Ծաղկաձորում կայացավ Հայաստանի ութակի չեմպիոն, գրոսմայստեր Աշոտ Անաստասյանի հուշամրցաշարը

24/11/2017 schedule10:02

Երեկ Ծաղկաձորում կայացավ Հայաստանի ութակի չեմպիոն, գրոսմայստեր Աշոտ Անաստասյանի հուշամրցաշարը, որին մասնակցեց 14 երկրի 200 շախմատիստ: Մասնակիցների թվում էին հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը, օլիմպիական եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը,  օլիմպիական կրկնակի չեմպիոններ Արտաշես Մինասյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը, աշխարհի եւ Եվրոպայի պատանեկան չեմպիոններ, բազմաթիվ գրոսմայստերներ ու միջազգային վարպետներ, այս մասին  հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Հուշամրցաշարի մեկնարկից առաջ ցուցադրվեց Աշոտ Անաստասյանի մասին պատմող կարճ տեսաֆիլմ, որը պատրաստել էր հայտնի սպորտային լրագրող Ռուդիկ Բարսեղյանը: Նույն օրը երեկոյան կայացած հուշամրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը ներկա  գտնվեց Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

Աշոտ Անաստասյանի հուշամրցաշարի  հաղթող դարձավ գրոսմայստեր Արման Փաշիկյանը, Սերգեյ Ժիգալկոն գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը եզրափակեց լավագույն եռյակը:

Մրցաշարում սահմանված էին նաեւ հատուկ մրցանակներ: Վետերան շախմատիստների մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց Արտաշես Մինասյանը, կանանց մեջ առաջինը դարձավ Էլինա Դանիելյանը, իսկ մինչեւ 12 տարեկանների պայքարում ամենաբարձր արդյունքը գրանցեց Սինդարով Ջավոհիրը: Մրցաշարի հաղթողներին պարգեւները հանձնեց ՀՇՖ նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը:

Տպել
1860 դիտում

«Gazprom»-ը սկսել է գազով լցնել «Թուրքական հոսքի» խողովակաշարը

Փրկարարները Երեւանում եւ Եղվարդում հայտնաբերված օձերին տեղափոխել են անվտանգ տարածք

Աշտարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը

Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը ստանալուց հետո Մանարյանը հուզմունքից համբուրում էր մեդալը

Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է տան փայտյա տանիքը

«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է