Շիրակում նավթ ու գազ կորոնեն. մասնագետներն անհանգստացած են

05/12/2017 schedule10:08

«Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ն Շիրակի մարզում մագնիսառեզոնանսային ալիքներով նավթ ու գազ կորոնի: Շիրակի մարզպետարանում կայացած նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի հանրային թեժ քննարկման ժամանակ մարզի 6 համայնք է առանձնացվել որպես բնական պաշարի որոնման գոտի: Ոսկեհասկը, Հայկավանը, Ամասիան,  Կապսը, Առափին ու Մարմաշենն են առաջին հորիզոնականում: 

ՀՀ-ում նավթի եւ գազի երկրաբանական որոնողական աշխատանքների կատարման ծրագրի պատասխանատու Էրիկ Անանյանը վստահեցրել է, որ իրենք բնական պաշարներ հայտնաբերելու համար հորատումներ չեն անի, նավթն ու գազը կփորձեն գտնել ալիքային հետազոտությունների միջոցով: Հենց այս հարցում էլ ծագեց տարակարծություն եւ վիճաբանություն «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ի ու Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի մասնագետների, նաեւ բնապահպանների միջեւ: Վերջիններիս պնդմամբ, գործնականում անհնար է կատարել երկրաբանական ուսումնասիրություն առանց հորատման:

«Հնարավոր է»,- հակադարձեց ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Զարուհի Զուռնաչյանը: Ըստ նրա, գեոֆոնների միջոցով մագնիսական ալիքները կհասնեն երկրի ընդերք մինչեւ 5000 մետր, եւ կգրանցեն ազատ ջրածինների քանակը: Ցուցանիշներից էլ իրենք կհասկանան, կա արդյո՞ք այդ տարածքում գազ ու նավթ:

Երկրաբանների տարակուսանքը փոխանցվեց բնապահպաններին: Քանի որ աշխատանքներում ներգրավված է նաեւ Աշոցքի  սարահարթը, որտեղ Արփի լիճ ազգային պարկն է գտնվում,  արդյո՞ք այդ մագնիսառեզոնանսային ալիքներից չի տուժի կենդանական եւ բուսական աշխարհը:  «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ ներկայացուցիչը պնդեց, որ ալիքները ոչ մի վնաս չեն հասցնի շրջակա միջավայրին, ոչ անմիջապես սարքի տեղադրման վայրում, ոչ 10 կմ, ոչ էլ 200 կմ հեռավորությամբ:

Նավթի ու գազի հայտնաբերման նախնական փուլի անվտանգ լինելը չի նշանակում, որ Շիրակի մարզի այդ համայնքները հետագայում խնդիրների առաջ չեն կանգնի: Ըստ երկրաբան Ռոլան Գասպարյանի, եթե հայտնաբերվի նավթ կամ գազ, արդեն պետք է հորատանցքներ արվեն՝ շահագործման  նպատակով:

«Այնպես որ, նախ հիմնավորեք, հետո Շիրակի մարզում նավթ ման եկեք, պատկերացնու՞մ եք, եթե Մարմաշենում նավթ հայտնաբերվի, դա իրական աղետ կլինի»,- ներկաներին զայրացած դիմեց երկրաբանը:  Անվտանգ  գործողությունների մասին իրենց լսածին չվստահեցին նաեւ հանդիպմանը ներկա գյումրեցի բնապահպանները՝ մատնացույց անելով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հանրային քննարկումներում իրենց կողմից բարձրացված խնդիրների անտեսումը:

Տպել
8040 դիտում

Խախտումների մասին որոշումը էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով

Մերձմոսկովյան Բալաշիխայում ադրբեջանցի գործարար է սպանվել

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Ես ուզում եմ, որ մենք ճիշտ գնահատենք, թե ինչ է տեղի ունեցել․ վարչապետը խոսել է սահմանազատման մասին (տեսանյութ)

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան