Ձերբակալված Սաուդյան արքայազններից ու նախարարներից գանձվել է 100 մլրդ դոլար

24/11/2017 schedule09:32

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը պատմել է, որ կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալված անձանց 95 տոկոսը համաձայնել են անցնել «մինչդատական կարգավորումներ»-ի ու փոխանցել իրենց եկամտի, ակտիվների կամ բիզնեսի զգալի մասը Սաուդյան իշխանություններին:

RenTV ալիքի փոխանցմամբ, մեղադրյալներից միայն 1 տոկոսն է կարողացել ապացուցել իր անմեղությունը, եւս 4 տոկոսը պնդում են, որ իրենք կոռուպցիայի հետ որեւէ առնչություն չունեն, սակայն նրանց մեղքը դեռեւս ապացուցված չէ:

Իսկ մյուս բոլոր մեղադրյալ արքայազններից, գործարարներից ու նախարարներից միասին հօգուտ պետության առգրավվել է ավելի քան 100 միլիարդ դոլար. «Մեր երկիրը ծանր կորուստներ է կրել 1980-ական թվականներից սկսված կոռուպցիայի պատճառով, տվյալների համաձայն, ամեն տարի երկրի ընդհանուր եկամուտների շուրջ 10 տոկոսը յուրացվում են ամենաբարձրաստիճան պաշտոնյայից մինչեւ ամենացածր կոչումն ունեցողի` կոռուպցիոն քայլերի պատճառով»,-ասել է թագաժառանգը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ից ձերբակալված են ու կալանքի տակ են գտնվում 11 սաուդյան արքայազններ, ինչպես նաեւ նախկին ու գործող նախարարներ, գործարարներ: Ձերբակալությունները կատարվել են Սաուդյան Արաբիայի հակակոռուպցիոն կենտրոնի կողմից: Որպես բանտ նրանց բոլորի համար ծառայում է շքեղ 5 աստղանի հյուրանոցը, որը դատարկվելէ` բոլոր այս հարուստ ու ազդեցիկ մարդկանց պահման համար:

Տպել
1342 դիտում

Մեղադրանքներ՝ ՊԵԿ Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետի 6 աշխատակիցների. կաշառք են ստացել. դատախազություն

Գյումրեցի Շեկոն կալանավորվել է. նրան մեղադրանք է առաջադրվել

Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի համար. վարչապետը՝ Սենատի ընդունած բանաձեւի եւ Թուրքիայի մասին

Ոստիկանությանը ինքնուրույն գաղտնալսումներ անելու հնարավորություն տվող նախագծում բռնապետական ոչինչ չկա․ Միքայել Զոլյան

Ոստիկանները խուզարկություն են իրականացնում նաեւ Հայրապետյանի անվան հետ կապվող «Հարսնաքար» ռեստորանում

Բացահայտվել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման հերթական դեպք. ԱԱԾ

Մխիթարյանը «Ռոմայի» հետ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում է

ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունները հոտնկայս եւ ծափահարություններով ողջունեցին ԱՄՆ սենատի որոշումը (Տեսանյութ)

Սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել Արծվաբերդի ղեկավարին

Կյանքից հեռացել է անվանի ըմբիշ Բենուր Փաշայանը

Օրենքն ընդունվեց. շուտով սպորտային վաշտը կրկին կգործի

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Լիտվայի դեսպանին

Գյումրու նորակառույց փողոցների ամանորյա շքեղ լուսավորությունն ապահովվել է 10 մլն դրամով (լուսանկարներ)

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ

Մեքենան դուրս էր եկել ճանապարհից եւ սահել մոտ 300 մետր

Թուրքական արձագանքներ ու մեղադրանքներ՝ ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին

Հատուկ ջոկատայինները այս պահին խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում

Երևանում և որոշ մարզերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Բացահայտվել է Երևան քաղաքում կատարված բնակարանային գողության երեք դեպք

Երևանի Գյուրջյան փողոցում մեքենա է հրդեհվել. հրդեհի բարդության «1-Բիս» կանչ է գրանցվել