ԵՄ-Հայաստան համաձայնագիրն առանց ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր չէ կատարել. Արթուր Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ԱԺ-ում անցկացվող՝ «ԵԱՏՄ-ից դուրս գալու» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ առաջարկեց ԵԱՏՄ անդամ երկրներում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ զեկույցներն ուսումնասիրել:

Իրավապաշտպանն լսումների մասնակցողներին առաջարկեց ամբողջությամբ կարդալ «Human Rights Watch» կազմակերպության 2013-ից 2016 թվականի զեկույցները, կարդալ «Freedom Hause» կազմակերպության գնահատականները: «2013 թվականի ՌԴ-ն դեռեւս համարվում էր մասնակի ազատ, իսկ հիմա ընդհանրապես ոչ ազատ երկիր է համարվում: Սա «հոյակապ» առաջընթաց է, կոռուպցիայի տեսակետից «հոյակապ» առաջընթաց՝ ծաղկում է, զարգանում է»,- ասաց Արթուր Սաքունցն ու անցում կատարեց ԵԱՏՄ անդամ երկրներում իշխանափոխության հնարավորությանը: Իրավապաշտպանը նկատեց, որ սահմանադրականությունը անդամ երկրներում դառնում է քաղաքական նպատակահարմարության հարց՝ անձնական իշխանությունը պահպանելու համար: Արթուր Սաքունցը համեմատության համար բերեց նաեւ Ադրբեջանի օրինակը, ըստ որի՝ Ադրբեջանի դեպքում իշխանությունը փոփոխվում է ինտիմ ճանապարհով:

«Անդամ պետություններին բնորոշ են համակարգային անպատժելիությունը, բացարձակապես անհաշվետվողականությունը եւ անպատասխանատվությունը սեփական երկրի քաղաքացիների առջեւ: Եթե պատասխանատվություն ունենար, կունենար գոնե ամոթի զգացում, որ իրար հաջորդականությամբ մինիստր, պրիրեմերմինիտսր չփոխեին, կամ մեկը չմնար անընդհատ նախագահ»,- ասաց Արթուր Սաքունցը՝ նշելով, որ ԵԱՏՄ-ի ստեղծման նախաձեռնությունը ՌԴ-ինն է, անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինինը:

Անդրադառնալով «Ելք» դաշինքի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու նախաձեռնությանը, Արթուր Սաքունցն ասաց, որ դաշինքի բարձրացրած հիմնական հարցն ուղղված է ԱԺ-ի կայուն մեծամասնությանը: «Բառացիորեն ԵՄ-ի հետ կնքված խորը եւ համապարփակ համագործակցության պայմանագիրը, եթե ուշադիր կարդաք, դա ենթադրում է բազմաթիվ հանձնառություններ, այդ թվում՝  տնտեսական հանձնառություններ, որոնց իրականացումն առանց ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր չէ»,- հայտարարեց Արթուր Սաքունցն ու նշեց, որ հակառակում որեւէ մեկը չի կարող համոզել:

Տպել
6362 դիտում

Վրաստանում ընթանում է բողոքի յոթերորդ ցույցը. մնացել է 1 պահանջի կատարում (տեսանյութ)

Մինսկ-2019․ Կարեն Տոնականյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով բրոնզե մեդալ

Ուկրաինայի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն

Երեւանում տարածքը գնել են 1 միլիոն դրամով, մեկ տարի անց վաճառել 247 միլիոնով. Հայկ Մարության

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Մինսկ 2019-ում 5-րդ մեդալն ապահովեց Հայաստանի համար

Լրջագույն ռազմական մատակարարումներ կլինեն ՀՀ տարեվերջին. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս մնաց Մինսկ 2019-ի հետագա պայքարից

Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը դուրս մնաց Մինսկ 2019-ի հետագա պայքարից

Խարբերդի ամառանոցների տարածքում հրդեհի բարդության ԲԻՍ-1 կանչով մեկնել է 4 մարտական հաշվարկ

Շիրակի մարզը հունիսի 4-ին 560 մլն դրամի վնաս է կրել

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դուրս մնաց Մինսկ 2019-ի հետագա պայքարից

Մոնումենտի այգիներում գտնվող դղյակների վճարած գույքահարկը որոշ դեպքերում 3 մլն-ից 27 մլն կդառնա. Պապոյան

Օպերային թատրոնը բողոքարկել է ԿԳՄՍ-ի հրամանները. դեմ են նախկին աշխատակիցներին թատրոնում վերականգնելուն

Ջիգարխանյանը, Միշա Գալուստյանը եւ Ռուսաստանում մյուս հայ հայտնիները հորդորում են այցելել Հայաստան (տեսանյութ)

Վլադիմիր Պուտինն ընդունել է Ինգուշեթիայի ղեկավարի հրաժարականը

Թումանյանի թանգարանի տնօրենի մրցույթը կկայանա հուլիսի 12-ին. մասնակիցներից երկու թեկնածու է հայտնի

Ռումյան Հովսեփյանը կխաղա բուլղարական թիմում

Աշտարակում ոստիկանները բերման են ենթարկել մի երիտասարդի՝ հորը պատկանող գազային ատրճանակով

Արտակ Դավթյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

Դա ձեր խնդիրն է․ «Իմ քայլ»-ի պատգամավորի շփման ձեւը լրագրողների հետ (տեսանյութ)