Թուրքիայում ալեւիների տների վրա նշաններ են արել, ինչպես Մարաշի ջարդերից առաջ

27/11/2017 schedule13:20

Մալաթիայում բնակվող ալեւիները երթ են կազմակերպել` բողոքելով Մալաթիայի Ջեմալ Գյուրսել թաղամասում ալեւիների տների 13 դռների վրա արված նշանների դեմ եւ հայտարարել են. «Երբեք ծնկի չենք եկել, ծնկի չենք գալու»,- գրում է akunq.net-ը:

Փիրսուլթան Աբդալ մշակութային միության (PSAKD) կազմակերպված երթին մասնակցել են նաեւ քաղաքական կուսակցությունների, այլ միավորումների ու քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներ: 

PSAKD-ի Մալաթիայի մասնաճյուղի ղեկավար Մեհմեթ Թոփալն ասել է, որ Մարաշի ջարդերի ժամանակ էլ են զոհերի տների վրա նշաններ արվել: Հավելել է, որ այդ նշանները տեսնելն իրենց չի զարմացրել, քանի որ դա առաջ էլ են տեսել` Մարաշի ջարդերի ժամանակ. «Մենք` ալեւիներս, այս նշանը առաջին անգամ չէ, որ տեսնում ենք, ավելի վաղ Էրզինջանում, Անթեփում ու Ադըյամանում էլ ենք տեսել: Այս ամենից այլեւս չենք զարմանում: Դեռ մեր հիշողության մեջ վառ են Ադըյամանում դռներին արված նշանների առթիվ Ներքին գործերի նախարարի ասածները, թե «դռների վրա երեխաներն են նշան արել» ու այսպիսով դեպքն համարել աննշան երեւույթ: Այնուհետեւ տեսախցիկների տեսագրությունները ջնջվել էին, իսկ ֆայլերը` թաքցվել: Վաղն էլ Մալաթիայում այս նշաններն անողների վերաբերյալ կասեն. «Անհայտ երեխաների կամ մի չարաճճիի ձեռքի գործն է»: Գիտենք նաեւ, որ դեպքը չնչին մի բան կհամարեն եւ կթաքցնեն հետքերը»:

Ջեմալ Գյուրսել թաղամասում 13 տների դռների վրա նշաններ անողները անցած անգամվա նման չեն բացահայտվի, չեն պատժվի, եւ սա առաջին եւ վերջին դեպքը չի լինի, ասել է Թոփալն ու ավելացրել. «Այս նշանները անելիս այդ երեխաները վստահելի տեղից են թույլտվություն ստացել: Իսկ այդ երեխաների` իշխանավորների ասած՝ «չարաճճի երեխաներ»-ի նկատմամբ իրավական ու պատժիչ նորմերը  չեն գործում: Ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ չեն հարգվում մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, որտեղ սեփական իրավունքները պաշտպանելը հանցանք է համարվում, օրենքները չեն գործում, փողոցներում ռումբեր են պայթում, հրապարակներում լինչի դատաստան են տեսնում, լրատվական դաշտում աճպարարությունն է իշխում. այս ամենը վախի մթնոլորտ է ստեղծել: Մի խոսքով` ԱԶԿ-ն Թուրքիան սեղմել է հեղաշրջման փորձի ու արտակարգ դրության միջեւ ու երկիրը կանգնեցրել փակուղու առջեւ»: 

Թոփալի խոսքով՝ այդ հարձակումը գործել են ալեւիների թշնամի, պահպանողական, ֆաշիստ անձինք. «Երբեք չպետք է մոռանալ, որ մեզ` ալեւիներիս, ինչքան էլ ճնշեն, ինչքան էլ հալածեն, միեւնույն է, մենք երբեք վիզ չենք ծռի, չենք հանձնվի: Երբեք ծնկի չենք գա: Եթե չգիտեն սա, թող պատմության գրքերը բացեն ու Քալենդեր Չելեբիի, Փիր Սուլթանի, Սեյիդ Ռըզայի մասին կարդան: Պատմության ընթացքում իրականացված հալածանքները, ջարդերը մեզ մեր ճանապարհից չեն շեղել, սրանից հետո էլ չի շեղելու»:

Տպել
3724 դիտում

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են