ԱՄՆ-ն ընդառաջ է գնում Թուրքիային. «ճշգրտումներ կարվեն» Սիրիայի քրդերին զինելու հարցում

Միացյալ Նահանգները «ճշգրտումներ կանի» Սիրիայի քրդական ուժերին տրամադրվող ռազմական աջակցության հարցում: Սակայն ԱՄՆ-ն շարունակելու է աջակցությունը մինչև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջնական ոչնչացումը: 

Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակներից Էրիկ Պահոն, փոխանցում է Reuters գործակալությունը, գրում է ՌազմԻնֆոն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայտնել էր, որ Սիրիայում ԱՄՆ-ն պատրաստվում է իր գործընկերներին հատկացվող ռազմական աջակցության հարցում վերանայումներ կատարել:

Թրամփի խոսքով, ԱՄՆ-ի՝ Սիրիայում գործընկերներին տրամադրվող ռազմական աջակցության հարցում վերանայումները պայմանավորված են այդ տարածաշրջամ ռազմավարական իրավիճակի փոփոխմամբ:

«Ռաքքա քաղաքի համար պայքարն ավարտվել է, իսկ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները կորցրած դիրքերը վերադարձնելու հնարավորություն այլեւս չունեն»,- ասված է Վաշինգտոնի պարզաբանման մեջ:

Նոյեմբերի 26-ին, ԻՊ դեմ պայքարի ԱՄՆ գլխավորած կոալիցիայի խոսնակներից մեկը հայտարարել է, որ ԱՄՆ քննարկում է արաբա-քրդական ուժերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորմանը աջակցությունում կրճատումներ անելու հարցը: Կրճատումներ լինելու են ինչպես խոհրդատուների թվաքանակում, այնպես էլ մատակարարվող սպառազինությունում:

Նա նաև նշել է, որ քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորմանը տրամադրվող զենքը արդեն իսկ սահմանափակվել է: Միևնույն ժամանակ սոցցանցերում և մամուլում տեղեկություններ են տարածվում, որ ԱՄՆ-ն շարունակում է զրահամեքենաներ ուղարկել SDF խմբավորմանը:

Նշենք, որ Սիրիայի քրդական խմբավորումներին ԱՄՆ-ի աջակցությունը լրացուցիչ լարվածություն է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Թուրքիայի իշխանությունները Սիրիայի քրդական ուժերին համարում են «ահաբեկչական կառույցներ» և քննադատում ԱՄՆ-ին այդ ուժերի հետ համագործակցելու համար:

Թուրքական կողմը նաև տեղեկություններ է տարածում, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և վերջինս հայտնել է, որ այլևս քրդական ուժերին զենք չեն տրամադրելու:

Թուրքիայի վարչապետն էլ հայտարարել է, որ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացումից հետո, Թուրքիան ակնկալում է, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի համագործակցությունը Սիրիայի քրդական խմբավորումների հետ:

Հատկանշական է, որ վերջին շրջանում, երբ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները մոտենում էին վտանգավոր սահմանակետի, Անկարան անգամ սպառնացել էր իր տարածքից հանել ՆԱՏՕ-ի ռադարը, իսկ Էրդողանի օգնականը հայտարարել ՆԱՏՕ-ի կազմում մնալու հարցի վերանայման հնարավորության մասին, ամերիկյան իշխանությունները Թուրքիային ընդառաջ գնալու որոշակի քայլեր են ձեռնարկել:

Վերջերս, ըստ hurriyet.com-ի տեղեկությունների՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռոխոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր վերանայել ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու հարցը:

«Պարոն Թրամփն այս խոստումը տվել է նոյեմբերի 25-ին տեղի ունեցած հեռախոսային բանակցության ժամանակ: Բանակցությունները, ներառյալ այս հարցը, անցել են շատ կառուցողական հունով»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա կողմնակիցներին Թուրքիայում պաշտոնապես մեղադրում են անցյալ տարվա ամռանը հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Գյուլենն այդ մեղադրանքները հերքում է:

Թուրքիան քանիցս ԱՄՆ-ից պահանջել է արտահանձնել Գյուլենին, սակայն Վաշինգտոնը չի գնացել այդ քայլին՝ նշելով, որ արտահանձման համար ներկայացված փաստերը բավարար չեն: Այս խնդիրն ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում զգալի լարվածություն է առաջացրել:

Տպել
2332 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի