Կառավարությունը նոր մակարդակի կբարձրացնի հայ-իրանական առևտրաշրջանառությունը. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ չնայած այն հանգամանքի, որ բավական աշխատանք է կատարվել, բազմաթիվ համատեղ ձեռքբերումներ կան, այնուամենայնիվ անելիքներ դեռ շատ են:

Կարեն Կարապետյանը, մասնավորապես, նկատել է, որ լինելով հարևան բարեկամ երկրներ՝ Հայաստանն ու Իրանն առևտրատնտեսական գործակցության զարգացման մեծ ներուժ ունեն, և չնայած այս տարի արտահանում-ներմուծում ուղղությամբ արձանագրված աճին, առկա ցուցանիշները չեն արտացոլում երկկողմ տնտեսական կապերի զարգացման իրական ներուժն ու հնարավորությունները: «Շատ ուրախ եմ, որ այսօր Երևանում բացվել է հայ-իրանական բիզնես ֆորումը, իսկ դեկտեմբերին սպասվում է ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը: Հոկտեմբերին ունեցել ենք բավական հեռանկարային այց Իրան և պայմանավորվել ենք տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացման վերաբերյալ: Հայաստանի կառավարությունը չափազանց շահագրգռված է և պատրաստ է՝ որակապես փոխելու և նոր մակարդակի բարձրացնելու մեր առևտրաշրջանառությունը», - ասել է Կարեն Կարապետյանը:

ՀՀ վարչապետին փոխանցելով ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույնները՝ նախարար Զարիֆը նշել է. «Ձեր այցելությունն Իրան շատ կարևոր և հաջողված էր: Մենք Հայաստանն ընկալում ենք որպես լավ հարևան: Մեր հարաբերությունները շատ ավելի երկար ժամանակահատվածի պատմություն ունեն, քան 25 տարին, և այդ լավ հարաբերությունները արժեքավոր կապիտալ են երկու երկրների համար, որից պետք է կարողանանք օգտվել»: 

Մոհամմադ Ջավադ Զարիֆը համակարծիք էր ՀՀ վարչապետի հետ, որ երկկողմ տնտեսական հարաբերությունների ներկայիս վիճակը չի համապատասխանում Հայաստան-Իրան քաղաքական երկխոսության բարձր մակարդակին, և Իրանը ևս շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի ակտիվացմամբ: Նա տեղեկացրել է, որ իր գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության կազմում ընդգրկված են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների առաջատար ներկայացուցիչներ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարման հետագա քայլերը և փոխգործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:

ՀՀ վարչապետը և ԻԻՀ արտգործնախարարը քննարկել են դեկտեմբերին հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում, բացվելիք ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը նշել է, որ հաշվի առնելով բիզնեսի համար առաջարկվող հարկային արտոնությունները և այն հատուկ ռեժիմները, որը Հայաստանն ունի տարբեր կառույցների ու երկրների հետ՝ ԱՏԳ-ն լավ և շահավետ հարթակ է լինելու և´ հայաստանցի, և´ իրանցի, և´ երրորդ երկրների գործարարների համար:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշել է, որ իրանական կողմը շահագրգռված է «Մեղրի» ԱՏԳ շուտափույթ բացմամբ և պատրաստ է առարկայորեն համագործակցել այդ հարթակում: Կողմերը համակարծիք էին, որ հայկական «Մեղրի» և իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտիների գործակցությանը և արտահանող-ներմուծող ընկերության ստեղծումը կարող է երկկողմ տնտեսական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնել:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև էներգետիկ ոլորտում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության շուրջ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանություններին՝ Իրանի տարածքում գտնվող հայկական հուշարձանների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար և իր ջերմ ողջույնները փոխանցել ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիին: 

Տպել
1529 դիտում

Սերժ Սարգսյանի, նախկին նախարարի եւ մյուսների գործն ուղարկվել է դատարան

Ryanair-ի Միլան-Երևան չվերթի մի քանի տասնյակ ուղևորներ մնացել են Միլանի օդանավակայանում

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Վթար Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին. մեքենաներից մեկը բռնկվել է, կա 3 տուժած

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 2 հա տարածք

Արա գյուղ-Եղվարդ ճանապարհին մեքենան շրջվելով՝ հայտնվել է դաշտում. վարորդը մահացել է

Կրակոցներ Երեւանում. հայտնաբերվել են մեծ թվով պարկուճներ, գնդակներ, ատրճանակ, չկրակված փամփուշտներ

Արցախում կրակոցից 19-ամյա զինվոր է վիրավորվել. վիճակը գնահատվում է ծանր

Հայաստանից Վրաստան մեկնող մի խումբ ուղեւորների թույլ չի տրվել հատել սահմանը. մեքենայում գտնված 2 չինացիները ջերմել են

Մեջը ուժ չկա, առյուծի թևերը կապ չունեն կենդանու հետ, թրերը հայկական չեն. քննարկվում է ՊՆ նոր տարբերանշանը

Բժշկասանիտարական հսկիչ կետերը օդանավակայաններում մշտական հսկողություն են իրականացնում ՀՀ ժամանող ուղեւորների նկատմամբ

Տիգրան Ավինյանը Գորիսում մասնակցել է Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներին

Բերման ենթարկված Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սիսիանում մասնակցել է Բանակի 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

Աշտարակում ջրի խնդիրն ապակենտրոնացված ձեւով են լուծել. քաղաքի ծայրամասերում մշտական ջրամատակարարում կա, կենտրոնում՝ չէ

Թրամփի փաստաբանները կարծում են՝ Զելենսկին ունեցել է հանդիպում ԱՄՆ-ի նախագահի հետ, նորի կարիքը չկա

«Էրեբունի պլազա» ներխուժած երիտասարդը ցանկացել է Սեդրակ Քոչարյանից պարզել, թե ինչու են իրեն ծրագրավորել. պաշտպան

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 20 մասնակիցները