30 րոպե չէի հասկանում՝ ինչ էր կատարվում. Ռոբերտ Քոլոյանը՝ Պատրիկ Ֆիորիի նամակի մասին

Երգիչ Ռոբերտ Քոլոյանը շոկի մեջ է եղել, երբ նամակ է ստացել հայկական արմատներով ֆրանսիացի հայտնի երգիչ Պատրիկ Ֆիորիից: Անցած կիրակի «Հայաստանի ձայնը» նախագծի «նոկաուտ» փուլում կատարել էր Ֆիորիի «Les Montagnes d'Arménie» երգը: Այդ նա օրը նախագծից դուրս էր մնացել, սակայն հետո այնպիսի անակնկալ է ստացել, որն ավելի մեծ հաղթանակ է համարում: Ֆիորին նրան գրել է, որ տպավորված է նրա ելույթով, տեսագրությունը տարածել է թվիթերի իր պաշտոնական միկրոբլոգում եւ հարցրել է, թե նախագծի որ փուլում է: Armtimes.com-ի հետ զրույցում Ռոբերտը պատմեց, որ դժվարությամբ է հավատացել իր աչքերին:

«Նամակը եկավ ինստագրամիս էջին: Երբ սկզբում նայեցի, ինձ թվաց՝ ոչ պաշտոնական էջից է: Առաջնահերթ դա ստուգեցի, մտա, տեսա, համոզվեցի, որ հենց Պատրիկ Ֆիորին է նամակ ուղարկել: Ինձ մոտ էմոցիաների մի աշխարհ էր: Մոտ 30 րոպե չէի հասկանում՝ ինչ է կատարվում: Այս փուլում ես դուրս մնացի, սակայն այն, ինչ կատարվեց ինձ հետ, իրոք հաղթանակ էր՝ ավելի, քան եթե շարունակեի մնալ նախագծում: Իհարկե, կուզենայի մնալ, բայց ինձ համար սա է հաղթանակը, որ այն էմոցիաները, որոնք կային իմ մեջ, կարողացա էկրանից այն կողմ էլ տալ»,- ասաց Ռոբերտը:

Նա Ֆիորիի հետ խոսել է միայն իր ելույթի մասին: Ոչ մի այլ բան չեն քննարկել, հետագա համագործակցությունների մասին խոսք չի եղել: Ֆրանսիացի երգիչը միայն շնորհավորել է նրան:

Ռոբերտն ընդգծում է, որ այս հաջողության հարցում իրենց դերն են ունեցել իր ընկերները: Երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանը հատուկ այդ օրվա ելույթի համար գրել է երգի հայերեն հատվածի բառերը, իսկ դուդուկահար Հայկ Կարոյի Կարապետյանը նվագել է կատարման ընթացքում:  

«Շատ շնորհակալ եմ Գրիգոր Կյոկչյանին, որը երգի հայերեն հատվածի հեղինակն է: Նաեւ շնորհակալ եմ Հայկ Կարոյի Կարապետյանին, որը դուդուկն էր նվագում»,- ասաց Ռոբերտը:

«Հայաստանի ձայնից» դուրս մնալու համար նա չի տխրել: Նշում է, որ խաղ է, ի վերջո բոլորն էլ դուրս են մնալու, ու մնալու է միայն մեկը: Շարունակում է սիրով հետեւել աշխատանքներին. այնտեղ են մնում իր ընկերները, կոլեգաները, որոնց հաջողություն է մաղթում: Որեւէ մեկին որպես ֆավորիտ չի կարողանում առանձնացնել:

«Բոլորն էլ ինձ համար շատ լավ ընկերներ են, շատ լավ կոլեգաներ են: Ով էլ հաղթի, շատ ուրախ կլինեմ, քանի որ բոլորն էլ շատ են աշխատում ու մեծ ցանկություն ունեն լինելու հաղթող»,- ասաց նա:

Մինչեւ «Հայաստանի ձայնին» մասնակցելը Ռոբերտ Քոլոյանին ավելի շատ ճանաչում էին որպես լուսանկարիչ, սակայն նա նշում է, որ դա հոբբի է: 10 տարեկանից զբաղվել է երգով, մասնակցել է մի շարք մրցույթների, եղել դափնեկիր: Շարունակելու է զբաղվել թե՛ լուսանկարչությամբ եւ թե՛ երգարվեստով: Շեշտում է, որ դրանցից ոչ մեկը չի տուժելու: Այս շրջանում աշխատում է մի քանի երգերի վրա եւ նախատեսում է 2018-ին հանդես գալ նորություններով:

Տպել
2937 դիտում

Պատահական անցորդներին գրքեր են նվիրում նախարարներն ու վարչապետը (տեսանյութ)

Դատախազությունը բողոք կներկայացնի քրեական հեղինակություններ Նորատուցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի դատավճռի դեմ

Արգենտինայի փոխնախագահը հայտնել է ՀՀ պաշտոնական այց կատարելու ցանկության մասին

Սեդրակ Քոչարյանին առաջարկել են ցուցմունք տալ, սակայն նա չի ցանկացել

Ղազարավան գյուղում բռնկված հրդեհը մեծ վնասներ է պատճառել

12-ամյա Հրաչյա Բադասյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

ԵՊՀ ռեկտորը չարաշահում է իր պաշտոնը. Restart

Փակ են Շիրակի ու Արագածոտնի մարզի շուրջ 20 գյուղերի միջհամայնքային ճանապարհներ

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը գրքեր են նվիրում քաղաքացիներին (տեսանյութ)

Ոստիկանությունը նախկին պատգամավորին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ զուտ «ցնցող» բան գրած լինելու գայթակղությունից

Վճարեք կասեմ. Ֆլեշի Բարսեղը Սերժ Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպելու մասին հարցին ի պատասխան

Գյումրու 2 մարզաուսումնական հաստատություններում 32.4 մլն դրամի վատնում կատարելու դեպքերով հարուցվել են քրգործեր

Մարտի 4-ից կհայտարարվի Հանրային հեռուստառադիոընկերության նախագահի մրցույթը. «Ա1+»-ի տնօրենը՝ իսկական Հանրայինի մասին

Հանդիպել են Լիբանանում ՀՀ դեսպանն ու երկրի վարչապետը

Աշտարակ քաղաքում վագոն-տնակ է հրդեհվել

«Արարատ» ակումբը դատական կարգով թիմի բժշկի պարտքը վերադարձրել է, ֆուտբոլիստը դեռ սպասում է

Ռուս սահմանապահն իր շան օգնությամբ գտել է Սյունիքում կորած քաղաքացու մարմինը

Արցախի ԱԳ նախարարը և Հարավային Օսիայի նախագահն անդրադարձել են համատեղ ծրագրերի իրականացմանը

Բացարձակապես պարզ երկինք է լինելու. աննախադեպ երկու ձմեռ՝ ըստ Գագիկ Սուրենյանի

Գյումրու թիվ 15 դպրոցի կալանքը հանված է, սպասում են դատարանի վճռին