Տեսանյութերն ապացուցում են` հայերին սպառնում են, Թուրքիայի ՆԳՆ-ն ստել է

27/11/2017 schedule13:10

Թուրքիայում mezopotamyaajansi.com գործակալությանը հաջողվել է ձեռք բերել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավորի մոր հուղարկավորության թափորի վրա ազգայնականների հարձակման տեսագրությունները, որոնք նկարահանել են ոստիկանության տեսախցիկները:

Այդ տեսագրություններն ապացուցում են, որ Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սոյլուն ստում էր, երբ ասում էր. «Ոստիկանության բաժանմունքում դիտել եմ տեսագրությունները եւ դրանցում «այստեղ հայ չենք թաղի» ու նման բովանդակությամբ այլ արտահայտություններ չկան»: Տեսագրություններում երեւում եւ լսվում է, թե ինչպես են ազգայնականները հանգուցյալի ընտանիքի եւ հուղարկավորության մասնակիցներին սպառնալից տոնով հայեր անվանում:  

Տեսագրությունները որպես ապացույց ներկայացվել են նաեւ դատարան: Դրանցում երեւում է, թե ինչպես են ազգայնականները գերեզմանոցի դռնից ներս մտնում եւ տարբեր կոչեր հնչեցնում: Վիրավորական խոսքեր ու հայհոյանքներ վանկարկելով հարձակվողները գոռում էին. «Այդ աճյունը հանելու եք, այն այստեղ չենք ուզում», իսկ մեկ այլ անձ, որն ինքն իրեն ներկայացնում է որպես արագ արձագանքման ուժերի ղեկավար, հարձակվողներին դիմում է «ընկերներ»-ով եւ հորդորում հեռանալ:

Տեսագրություններում ուշագրավ է նաեւ այն փաստը, որ ոստիկանության աշխատակիցները, դեպքի վայրից հարձակվողներին հեռացնելու փոխարեն ասում են. «Ձեզ խնդրում ենք` մինչ համապատասխան մարդիկ չգան որեւէ քայլ մի ձեռնարկեք, սպասեք»:  Հարձակվողներն էլ պատասխանում են. «Մենք էլ ձեզ մի խնդրանք ունենք», ցույց են տալիս աճյունի տերերին, շարունակում. «Այնտեղի 3-5 կանայք թող չխոսեն ու մեզ չանհանգստացնեն»:

Տեսանյութի մեկ այլ հատվածում հարձակում գործող անձինք գորշ գայլերի նշանն են ցույց տալիս ու գոռում. «Յա Ալլահ բիսմիլլահ, ալլահուէկբեր», ինչը նշանակում է Ալլահը մեծ է:

Դատարանում մեղադրյալները իրենց պաշտպական ճառերում պնդել են, որ գերեզմանոց չեն մտել, սակայն տեսագրություններում երեւում է, որ հարձակվողներն անցնում են գերեզմանոցի պատերի վրայով ու ներս մտնելով ռասիստական բնույթի կոչեր հնչեցնում: Այնտեղ երեւում է նաեւ, որ ոստիկանությունը չի խոչընդոտում հարձակողների ներխուժմանը:

Անկարայում դատապարտված ԺԴԿ նախկին փոխվարչապետ, նախկին պատգամավոր Այսել Թուղլուքի մոր` Թուղլուք Խաթունի աճյունը սեպտեմբերի 13-ին հոգեհանգստյան արարողությունից հետո բերել էին Գյոլբաշըին կից Ինջեք թաղամասում գտնվող գերեզմանոց` հողին հանձնելու: Հուղարկավորությանը մասնակցում էին նաեւ ԺԴԿ-ից պատգամավորներ ու պաշտոնյաներ:

Քանդըրայի բանտից թույլ էին տվել, որ մոր հուղարկավորությանը մասնակցի նաեւ բանտարկված Այսել Թուղլուքը: Այսել Թուղլուքի` բանտից ուշ ժամի գալու պատճառով, որոշել էին մորը ուշ ժամի հուղարկավորել: Հուղարկավորության ժամանակ մի խումբ ծայրահեղականներ քարերով ու փայտերով հարձակվել էին հուղարկավորության մասնակիցների վրա: Չնայած տարածքում ոստիկաններ են եղել, հարձակումը շարունակվել է, որի պատճառով Թուղլուքի ընտանիքը աճյունը հանել է գերեզմանից: Դրանից հետո աճյունը տարվել է Թուղլուք Խաթունի ծննդավայր` Դերսիմ ու այնտեղ հանձնվել հողին:

Տպել
17185 դիտում

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում լսել են Լելե Թեփեի հատվածում մարտական գործողությունների մասնակցած ավագ սերժանտի

Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանին շնորհվել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում

2 տղամարդիկ մտել են բջջային օպերատորներից մեկի սպասարկման սրահ ու բռնվել (տեսանյութ)

Տնտեսական հեղափոխությունը ոչ թե մի քանի ամսվա, այլ մի քանի տարվա գործ է. տնտեսագետ

Երեւանի բազմաբնակարան բնակելի 90 շենքի տանիքնի կտեղադրվի արևային ֆոտովոլտային համակարգ

ՊՆ 5-րդ զորամիավորման ստորաբաժանումներն անցկացրել են կրակային պատրաստության պարապմունքներ

Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը բեռնատարների համար դեռ փակ են լինելու

Անասնաշուկայում ուսումնասիրություններ են կատարվել, բրուցելոզ չի հայտնաբերվել

Փրկարարները լողավազանից դուրս են բերել շներին

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է, երբ ամուսինները թեւ ու թիկունք են իրար. Աննա Հակոբյան

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի մասնաճյուղ

Ձերբակալվածի անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել եւ դանակ (տեսանյութ)

Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը. ՀՔԾ

Շավարշ Գրիգորյանը նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի պաշտոնակատար

ԱՄԷ արհեստական բանականության նախարարն ընդունել է Հայաստան այցելելու՝ Հակոբ Արշակյանի հրավերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ

Գյումրիում ծեծի են ենթարկել թոշակառու կնոջն ու բնակարանից հափշտակել ոսկյա մատանիներ և գումար

2019-ի 9 ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով

Վերջին սրացումները նաեւ երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների հետ են կապված. Բալայան

Կարճաժամկետ շահն ու խնդիրների այսօրեական լուծումները մեզ՝ որպես հասարակություն, զարգացման չեն տանելու. Ղուլյան