Ապագա դիմորդների գիտելիքները կարող են ստուգվել ավագ դպրոցում՝ միասնական քննության փոխարեն

Միասնական քննությունների համակարգում առաջիկայում նախատեսվող փոփոխություններից մեկի համաձայն, բուհերի դիմորդներին հնարավորություն կընձեռվի ազատվել  միասնական քննություններից եւ տվյալ առարկայից գիտելիքների ստուգում անցնել դեռեւս ավագ դպրոցում՝ մաս առ մաս:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանն «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ փոփոխությունների ծրագիրը մշակվում է, եւ այն դեռ պետք է արժանանա կառավարության հաստատմանը: Բուհ ընդունվելու վերոնշյալ տարբերակը կարող է կյանքի կոչվել ամենաշուտը 2019 թվականին:

«Կլինի կենտրոնացված արտաքին գնահատում: Այսինքն՝ 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարանի աշակերտները, որոնք կցանկանան հանձնել այն ծրագիրը, որն արդեն ուսումնասիրել են, մենք դպրոցներում կկազմակերպենք գնահատում, եւ հետո այդ արդյունքներով իրենք կկարողանան անցնել բուհ, եթե ցանկանում են միասնական քննություն չհանձնել»,- ասաց Արա Իսպիրյանը:

Իհարկե, այդ ստուգման արդյունքներից դժգոհ լինելու դեպքում երեխան չի զրկվի միասնական քննության մասնակցելու եւ ավելի բարձր գնահատական ստանալու իրավունքից:

Ավագ դպրոցում սովորողներն, այդպիսով, հնարավորություն կունենան 10-րդ դասարանում քննություն հանձնել 9-րդ դասարանում յուրացած թեմաների վերաբերյալ, 11-րդ դասարանում՝ 10-րդ դասարանի, իսկ 12-րդ դասարանում նրանց գիտելիքները կստուգվեն միանգամից 11-րդ եւ 12-րդ դասարանում ուսումնասիրած թեմաներից:

«Սանդղակավորմամբ դրանք կդառնան իր համար ինչ-որ գնահատական, որով նա կարող է մասնակցել մրցույթի»,- հավելեց ԳԹԿ տնօրենը:

Հարցին, թե Գնահատման եւ թեստավորման կենտրոնը կունենա՞ բավարար ռեսուրսներ, եթե պարզվի, որ վերոհիշյալ տարբերակով քննություն հանձնելու ցանկություն հայտնում են բոլոր դպրոցներում, նա պատասխանեց.  

«Մեխանիզմը կլինի կենտրոնացված, այսինքն՝ տվյալ մարզի համար կնշանակվի օր եւ կստեղծվի քննական կենտրոն, սովորողները կգնան, կհանձնեն: Նախատեսում ենք 2019 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ամիսների ընթացքում իրականացնել ամբողջ գործընթացը՝ հայտագրումից մինչեւ քննություն»:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2018-ի համար նախատեսվող փոփոխությունը վերաբերում է հայտագրման կարգին: Այսինքն՝ դիմորդը սկզբում հայտ կլրացնի միայն մեկ մասնագիտության համար՝ ի տարբերություն ութի: Առավել նախընտրելի մասնագիտությամբ բուհ չընդունվելու դեպքում հետո նա կլրացնի երկրորդ հայտը՝ թափուր մնացած տեղերի մրցույթին մասնակցելու համար:

Տպել
10288 դիտում

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մոտ 200 ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ

Կայանալու է Հայաստանի Թաեքվոնդոյի առաջնությունը. կընտրվի ՀԹՖ-ի նախագահ ու կփոխվի կազմը

Ժողովրդի թիկունքում ստվերային պայմանավորվածություններ են եղել

Աշխատանքային ստաժ չունեցող քաղաքացիների կենսաթոշակը կբարձրանա. հանձնաժողովը կողմ է օրինագծին

Գեղահովիտում վրաերթի է ենթարկվել 15-ամյա մի տղա. հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է. shamshyan.com

Երկիրը խորը փոփոխություն է ապրում. ԵԽԽՎ համազեկուցողները ողջունում են Հայաստանում բարեփոխումները

Փոխնախարար Տիգրան Արզումանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, բայց պետք է պատվաստվել. նախարար

Շահագրգիռ բոլոր խմբերին, պրոֆեսիոնալներին հրավիրում եմ համագործակցության. Հակոբ Արշակյան

Թրամփը ստորագրել է Գոլանի բարձունքներն իսրայելական տարածք ճանաչելու մասին հռչակագիրը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա

«Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող կալանավորի խափանման միջոցը հնարավոր է փոխվի

Հայտարարություն մրցույթի մասին

Տնտեսական բարենպաստ իրավիճակը կնպաստի ԶՈՒ-ում առկա հարցերի լուծմանը. վարչապետը՝ ԶՈՒ ղեկավար կազմին

Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունը հարթ կանցնի՞․ պլան՝ ընդդեմ Վահե Գրիգորյանի

ԵԽ Մարդու իրավունքների տնօրենն արժեքավոր է համարել Մարդու իրավունքների պաշտպանի փորձը

Լեւոն Հակոբյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ

Ամեն ինչ կանենք Ֆինլանդիայի դեմ խաղում լավ արդյունք գրանցելու համար. Գյուլբուդաղյանց

Վալերի Օսիպյանը հերթական անգամ դիրքեր է ճանապարհել ոստիկան-սահմանապահների (լուսանկարներ)

Հայտարարություն մրցույթի մասին