Կոռուպցիայի մեջ մեղադրվելուց հետո Մասլիկովը հեռացվել է КВН-ից

Կոռուցիայի մեջ մեղադրվելուց հետո Ալեքսանդր Մասլիկովը, որը КВН-ի հաղորդավարն ու հիմնադիրներից մեկն է, հեռացվել է «Планета КВН»-ի ղեկավարի պաշտոնից: Այս մասին հայտնում է ռուսական Dni.ru-ն՝ հղում կատարելով Transparency International հակակոռուցիոն միջազգային կազմակերպությանը: Նշվում է, որ Մասլիկովը խախտել է օրենքը՝ համատեղելով երիտասարդական կենտրոնի ղեկավարի պաշտոնը (պետական ձեռնարկություն) կոմերցիոն կազմակերպության ղեկավարի պաշտոնի հետ:  

2014 թ. «Планета КВН»-ը (պետական այս կազմակերպության տնօրենը Մասլիկովն է) եւ «АМиК» ստեղծագործական միությունը, որը պատկանում է Մասլիկովին եւ նրա ընտանիքին, միասին բացել են «Дом КВН»-ն (ԲԲԸ): Այս գործարքում կոնֆլիկտ կա, քանի Մասլիկովը որպես պետական կազմակերպության ղեկավարը գործարք է կնքել մասնավոր ընկերության հետ, որը հենց իրեն է պատկանում:

Հակակոռուպցիոն հարցերով զբաղվողները նկատել են, որ «Հավանա» կինոթատրոնի շենքը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նվիրել է КВН-ին 50-ամյակի կապակցությամբ, նախկինում Մոսկվայի սեփականությունն է եղել: Պետությունից ստացած շենքի արժողությունն ավելի քան 1 մլրդ ռուբլի է, եւ այն պետությունից ստանալուց հետո անօրինական կերպով ձեւակերպվելու արդյունքում հայտնվել է մասնավոր ձեռքերում:

Ալեքսանդր Մասլիկովը երկրի ամենահարուստ հաղորդավարներից է: Մեծ գումար է վաստակում КВН բրենդի հաշվին: Forbes-ը հաշվել է, որ Մասլիկովի կողմից ղեկավարվող «АМиК»-ի եկամուտը տարեկան կազմում է 3.5 մլն դոլար: Այդքան գումար հավաքվում է КВН-ի թիմերի հյուրախաղերից եւ КВН-յան տարբեր լիգաներում դրանց ելույթներից:

Ռեգիոնալ եւ կենտրոնական լիգաներում (բառացությամբ հեռուստատեսային ելույթների) հանդես գալու համար յուրաքանչյուր թիմ պետք է վճարի 20 հազար ռուբլի՝ կախված խաղի մակարդակից: Բացի այդ՝ թիմերը պարտավոր են փոխանցել իրենց հյուրախաղերի եւ կորպորատիվ ելույթների 10-20%-ը:

Տպել
3719 դիտում

Մանկապարտեզի ձերբակալված տնօրենը կասկածվում է նաեւ 13 մլն դրամ յուրացնելու համար. ՔԿ

Աշխատանքից ազատվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը

Վիժեցում  մայր թատրոնում

Զինծառայողը զորակոչվելուց 1.5 տարի անց զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և վաղաժամ զորացրվել. ՀՔԱՎ

Մեծ Բրիտանիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը. մնաց 19 պետություն

Սկանդալ Երեւանում. մանկապարտեզի երեխաների սնունդը գողացել եւ տեղափոխել են ռեստորան

Աշոցքի դահուկասպորտի փառատոնին կմասնակցի Սվիտալսկին, գուցե նաեւ ՀՀ կառավարության անդամներ

Ընտրական հանցագործության համար ազատազրկմամբ պատիժ նշանակել. դատախազը և ՀՀ վերաքննիչ դատարանը համակարծիք են

Անընդունելի ենք համարում անհիմն ոտնձգությունները ՀՀ դիվանագիտական անձնակազմի նվիրված ծառայության նկատմամբ․ ԱԳՆ խոսնակ

Ավելի քան 90 մլն դոլար. ԵՄ-ն Վրաստանը դրամական փոխանցումներով առաջ է անցել Ռուսաստանից

Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում. ռադիոյի նոր ԺՊ-ն չի ցանկանում տնօրեն դառնալ

Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է հոգեբուժական կենտրոնի տնօրենի ԺՊ. մինչեւ տնօրեն մեկ քայլ է

Երջանկության նախագիծ. Հովիկ Չարխչյան

2 բնակարան, 1 առանձնատուն. ի՞նչ ունեցվածք ունի վերջերս ՀԱՀ-ի քոլեջի դեկան նշանակված նախկին փոխվարչապետը

5455 ապօրինի հատված ծառեր. «Հայանտառ»-ի աշխատակիցները կազմել են 278 արձանագրություն

Վահան Արծրունին ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ. Շուշան Դանիելյան

Ինչպե՞ս պաշտպանել էլեկտրոնային փոստերը հաքերներից եւ ի՞նչ մեխանիզմով են հաքերները դրանք կոտրում. պարզաբանում

Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպաններին

Թալանել են Երեւանում քաղաքապետարանի ճարտարապետի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ

Վերահսկողական ծառայության նախկին աշխատակիցը պատրաստ է միլիոնավոր դոլարների չարաշահումների փաստեր ներկայացնել վարչապետին