եթե դեռեւս համոզիչ չէ, ապա նշեմ, որ ԱՄՆ արտաքին օգնությունը ռեկորդային ցածր մակարդակի վրա է այսօր՝ կազմելով ընդամենը 6,8 միլիոն դոլար, իսկ այդ թիվը միջինում տասնյակ միլիոնավոր դոլարների է հասել։

Միաժամանակ Հայաստանի համար չի գործում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, ԱՄՆ-ն նպատակահարմար չի գտնում Հայաստանի հետ ստորագրել կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ համաձայնագիր, հիմնավորելով, որ դրա կարիքը չկա, եւ այլն, եւ այլն։ Հայաստանին տրամադրվող օգնության ծավալի կրճատման փաստը մեկնաբանվում է իբրեւ ընդհանուր արտաքին օգնության կրճատման հետեւանք, ինչը չի հերքում ասածս, մանավանդ, որ ասենք Վրաստանը ստանում է 34 միլիոն դոլարի օգնություն։ Օգնության կրճատման հաջորդ հիմնավորումն այն է, որ ԱՄՆ օգնությունը փոխարինվել է ներդրումներով։ Իհարկե, ներդրումներ կան։ Ներդրումների ակտիվ մասնակից է ԱՄՆ հայ համայնքը։ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր ամերիկյան մասնավոր ներդրումը կազմել է ընդամենը 180 մլն դոլար՝ 2014 թվականին։ Համեմատության համար նշեմ, որ ամերիկյան օգնության թիվը մշտապես տասնյակ միլիոնավոր դոլարների է հասել։ 

Հենց այս հանգամանքները հաշվի առնելով, հայտնել եմ վերոնշյալ միտքը։ Բնական հարց է առաջանում։ Իսկ ի՞նչն է նման անկման պատճառը։ Մի կողմից Վաշինգտոնում ունենք չափազանց էֆեկտիվ դեսպան, մյուս կողմից՝ ԱՄՆ դեսպանը Հայաստանում նույնպես պրոֆեսիոնալ է։ Մի կողմից ունենք ԱՄՆ հետ հարաբերությունների խորացման քաղաքական կամք եւ նախարար Նալբանդյանը գործուն քայլեր է անում, մյուս կողմից Թրամփն ու Թիլերսոնը չափազանց հետաքրքիր ուղերձներ են հղում Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ։ Մի առիթով ԱՄՆ նախկին դեսպան Հեֆերնը ասել էր, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները երբեք չեն եղել այնքան բարձր մակարդակի վրա, ինչպես նախագահներ Սարգսյանի եւ Օբամայի օրոք է։ Ընդհանուր առմամբ համաձայն եմ դեսպանի այս գնահատականի հետ։

Հայաստանը մշտապես ձգտել է խորացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Իսկ Սերժ Սարգսայնը դեռեւս նախագահ է, ի տարբերություն Օբամայի։ Իսկ միգուցե խնդիրը Թրամփի՞ մեջ է։ Ոչ։ Թրամփին համարում եմ պրագմատիկ նախագահ եւ խնդիրը նրա մեջ չէ։ Խնդիրը հետեւյալն է։ Հայաստանը ԱՄՆ-ի համար առաջնահերթություն լինել չի կարող։ Ի՞նչ է Հայաստանը տալիս ԱՄՆ-ին։ Ոչինչ։ Ոչ քաղաքական, ոչ տնտեսական առումով։ Փոքր Հայաստանը չունի մեծ շուկա ներդրումների համար, չունի բնական պաշարներ, նավթ, գազ եւ այլն։ Միաժամանակ Հայաստանը երբեք չի կարող աջակցել ԱՄՆ-ին Իրանի դեմ գլոբալ պայքարում։ Այս ամենը մեզ դարձնում է առավել անհրապույր աշխարհի միակ գերտերության համար։ Հարց է առաջանում. իսկ ի՞նչ անել։ Բնականաբար, իմ խորհրդի կարիքը չկա, բայց կարծում եմ բոլոր հարցերի պատասխանները կարելի է գտնել հաջողակ բիզնեսմեն Թրամփի պրագմատիզմում եւ նրա «Առաջինը Ամերիկան» (America First) կոնցեպտի մեջ։ Այստեղ կան բոլոր հարցերի պատասխանները, թե ինչպես աշխատել Թրամփի Ամերիկայի հետ։

Վերջապես ընկալենք, որ Թրամփը բիզնես մտածելակերպ է բերել արտաքին քաղաքականություն եւ նրա աշխատանքի սկզբունքն էլ «դու ինձ, ես՝ քեզ»-ն է։ Իսկ մենք բան ունե՞նք ԱՄՆ-ին տալու։ Կարծում եմ՝ ունենք։

Տպել
10381 դիտում

Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի հայրն այցելել է ադրբեջանցի սահմանախախտին, պատմել որդու պատմությունը

Հավատացրել են, որ աղբի պատճառը ոչ թե ծույլ կոմունալշիկներն են, այլ փնթիության հանդեպ մեր հակվածությունը. Հ. Կարապետյան

Խոշոր ավտովթար Վանաձորում. բախվել են 2 մարդատար ու բեռնատարը. կա զոհ, վիրավորներ (լուսանկարներ)

Դավիթ Տոնոյանը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն

ՀՀ ֆուտբոլի հավաքականում ով է ամենաթիթիզը, շատակերը, կատակասերը (տեսանյութ)

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները կստորագրեն 2019-2020թթ. երկկողմ խորհրդատվությունների ծրագիրը

Հայ մարմնամարզիկները 2 մեդալ նվաճեցի Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությունում

Քրգործ է հարուցվել նախկին նախարարի վարորդին անօրինական 9 մլն դրամ փոխանցելու կասկածանքով

Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը կվերանորոգվի. Երեւանի բյուջեն լրամշակվել է

«Ուտում ենք Խաչիկյանի հետ». Վազգեն Խաչիկյանի հաղորդումը

ՀՀ վարչապետը Կասպրչիկի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր

Ծագումով հայ Մեդվեդեւան բրոնզե մեդալ է նվաճել գեղասահքի ԱԱ-ում

Երեւանում 49-ամյա տղամարդն ինքնասպան է եղել՝ այսօր գնած որսորդական հրացանով

Իրականացվել էր 29 փոփոխություն, բայց ոչ մի բարեփոխում. նախկին լրագրող Աժ պատգամավորները՝ ՀՌ օրենքի քննարկմանը

ՖԱՖ-ը կոչ է անում միավորվել ու աջակցել ՀՀ ֆուտբոլի հավաքականին (տեսանյութ)

Շատ եմ խնդրում դասվարներին և ծնողական խորհուրդներին ուշադիր լինել. նախարարը՝ ողբերգական դեպքի մասին

Բանակցելու իրավունքի մանդատը. Զորի Բալայանն էլ Ռուսաստանին կոչ արեց «գալ եւ տեր կանգնել Արցախին»

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը 10-15 մետր է

Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող խումբը սկսում է աշխատանքը

Հայկի՝ իմ երկար տարիների ընկերոջ նկատմամբ պարտավորություն ունեմ. փոխքաղաքապետը՝ մշակույթի ոլորտը համակարգելու մասին