ՀՀ գլխավոր դատախազը Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է ԻԻՀ գլխավոր դատախազի հետ

ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների գլխավոր դատախազների հերթական նիստերին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամադ Քաֆար Մոնթազերիին:

 Հանդիպմանը կողմերը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների դատախազությունների միջև հաստատված հարաբերությունները, կարևորել են համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը:

 ԻԻՀ գլխավոր դատախազը նկատել է, որ երկու երկրների միջև առկա փոխադարձ հարգանքն ու վստահությունը լիարժեք պայմաններ են ստեղծում միջազգային հանցավորության դեմ համատեղ պայքարում, ինչպես նաև իրավական փոխօգնության ոլորտում ջանքերի համատեղման և ավելի լայն գործակցություն ծավալելու համար: Պարոն Մորթազին Արթուր Դավթյանին հրավիրել է այցելել Իրան՝ քննարկելու երկու երկրների դատախազությունների գործունեության արդյունավետության էլ ավելի բարձրացմանն առնչվող խնդիրները և համագործակցության հետագա ուղղությունները:

 ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով հաստատվել են ջերմ, բազմաշերտ հարաբերություններ, որոնք իրենց դրական ազդեցությունն են թողնում նաև երկու երկրների իրավապահ համակարգերի միջև սերտ կապերի ամրապնդմանը: Արթուր Դավթյանը հավելել է, որ ԻԻՀ գլխավոր դատախազի նախորդ այցը Հայաստան և դրա ընթացքում համագործակցության ծրագրի իրականացումը մեծապես նպաստել են քրեական գործերով միմյանց ցուցաբերվող օգնության արդյունավետության բարձրացմանը և հույս է հայտնել, որ առաջիկայում քայլեր կձեռնարկվեն այդ գործընթացի շարունակականությունն  ապահովելու ուղղությամբ:

 ՀՀ գլխավոր դատախազն իր հերթին պարոն Մորթազերիին սիրով հրավիրել է հաջորդ տարի այցելել Հայաստան՝ մասնակցելու ՀՀ դատախազության 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին՝ համոզմունք հայտնելով, որ այդ այցը էլ ավելի կամրապնդի ձեռք բերված բարեկամական գործակցությունը:

 

Տպել
1651 դիտում

Վրաստանում ընտրությունների ընթացքում մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ծեծի են ենթարկել 6 լրագրողի

«Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչիր Արցախը: Արցախը ես եմ»․Հենրիխ Մխիթարյանի՝ Արցախի անկախությունը ճանաչելու կոչը

Ադրբեջանն ունի անձնակազմի 6947 կորուստ

Տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ․ ՊԲ-ի պարգեւատրման ներկայացրած զինծառայողները

Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա․ Զոհրաբ Մնացականյան

Մեր բանակը տալիս է այդ ժամանակը

Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոներին

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին (տեսանյութ)

Մարտունու շրջանի հրետակոծության հետեւանքով իր տանը զոհվել է 59-ամյա քաղաքացիական անձ․ Արցախի ՄԻՊ

Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը

Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ կքննարկվեն. Զախարովա

Հորդորում ենք եվրոպական ու միջազգային ֆուտբոլային հանրությանը՝ համարժեք գնահատական տալ «Գարաբագ» ակումբի վարքագծին

Նիկոլ Աղաբաբյանը վաճառել է կտավները եւ 33 հազար դոլար փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Դանիայի հայ համայնքը շտապօգնության մեքենաներ է նվեր ուղարկում ՀՀ ԱՆ-ին

Ֆոսֆորային զինատեսակի կիրառման փաստերը հերքելու համար Ադրբեջանը լծվել է պարզունակ հայտարարություններ տարածելուն

ԿԳՄՍՆ-ն աշակերտներին առաջարկում է արձակուրդն օգտագործել ավելի նպատակային եւ արդյունավետ

Հիվանդանոցում 10 օրից ավել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորին մայրը գտավ, 2 ժամ հետո տղան մահացավ․ Շ.Դանիելյան

ՀԱՊԿ-ի ներգրավման մասին խոսք չկա. ՌԴ-ում ՀՀ դեսպանը պարզաբանել է վարչապետ Փաշինյանի նամակը

Կորոնավիրուսի պատճառով մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը

Փաշինյանի՝ Պուտինին ուղղված դիմումն ու ՌԴ ԱԳՆ պատասխանը պետք է դիտարկել որպես կարեւոր գործընթացի մեկնարկ․ Ռուբինյան