Ավտոէլեկտրիկին դանակով ու կացնով սպանել են, կտրել, անջատել դաստակները. խոստովանել է պահակը

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Էջմիածին քաղաքի 65-ամյա բնակչի սպանության հանգամանքները։

2017թ. դեկտեմբերի 5-ի առավոտյան, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել Էջմիածին քաղաքի 71-ամյա մի բնակիչ եւ հայտարարել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի սկզբնամասում գործող ավտովերանորոգման կետերի հարեւանությամբ` նախկին սուրճի արտադրամասի հետնամասում, մարդ է սպանել, ում դիակը գտնվում է դեպքի վայրում։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, եւ 71-ամյա բնակչի մատնանշած վայրում հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի 65-ամյա բնակչի դիակը` կտրած-ծակած մարմնական վնասվածքներով, երկու ձեռքերի դաստակները կտրված, մարմնից անջատված: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են հանցագործության գործիք հանդիսացող դանակը եւ կացինը, առգրավվել արնանման հետքերի նմուշներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ 65-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող։

Պարզվել է, որ տուժողը եւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ճանաչել են միմյանց եւ աշխատել նույն վայրում, տուժողը՝ որպես ավտոէլեկտրիկ, իսկ 71-ամյա տղամարդը՝ որպես պահակ։ Վերջինս հարցաքննության ժամանակ ցուցմունք է տվել սպանության հանգամանքների, այդ թվում՝ շարժառիթի վերաբերյալ՝ հայտարարելով, որ նրան կասկածել է իր աշխատավայրից գումար գողանալու մեջ։

71-ամյա տղամարդը ձերբակալվել է, իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ՝ նախնական տվյալները, կասկածյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Տպել
3668 դիտում

Ստեփանավանում 81-ամյա տղամարդը ինքնասպան է եղել շենքի տանիքում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում