Արտաշատի ՀՀԿ-ական քաղաքապետի առաջին գործը բյուջեն շոշափելն է եղել

04/12/2017 schedule16:28

Արտաշատի նորընտիր քաղաքապետ Կարեն Բենիամինյանը սկսել է կառուցվածքային փոփոխություններ իրականացնել քաղաքապետարանում, ՀՈԱԿ-ի տնօրեն նշանակել եւ ազատել, իսկ ավագանին փոփոխել է 2017 թվականի ծրագրերի համար հատկացվող գումարների բաշխվածությունը: Armtimes.com-ը համայնքի ղեկավարի որոշումներից տեղեկանում է, որ Արտաշատ քաղաքի «Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Սիմոնյանին քաղաքապետ Կարեն Բենիամինյան նոյեմբերի 28-ին ազատել է զբաղեցրած պաշտոնից: ՀՈԱԿ-ի նոր տնօրեն է նշանակել Ռաֆիկ Գոլեցյանին, որը Ռազմիկ Գոլեցյանի որդին է:

Նոյեմբերի 29-ին էլ Արտաշատի ավագանին աշխատանքից ազատել էր «Արտաշատ համայնքի բնակարանային տնտեսություն» ՍՊԸ-ի տնօրեն Վազգեն Հովհաննիսյանին, որի փոխարեն այդ պաշտոնում նույն օրը նշանակվել է Մկրտիչ Ղազարյանը: Ավագանու բոլոր անդամները միաձայն կողմ են քվեարկել որոշման նախագծին: Աշխատանքից ազատվածն Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանի մտերիմն է, իսկ նորանշանակ պաշտոնյան Կարեն Բենյամինյանի մտերիմների շրջանակից է:

Բացի աշխատանքից ազատելու եւ նշանակելու որոշումից, ավագանին քվեարկել է նաեւ Արտաշատ համայնքի 2017 թվականի բյուջեի ծախսային մասում փոփոխություններ կատարելու նախագծին եւ քաղաքապետարանի կառուցվածքում փոփոխություն կատարելու նախագծին:

Այսպես, համայնքի ղեկավարի խորհրդականի հաստիքը փոփոխել են՝ դարձնելով համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական, որը զբաղեցնող պաշտոնյան հիմնականում պետք է իրականացնի համայնքի տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուի գործառույթները: Նույն որոշմամբ կրճատվել է համայնքի ղեկավարի օգնականի մեկ հաստիք: Քարտուղարության, իրավաբանական և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առկա հաստիքային միավորները լրացնել գլխավոր մասնագետի ևս մեկ հաստիքով, որը զբաղեցնող համայնքային ծառայողը հիմնականում պետք է իրականացնի իրավաբանի գործառույթներ:

Արտաշատ քաղաքի բյուջեի ծախսային մասում կատարված փոփոխություններով՝ ֆոնդային բյուջեի պահուստային ֆոնդը կրճատվել է 785 հազար դրամով, ծածկի վերակառուցում հոդվածով նախատեսված ծախսերը կրճատվել են 415 հազար դրամով, աղբահանում եւ սանմաքրում հոդվածով ծախսերն ավելացվել են 800 հազար դրամով, կանաչ տարածքների հիմնում և պահպանում հոդվածով ծախսերն ավելացվել են 300 հազար դրամով: Սպասարկում և պահպանում հոդվածով նախատեսված ավելացել է շուրջ 1 միլիոն դրամով, կառավարման մարմնի պահպանում հոդվածով նախատեսված ծախսերը կրճատվել են 1 միլիոն դրամով, իսկ մշակութային միջոցառումների իրականացում հոդվածով ավելացվել է շուրջ 1 միլիոն դրամ գումար: Վերջին փոփոխությամբ նախատեսված ֆինանսական միջոցների ավելացումը ամանորյա միջոցառման կազմակերպման նպատակով՝ անհրաժեշտ նվերների ձեռքբերման համար է:

Տպել
6443 դիտում

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

Ասֆալտի ֆիդայականությունը շատերին նողկալի է. Սաֆարյանը՝ Ծիծեռնակաբեդում Աննա Հակոբյանի և դստեր հետ տեղի ունեցածի մասին

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով