Եվրոպացի երկրպագուներն ավելի լավն են, քան՝ ռուս երկրպագուները. բռնցքամարտիկ Գոռ Երիցյան

Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը տպավորված է եվրոպացի երկրպագուներով: Նոյեմբերի 24-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքում անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում իր 4-րդ մենամարտը եւ 4-րդ հաղթանակը տարավ: Մինչեւ այս նրա մենամարտերն անցել էին Ռուսաստանում: Armtimes.com-ի հետ զրույցում նա համեմատեց 2 երկրի հանդիսատեսներին:

«Ռուսաստանում եւ այլ երկրում մենամարտելու տարբերությունը միայն մարզասերների երկրպագելու ձեւն է: Եվրոպայում շոուն այլ է, այնտեղ մարդիկ ավելի ոգեւորված են: Եվրոպայի հանդիսատեսը միանշանակ ավելի լավն է, արդեն նկատած կլինեք ֆուտբոլային ակումբների օրինակով Իսպանիա, Իտալիա, Անգլիա, ու Ռուաստանի երկրպագուներ. տարբերություններ միանշանակ կան»,- ասաց նա:

Իսպանիայում Գոռը 3 ռաունդում առավելության հասավ վրացի Կոբա Կարկաշաձեի նկատմամբ: Թեեւ մրցակցին հաղթել է ժամանակից շուտ, սակայն բարձր է գնահատում նրա որակները: Ընդգծում է, որ վրացին փորձառու էր:

«Ուներ 34 մենամարտ, 22-23 հաղթանակ՝ 10 նոկաուտով, 10 պարտություն, բայց դա մեծ փորձ է, ու ուժեղ բռնցքամարտիկների դեմ էր մենամարտել: Ուսումնասիրեցի մենամարտերը, եւ արդեն պարզ էր ինձ համար՝ ինչ պետք է անեի: Տրամադրված մտել էի ռինգ ու ինչ պլանավորել էի ստացվեց»,- ասաց նա:

Այդ օրն իրենց մենամարտերը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրեցին նաեւ Նարեկ Աբգարյանը եւ Արամ Ավագյանը: Նրանք նույնպես հերթական հաղթանակները տարան: Բռնցքամարտիկների հետ, բացի մարզիչ Դավիթ Թորոսյանից, մեկնել էր նաեւ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը եւ իրենց մոսկովյան ակումբի՝ «PUNCH Boxing Promotion»-ի մենեջեր Արամ Դավթյանը:

«Բոլորս ընտանիքի պես հավաքվել էինք, ամեն ինչ շատ լավ անցավ, սպասվածից լավ: Բոլորս գոհ ենք »,- ասաց նա՝ ավելացնելով, որ ֆեդերացիայի նախագահի ներկայությունն էլ ավելի էր ոգեւորում իրեն ու ընկերներին:

Գոռ Երիցյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում կայացած միջազգային սիրողական մրցաշարում

Գոռ Երիցյանը, ինչպես պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխված իր ընկերները, շարունակում է ելույթները նաեւ ազգային հավաքականում: Վալենսիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյից հետո նա հավաքականի հետ մեկնեց Լեհաստանի Կիելցե քաղաք, որտեղ մասնակցեց նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը կայացած Լեշեկ Դրոգոշի անվան մրցաշարին եւ 69 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց:

ՀՀ ընտրանու կազմում այս մրցաշարում ոսկե մեդալներ նվաճեցի նաեւ Կորյուն Սողոմոնյանն (52 կգ) ու Նարեկ Մանասյանը (91 կգ): Արամ Ավագյանը (64 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր: Աղջիկների պայքարում արծաթե մեդալ նվաճեց Անուշ Գրիգորյանը (51 կգ):

Տպել
3331 դիտում

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել