Եթե դատարանը չկանխի, ես ամեն վիրավորական արտահայտության արձագանքելու եմ. խմբի պարագլուխ

Զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանին «ականջներդ կկտրեմ» ասելու համար մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանի նկատմամբ սանկցիա չկիրառվեց: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սույն գործով նիստը սկսվելուն պես ամբաստանյալ Արթուր Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը միջնորդեց սանկցիա կիրառել մեղադրող դատախազի նկատմամբ: Մասնավորապես՝ պաշտպանը նշեց, որ նախորդ նիստին գործով ապացույցների հետազոտման ժամանակ դատախազը նշել է, որ կա լուսանկար, որում Արթուր Վարդանյանը լուսանկարվել է «Շռամ Վալերիկի» գերեզմանոցի մոտ: «Շռամ Վալերիկը» Արթուր Վարդանյանի հայրն է` արցախյան պատերազմի մասնակից Վալերիկ Վարդանյանը եւ այդ արտահայտությունը դուր չի եկել Արթուր Վարդանյանին, նա ընդհատել է դատախազին, որի ժամանակ էլ Գեւորգ Սարգսյանն արձագանքել է. «Ականջներդ կկտրեմ»:

Մեղադրող դատախազ Սարգսյանը, սակայն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ նա չի իմացել, որ «Շռամ Վալերիկ» մականունով ազատամարտիկն Արթուր Վարդանյանի հայրն է եղել եւ նա ընդամենը կարդացել է այն, ինչ գրված է եղել գերեզմանաքարի վրա: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, վերադառնալով՝ որոշեց մերժել պաշտպանի միջնորդությունը: Նշենք, որ նախորդ նիստին Արթուր Վարդանյանը մեկ ժամով հեռացվել էր նիստերի դահլիճից: Այնուհետեւ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը: Դիմելով դատավոր Արմեն Բեկթաշյանին ամբաստանյալն ասաց, որ ցավեր ունի եւ երկու ժամից ավելի չի կարող մասնակցել նիստին: «Ես երկու ժամից ավելի չեմ կարող նստել աթոռին, ցավեր ունեմ»,- ասաց Շիրխանյանը: Նիստը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը նշեց, որ դատարան համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել եւ դատարանն այս պահին չի կարող քննարկել այդ հարցը: Դատավորի խոսքով, անհրաժեշտության դեպքում կարող են շտապօգնություն դատարան հրավիրել, ինչպես հաճախ արվել է: Դատարանի այս պատասխանին Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն արձագանքեց. «Բժշկական փաստաթուղթ այս մասով չէր կարող ներկայացված լինել, քանի որ Վահան Շիրխանյանի ցավեր ունենալու վերաբերյալ նախապես չի իմացել եւ համապատասխան փաստաթուղթ հնարավոր չէր կազմել»:

Մեղադրողները շարունակեցին հրապարակել 35 հատորանոց գործի նյութերը. 35 հատորից դեռ 8 հատոր է հետազոտվել: Մեղադրող դատախազներն այսօր մեկ առ մեկ հրապարակում էին գործի բոլոր նյութերը՝ լինեն դրանք մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ, թե՝ ոչ: Անգամ նկարագրվեցին մի շարք լուսանկարներ արված Արթուր Վարդանյանի մեկ անծանոթ աղջկա, մի քանի անծանոթ տղաների հետ: Այդ թվում՝ հետազոտվեցին Եռաբլուրում Վազգեն Սարգսյանի, Մոնթեի գերեզմանների մոտ Արթուր Վարդանյանի եւ նախկին ազատամարտիկ ամբաստանյալների լուսանկարները, տարբեր գյուղերի ազատամարտիկների ցուցակները: Հետազոտումից հետո ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը հայտարարեց. «Մեղադրականի մա՞ս է սա, 37 թիվն է: Հետո ինչ, որ մարդիկ լուսանկարվել են Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ, կամ որ գյուղում ցուցակներ կան ազատամարտիկների, ձեզ ինչ: Իմաստը ուզում եմ հասկանալ»: Մեղադրող դատախազն էլ խորհուրդ տվեց Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանին պարզաբանել, թե ինչ փաստաթուղթ է հետազոտվում: Ի պատասխան Հայկ Ալումյանը ասաց, որ իր պաշտպանյալը՝ չլինելով իրավաբան, տրամաբանորեն ճիշտ է կողմնորոշվում ու միանշանակ տեղին ու ճիշտ դիտարկում է անում, պետք է հետազոտվեն մեղադրանքի հիմքում դրված ապացույցները: 

Մեղադրողների կողմից ապացույցի հետ կապ չունեցող փաստաթղթերի հետազոտումը մեկ ծիծաղ էր առաջացնում մեկ զայրույթ:

Պաշտպան Հովիկ Արսենյանն իր հերթին հայտարարեց, թե որպես ինչ է հրապարակվում արձանագրությունն, ըստ որի՝ գործի համար նշանակություն ունեցող որեւէ բան չհայտնաբերվեց, ինչպես նաեւ անձնական ալբոմները, ուղեկցական գրությունները: Ըստ նրա՝ պետք է հրապարակվեն այն փաստաթղթերը, որոնք մեղադրողները հետագայում դնելու են մեղադրական ճառի հիմքում:

Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ամբաստանյալ Խաչիկ Ավետիսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը նույնպես նշելով՝ մեղադրողները թող ընթերցեն մեղադրական եզրակացության մեջ ներառված ապացույցները, ոչ թե ամբողջ գործը: Պաշտպանը միջնորդեց նաեւ գործի քննությունը հետաձգել, որպեսզի մեղադրողները ծանոթանան գործին ու հրապարակեն մեղադրանքի ապացույցները: 

Մեղադրող կողմը, սակայն հայտարարեց, որ քրեական գործի բոլոր նյութերը գործի համար նշանակություն ունեն:   

Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ դատական նիստից մեկ ժամով հեռացված, ապա դատական նիստերի դահլիճ վերադարձված ամբաստանյալ Արթուր Վարդանյանը: Նա հայտարարեց, որ մեղադրանքի կողմն անձնական ուղղվածություն է տալիս գործի քննությանը, ուզում են վիրավորել մարդկանց եւ նրանք ձայն չհանեն: Ըստ նրա՝ սա մարդկանց կոտրելու ցուցադրական գործունեություն է: Արթուր Վարդանյանի խոսքով՝ դատարանն իր իշխանությունը պետք է օգտագործի, որպեսզի դա թույլ չտա: «Եթե դատարանը չկանխի իմ հասցեին վիրավորական արտահայտություններ անելը, ապա անձամբ պատասխան եմ տալու՝ անկախ նրանից իմ նկատմամբ դրա համար սանկցիա կկիրառվի, թե՝ ոչ»,- դիմելով դատավորին ասաց խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը:

Դատական նիստը, Վահան Շիրխանյանի ինքնազգացողությունը վատանալու պատճառով, հետաձգվեց: Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին:

Տպել
4384 դիտում

Վրաստանում 2020-ին աշխատավարձերն ու թոշակները կավելանան

Պուտինը պատրաստվում է տարեվերջյան մամուլի ասուլիսին. հանդիպումը տեւելու է 3 ժամից ավելի

Բորիս Ջոնսոնի տպավորիչ հաղթանակը. եթե արդյունքները հաստատվեն, Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից

Մարմնի 90 տոկոս այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ

Արամուսում, Գեղաշենում և Վերին Պտղնիում զրոյից կառուցվում են նոր մանկապարտեզների շենքեր

Հայերն ԱՄՆ-ին պետք չեն, 1915-ի դեպքերը՝ նույնպես. Թուրքիայում շարունակում են կոշտ արձագանքել ԱՄՆ-ի Սենատի որոշմանը

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել Կոտայքի մարզի մի շարք համայնքներում

Արտաշատի պետական դրամատիկական թատրոնը նոր դահլիճ ունի

Պարգևատրվել են ոստիկանները (տեսանյութ, լուսանկարներ)

Բարձր եմ գնահատում Սենատի որոշումը և ձեզ ու ամերիկացի ժողովրդին եմ փոխանցում հայ ժողովրդի երախտագիտությունը․ նախագահ

Դպրոցականի դանակահարության հերթական դեպքն է տեղի ունեցել. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

ԵԱՏՄ անդամ երկրների համար կձևավորվի գազի ընդհանուր շուկա. Տիգրան Սարգսյան

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Այս օրը պատմական է ոչ միայն հայերի, այլեւ Թուրքիայի ժողովրդի համար. թուրք պատմաբան-ցեղասպանագետ

Ժամը 20:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ

Աթենքում կայացել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 41-րդ հանդիպումը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին

Քննարկվել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման դեպքը. ԱՀ ԱԳՆ նախարար Մ. Մայիլյանը հանդիպել է Ա. Կասպշիկին

Երբ մարդ 16 տարի ֆուտբոլում է, ազդեցություն կարող է ունենալ. Մելիքբեկյանը՝ Ռուբեն Հայրապետյանի եւ այլ թեմաների մասին

Կամավոր հանձնել են «Մակարովի» նմանվող ատրճանակ, «Կալաշնիկով» ինքնաձիգ, պայթուցիչներով երկու նռնակ (տեսանյութ)