ֆրանսիացիները հայ փրկարաների հետ կկիսվեն լեռնային, անտառային պայմաններում աշխատելու փորձով

22/11/2017 schedule21:17

Նոյեմբերի 21-ից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունից ստացված հրավերով, աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է:

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ այցի ընթացքում ԱԻ նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնի, Ֆրանսիայի ՆԳՆ Քաղաքացիական անվտանգության և ճգնաժամերի կառավարման կենտրոնի գլխավոր տնօրեն Ժակ Վիտկովսկու և «Մետեո-Ֆրանս» պետական կազմակերպության տնօրեն Ժան-Մարկ Լակավի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության ընդլայնման և խորացման նոր հնարավորությունները, մասնավորապես՝ 2014թ. մայիսի 15-ին ՀՀ ԱԻՆ և Ֆրանսիայի Հանրապետության ՆԳՆ միջև ստորագրված Մտադրությունների նամակում սահմանված ոլորտներում համագործակցության և աշխատանքների ակտիվացումը: Պայմանավորվածություն է ձեռքբերվել համագործակցել լեռնային պայմաններում փրկարարական աշխատանքների, անտառապատ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների իրականացման գործընթացում անձնակազմի հմտությունների զարգացման նպատակով վերապատրաստման և փորձի փոխանակման շրջանակներում: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին նաև իրականացնել փորձի փոխանակում կամավորական փրկարարական շարժման հետագա զարգացման ուղղությամբ, ինչպես նաև ամրապնդել համագործակցային կապերը ՀՀ ԱԻՆ հոգեբանական աջակցության բաժնի և Աղետների բժշկության կենտրոնի հետ՝ մասնագիտական վերապատրաստումների, կոնֆերանսների, տեսակոնֆերանսների, սեմինարների, գիտաժողովների և հետազոտական աշխատանքների կազմակերպման, իրականացման, փոխայցելությունների միջոցով:

«Մետեո-Ֆրանս» պետական կազմակերպության տնօրեն Ժան-Մարկ Լակավի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են «Մետեո-Ֆրանս»-ի առաջադեմ փորձի կիրառության հնարավորությունները ՀՀ ԱԻՆ Հրդրոմետ ծառայության արդիականացման գործընթացում, ինչպես նաև՝ ծառայության անձնակազմի մասնագիտական վերապատրաստման հնարավորությունները:

Տպել
1431 դիտում

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ

Թատրո՞ն, կինո՞, թե՝ համերգ. Երևանի քաղաքապետարանը կանանց միջազգային օրվա առիթով նվեր է պատրաստել (տեսանյութ)

Գրառումներիս պատճառը նոր կառավարության կողմից պաշտոն չստանալն ու, հետևաբար, վրեժխնդիր լինելը չէ. Հասմիկ Պապյան

Դեռ ԽՍՀՄ տարիներին տեխնոլոգիական աշխարհում Հայաստանը համարվել է Խորհրդային միության «Սիլիկոնյան հովիտ»-ը. Հակոբ Արշակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար մնում է փակ

Նախկինների «օբշչակի» պահպանության վերջին բաստիոնը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են Դանիայի խորհրդարանական օմբուդսմեն Քլավս Քիններափ Հեդի հետ

Ոստիկանության կենտրոնական բաժնում արձանագրված գողությունները բացահայտվել են

Կապանում 5000 ՌԴ ռուբլուն նմանվող թղթադրամի նմուշ է իրացվել. բերման են ենթարկվել 17 եւ 19-ամյա աղջիկներ

Ալեն Սիմոնյանը կգործուղվի Մոնտեվիդեո, Լիլիթ Մակունցը՝ Վաշինգտոն. այլ գործուղումներ ևս կան

Երևանի Մյասնիկյան պողոտայում «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել քաղաքացուն

Երևանի բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել. ԱԻՆ

Ապօրինի ծառահատման դեպք Ստեփանավանում. Պուշկինոյի անտառից բոխի տեսակի ծառեր են հատվել

Աղմկահարույց սպանություն Էջմիածնում. 36-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է

«Բավրա» սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Փողն ընդդեմ պետական շահի

Երևանում բուժաշխատողի շուրջ 60 թափուր հաստիք կա. առաջարկվում է 18,000 - 273,000 դրամ աշխատավարձ՝ հարկերը ներառյալ

Արա Շահվերդյան, Ռոբերտ Բեգլարյան. հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները

Հայաստանն ու Շվեյցարիան կհամագործակցեն Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում