Թուրքիայի ԱԳՆ-ն ցնծում է Ցեղասպանության գործով ՄԻԵԴ-ի հակահայ նոր որոշումից հետո

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՄԻԵԴ-ի` «Մերջանը եւ մյուսներն ընդդեմ Շվեյցարիայի» (MERCAN AND OTHERS v. SWITZERLAND) գործով ընդունած հակահայ որոշմանը, որով չեղարկվել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեղադրանքով թուրք գործիչների դեմ Շվեյցարիայի ֆեդերալ դատարանի վճիռը: 

Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ մեջ ՄԻԵԴ-ի վճիռը որակվել է կարեւոր իրավական դիրքորոշում, որը հիմնված է ժողովրդավարության եւ իրավական սկզբունքների վրա:

«Արձանագրելով շվեյցարական դատարանի կողմից ցեղասպանությունը ժխտելու փաստարկով դատապարտված թուրք գործիչների խոսքի իրավունքի խախտումը`ՄԻԵԴ-ը հզոր իրավական դիրքորոշում է ցույց տվել բոլոր այն գործողությունների դեմ, որոնք պարտադրում են «ցեղասպանության պնդումներն» ընդունել որպես ճշմարտություն:

ՄԻԵԴ-ի որոշմամբ եւս մեկ անգամ արձանագրվեց, որ 1915-ի դեպքերը քննարկումը խոսքի ազատության սահմաններում է, եւ 1915-ի դեպքերի եւ Հոլոքոստի միջեւ կան պատմական եւ իրավական տարբերություններ: Այս դրույթները ձեւավորվել էին դեռ 2015-ին «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ի կայացրած չեղարկման որոշմամբ: Ինչպես նաեւ հաստատվեց 1915-ի դեպքերի առնչությամբ մեր պետության իրավացի փաստարկները, որոնք ունեն իրավական հիմքեր»,- նշված է Թուրքիայի արտաքին գերատեսչության տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մերջանը եւ մյուսներն ընդդեմ Շվեյցարիայի» (MERCAN AND OTHERS v. SWITZERLAND) գործով ՄԻԵԴ-ը որոշել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի՝ ազատ արտահայտման իրավունքի խախտում, Շվեյցարիան չի պաշտպանել 3 թուրքերի` Ալի Մերջանի, Հասսան Քեմալի եւ Էթեմ Կայալիի ազատ խոսքի իրավունքը, որոնց 2010-ին  Շվեյցարիայի ֆեդերալ դատարանը դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: 

Հիմա ՄԻԵԴ-ն արդարացել է նրանց` պաշտպանելով խոսքի ազատության իրավունքը: Ճիշտ այնպես, ինչպես հայտնի թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի դեպքում` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» աղմկահարույց գործով: ՄԻԵԴ-ի նոր որոշման համար հենց Փերինչեքի գործով որոշումն է նախադեպ եղել: 

Տպել
3712 դիտում

Տավուշի մարզում 42-ամյա վարորդը Honda-ով կողաշրջվել է. նա հոսպիտալացվել է

Երկարատև հիվանդությունից հետո մահացավ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Աշտարակի ոստիկանները հանգստի գոտուց բերման են ենթարկել երիտասարդների և հայտնաբերել թմրամիջոց (տեսանյութ)

Պաշտպանն այց է իրականացրել «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն

Սամվել Կարապետյանի եղբորորդին չի ընդունում մեղադրանքը. նա եւ Վահե Պարազյանը առերեսվել են

Մասիսի գերեզմանատան մոտակայքում ցորենի արտ է այրվում. դեպքի վայր է մեկնել 7 հրշեջ մեքենա

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել է բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովումը

Մի քանի ժամ տեւած բողոքի ակցիայից հետո ցուցարարները բացել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը

Սյունիքի մարզի Ծավ համայնքին կից անտառում հրդեհ է բռնկվել. սահմանել են հերթապահություն

Վենետիկի հանձնաժողովը բեղմնավոր է գնահատում ՀՀ իշխանությունների հետ գործակցությունը. հայտարարություն

ԵԽ փորձագիտական խումբը կաջակցի ազգային երիտասարդական ռազմավարության վերանայմանը

Երևանում հեռուստաաշտարակի հարևանությամբ կողաշրջվել է ցեմենտ տեղափոխող բեռնատարը

Գյումրու շուկայում ՍԱՏՄ-ն առանց փորձաքննության մսեղիք է հայտնաբերել (լուսանկարներ)

ԱԱԾ տնօրենի հանձնարարականով աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանին դատի են տվել

«Բանանցի» երկրպագուները նայելու ոչինչ չունեին. խայտառակ պարտություն կրեց, դուրս մնաց ԵԼ-ից

Հուլիսի 4-ից ուռուցքաբանական հիվանդությունների ճառագայթային թերապիայի մասով կատարվել են փոփոխություններ

Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, պայքար է հին ու նոր համակարգերի, ապագան կերտելու հին ու նոր մեթոդների միջեւ

2021 թվականին ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանում