Հայ համայնքը Պոլսո հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ կարեւոր հարցեր է բարձրացնում

04/12/2017 schedule10:59

Թուրքիայում Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության ձգձգումը տեղի հայ համայնքին վաղուց պահում է լարվածության մեջ, գրում է Ակոսը` բարձրացնելով մի քանի հստակ հարցեր: 

«Ստամբուլի նահանգապետարանի ու հայկական համայնքի տարբեր ներկայացուցիչների հանդիպումների ժամանակ զգում ենք, որ հաշվի չեն առնում պատրիարքի տեղապահին ու ընտրությունները նախաձեռնող հանձնաժողովին։ Սակայն թուրքական կառավարությունը բարձրաձայն չի հայտարարում, թե որոնք են նրանց հաշվի չառնելու հիմնավորումները։ Այդ պատճառով կարծում ենք, որ հայ համայնքի մոտ առաջացած հարցերն անհրաժեշտ է ուղղել թե՛ թուրքական կառավարությանը, թե՛ հայոց պատրիարքարանին»,- նշում է պարբերականը: 

Հարցերը հետեւյալն են. 

Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը հայոց պատրիարքի տեղապահ Բեքչյանի ու ընտրությունը նախաձեռնող հանձնաժողովի մասին ասե՞լ է․ «Մենք նրանց հաշվի չենք առնում»։ Եթե ասել է, ապա որո՞նք են հիմնավորումները։

Ստամբուլի նահանգապետարանն ընտրությունների ուղղությամբ արված քայլերի ժամանակ խախտումնե՞ր է հայտնաբերել։ Եթե այդպիսի դիտարկում կա, ապա ի՞նչ գնահատական պետք է տալ նախագահ Էրդողանի՝ ապրիլի 24-ին ցավակցական հեռագրում առկա խոսքին, թե․ «Հուսով ենք, որ կարճ ժամանակում կկայանա Թուրքիայի հայոց պատրիարքի ընտրությունը»։

Ստամբուլի նահանգապետն արքեպիսկոպոս Աթեշյանին արդյո՞ք ասել է․ «Դուք դեռ հրաժարական չեք տվել։ Մենք ձեզ ճանաչում ենք որպես պատրիարքի գլխավոր տեղապահ»։

Եկեղեցական գլխավոր ժողովի քվեարկությամբ պատրիարքի գլխավոր տեղապահ ընտրված արքեպիսկոպոս Աթեշյանը, նույն Եկեղեցական գլխավոր ժողովի քվեարկությամբ այդ պաշտոնը կորցնելուց հետո, արդյո՞ք դադարեցրել է իր գործունեությունը։

Եթե այդպես է, ապա արքեպիսկոպոս Աթեշյանն ինչո՞ւ է դժվարությամբ հրաժարական տալիս։ Պետությունից ակնկալի՞ք ունի։

Թուրքիայի համար պատրիարքի ընտրության հարցում «համապատասխան» կամ «անհամապատասխան» թեկնածուներ կա՞ն։ Եթե այդպես է, միթե պատրիարքարանում դա չպետք է գնահատվի որպես միջամտություն եկեղեցու ներքին գործերին։

Պետության անունից արված այսքան հայտարարություններից հետո ի՞նչ գնահատական պետք է տալ համապատասխան պաշտոնյաների՝ համառությամբ լռելուն: 

Պոլսում ոչ մի կերպ չի հաջողվում հայոց նոր պատրիարք ընտրել: Ընտրության գործընթացը կազմակերպում է տեղապահ Բեքչյանը, որին որպես տեղապահ չեն ընդունում Թուրքիայի իշխանությունները: Ստամբուլի նահանգապետարանը, օրինակ, անպատասխան է թողել նրա նամակը, փոխարենն ընդունելով հայ եկեղեցականների պատվիրակությանը` առանց Բեքչյանի:

Բեքչյանի դեմ եղած տրամադրությունների մասին խոսել է նաեւ Պոլսի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն` նշելով, որ պետության այդպիսի վերաբերմունքի պատճառը Բեքչյանի՝ 2016 թվականին գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցն է:

Նոյեմբերի 20-ին տեղապահը նամակներ է հղել Թուրքիայի նախագահին եւ ներքին գործերի նախարարին:

Տպել
15723 դիտում

Երեւանում Բեթհովենի գործերը կնվագեն իր համերկրացի դաշնակահարն ու աշխարհահռչակ Ջոն Նելսոնը

Ձևավորվում է Ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն. Նիկոլ Փաշինյան

Շուտով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը բանակում բարեփոխումների օրակարգը կդարձնի իր աշխատանքային թեմա

ՖՆ ջանքերով Հայաստանը հանվել է ԵՄ-ի հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «Մոխրագույն ցուցակից»

ԱՄՆ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը

Ամենաատելի օլիգարխն ասում է՝ ոտերս մաքրելու եմ. արդարադատությունն է իր ոտքերը օրենքով սահմանված կարգով մաքրելու

Հրազդան ԲԿ-ի տնօրենին աշխատանքից ազատելը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Սուրբ Վարդանանց զորավարների տոնը 

Իդլիբում դաժան մարտեր են ընթացել ողջ օրվա ընթացքում. զոհեր կան հակամարտող 2 կողմում էլ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ընդունել է Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալցակայանում ՊԵԿ-ը ՀԴՄ խախտման 2-րդ դեպքն է արձանագրել

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վարչական պատասխանատվության է ենթարկել «Թոյս լանդ» ՍՊԸ-ին

Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 21-ին, վերջին հրաժեշտը՝ փետրվարի 22-ին

Արաբկիրի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Դավիթի մոտ հիվանդանոց էր եկել առողջապահության նախկին նախարարը, որին Սերժ Սարգսյանն էր ուղարկել. տուժողի հոր ցուցմունքը

20 խոշորացված համայնք փոքր դրամաշնորհ է ստացել. ՏԿԵ նախարարություն

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդը կայացնում է ապօրինի, հակասպորտային որոշում. Արսեն Ջուլֆալակյան

Ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունն, այլ ատելության քարոզ տարվում է իշխանության նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ