ԵԱՏՄ-ին կցված, քծնված, Գազպրոմում էլ աշխատելով՝ զարգացած Եվրոպային չենք զարմացնի. Իգիթյան

ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ լուրջ պատրաստվածություն պետք է ունենա Հայաստանը ԵՄ-ում աշխատելու համար: Վերջինս համեմատելով ԵԱՏՄ-ԵՄ կառույցները՝ նշում է, որ Հայաստանն առայժմ միայն քծնվում է ԵԱՏՄ-ին:

«Մեծ խելք պետք չէ ԵԱՏՄ-ի անդամ լինելու եւ այնտեղ աշխատելու համար: Դա մի տեղ է, որտեղ միջին առեւտրականը գիտի, թե ինչպես պետք է աշխատել: Իսկ քաղաքակիրթ եւ սեփական մոտեցումներն ունենալու համար, ինչպիսին առաջարկում է ԵՄ-ն, այդտեղ շատ աշխատանք է պահանջվում, միայն խելքը բավարար չէ: ԵՄ-ում պրոֆեսիոնալիզմ է պետք, որը մեր կառավարությունը չունի, թող չնեղանան, բայց նրանք երբեք չեն աշխատել զարգացած կառույցներում: Գազպրոմում կամ Հայռուսգազարտում աշխատելը, որեւէ օգուտ չի բերի: Եվրամիությունը հասկանալով, որ Հայաստանը մի անգամից չի կարող դառնալ զարգացած երկիր, պատրաստակամություն է հայտում աջակցել խորհուրդներով եւ գումարով»,- ասում է Իգիթյանը, որ մասնակցում է ԱԺ-ում համանուն թեմայով լսումներին:

2015-ին ԵԱՏՄ-ին անդամակցելը, ըստ Իգիթյանի՝ ոչ թե այլընտրանք չունենալու արդյունք էր, այլ՝ հայկական սխալ քաղաքականության վերջաբան:

«Մտավախություն կա, որ տարբեր կառավարություններ իրականացնում են իմիտացիոն քաղաքականություն: Որոշ դեպքերում այդ քաղաքականությունը լուծում էր անվտանգության խնդիր, բայց այդ փուլն անցել է: Հիմա այն փուլն է, որ գործական աշխատանքով կարող ես առաջ շարժվել: Իմիտացիոն քաղաքականությունը մեր համբավը կփչացնի: Առանց այն էլ մեզ լուրջ չեն նայում հենց նույն ԵԱՏՄ-ում: Հայաստանը կցված է եւ քծնված է ԵԱՏՄ-ին: Այս կառույցը վտանգավոր չէ, ինձ համար այն է վտանգավոր, որ մեր կառավարությունը ԵԱՏՄ-ին այլ ընտրանք չի տեսնում»,- ասում է նա:

Նկատի ունենալով՝ ԵՄ-ի հետ պայմանագրի ստորագրման չեղարկման մեկ փորձ, Իգիթյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ էր պատճառը, եւ ի՞նչ երաշխիքներ կան, որ այս համաձայնագրի կետերը իրականություն կդառնան:

«Սերժ Սարգսյանն այդ առումով  պետք է երեք բան ասի. առաջինը՝ ես սխալվեցի, երկրորդ՝ պետք է ասեր, որ Ռուսաստանն էր մեղավոր, մեզ ճնշեց, եւ հանգիստ կարող էր ասել, որ Եվրամիությունն էր մեղավոր, նա կարող էր մեզ պատժել, բայց չի պատժում: 2013 թվականին մենք 4 տարվա բանակցություններից հետո թեքվել ենք նրանցից, բայց այդ փուլի համար գումարներ են ծախսել մեզ համար, ավելի ընդլայնել են ապրանքների մուտքը եւ ելքը»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Տպել
5721 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին