Դայակներին վճարվող գումարի փոխհատուցման ծրագրից կարող է օգտվել ընդամենը 200 ծնող

Մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի համար վճարվող 18 հազար դրամ նպաստը որեւէ կերպ կապված չէ ծնողներին առաջարկվող աջակցության ծրագրի հետ:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում, անդրադառնալով տարածված թյուր կարծիքին, պարզաբանեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի եւ զբաղվածության վարչության զբաղվածության բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը:

Խոսքն այն ծրագրի մասին է, որը նախատեսվում է իրագործել «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուց հետո եւ որը ենթադրում է ծնողին ֆինանսական աջակցություն տրամադրել այն դեպքում, եթե նա ցանկանում է աշխատանքի վերադառնալ մինչեւ երեխայի երկու տարին լրանալը եւ անհրաժեշտություն ունի դայակ վարձելու կամ երեխային վճարովի մանապարտեզ ուղարկելու: Ֆինանսական աջակցությունը կլինի մինչեւ 55 հազար դրամի չափով:

«18 հազարական դրամները, որ նախատեսված է երեխայի խնամքի համար, վճարվում է ցանկացած պարագայում եւ այնքան ժամանակ, քանի դեռ մայրը կամ ծնողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Ծրագիրն այդ 18 հազարական դրամների հետ բացարձակ կապ չունի»,- ասաց Ռուզաննա Պեպանյանը:  

Այդ գումարը դադարեցվում է վճարել ծնողին, եթե նա երեխայի խնամքի արձակուրդից աշխատանքի է վերադառնում սահմանված ժամկետում կամ դրանից առաջ եւ շարունակում եկամուտ ունենալ՝ անկախ այն բանից՝ կստանա՞ դայակին վճարվող գումարի փոխհատուցում, թե չէ:

Ռուզաննա Պեպանյանի տեղեկացմամբ, աջակցության ծրագրից օգտվելու հնարավորություն կարող են ստանալ ոչ բոլոր ծնողները: Դրա համար, ըստ նրա, հաշվի է առնվելու անձի սոցիալական կարգավիճակը: Մանրամասն չափանիշներն ու ծրագրի իրագործման մեխանիզմները կսահմանվեն օրենքի փոփոխությունների ընդունումից հետո՝ կառավարության համապատասխան որոշմամբ:

«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում ընդունվել է առաջին ընթերցմամբ, երկրորդ ընթերցմամբ նույնպես ընդունվելուց հետո հերթը կհասնի օրենքի կիրարկումն ապահովող կառավարության որոշումների ընդունմանն ու նախարարի հրամաններին:

Ազգային ժողովում նախագծի քննարկումների ժամանակ կարծիքներ էին հնչում, որ այս օրենքը հեռահար նպատակ ունի դայակներին բերել հարկային դաշտ: Աշխատանքի եւ սոցհարցերի նախարարության բաժնի պետը չբացառեց այդ հավանականությունը:

«Դա մեր նախարարության խնդիրը չէ: Մեր նախարարությունը նման գործառույթ չունի եւ նաեւ չի էլ նախատեսում այդպիսի միջոցառումների իրականացում: Ուղղակի ցանկացած պետական աջակցություն, որը տրամադրվում է, պիտի ունենա իրավական հիմք: Բայց պայմանագրային հիմունքներով երեխայի խնամքի կազմակերպումը երկուստեք շահեկան է՝ ե՛ւ ծնողի, ե՛ւ դայակի համար, որովհետեւ այդպիսով արդեն սահմանվում են ե՛ւ իրավունքները, ե՛ւ պարտականությունները: Նույն դայակը, որը առանց որեւէ պայմանագրի երեխայի խնամքը կազմակերպում է, բայց ստաժ չի հաշվարկվում եւ միայն աշխատավարձ է ստանում, հետագայում կարող է այդպես չլինել»,- պատասխանեց Ռուզաննա Պեպանյանը:

Վերոնշյալ օրենսդրական փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցում անցնելուց հետո ուժի մեջ կմտնի 2018 թվականին: Այդ տարվա բյուջեով նախատեսված է, որ ծնողներին տրամադրվող աջակցության ծրագրից կարող է օգտվել 200 անձ:

«Նախնական փուլում նախատեսված է, որ ծրագիրը կիրականացվի շուրջ 200 անձի համար: Այսինքն՝ շուրջ 200 անձ հնարավորություն կունենա այդ ծրագրում ընդգրկվելու: Իսկ արդեն ծրագրի գնահատման արդյունքում առավել հստակ կորոշվի, թե հետագայում քանի հոգու համար եւ ինչ շրջանակներում այն կիրականացվի»,- ասաց բաժնի պետը:

Ինչ վերաբերում է «դայակների» ծրագրի հետ միաժամանակ մշակված մեկ այլ ծրագրի, այն, ինչպես ասաց նախարարության պաշտոնյան, չի իրագործվելու:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախատեսվում է մինչեւ 24 տարեկան ծնողներին առաջարկել աջակցություն՝ բարձրագույն մասնագիտական կրթությանը նախապատրաստելու տեսքով: Այսինքն՝ աջակցելու, որպեսզի մայրերը պարապեն բուհական ընդունելության համար անհրաժեշտ երեք առարկաները: 

«Նախատեսվում է բուհ ընդունվելու համար երեք առարկայի ուսուցման համար գումարի փոխհատուցում, ինչը հնարավորություն կտա այդ անձանց մասնագիտություն ձեռք բերել, հետագայում աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալ: Ծրագրի նախագծային տարբերակը դեռ չի շրջանառվել, դեռեւս քննարկումների փուլում է, դրա համար հստակ մեթոդաբանություն, թվեր ու նման բաներ չեմ կարող այս պահին ասել»,- նշել էր Ռուզաննա Պեպանյանը:

Այսօր նա տեղեկացրեց, որ տվյալ ծրագիրն Ազգային ժողովում հավանության չի արժանացել:

Տպել
4218 դիտում

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր