Երևան
16 °C
Մարզիչ Դավիթ Թորոսյանը գոհ է պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխված ՀՀ հավաքականի բռնցքամարտիկների հերթական մենամարտերից: Նոյեմբերի 24-ին, Իսպանիայի Վալենսիա քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Գոռ Երիցյանը տարավ իր 4-րդ, Արամ Ավագյանը՝ 6-րդ, իսկ Նարեկ Աբգարյանը՝ 7-րդ հաղթանակը: Այս մարզիկներն առայժմ անպարտելի են պրոֆեսիոնալ բռնցքամարտում: «Հայկական ժամանակի» հետ զրույցում մարզիչն ամփոփեց իր սաների ելույթները:
«Տղաները ծրագիրը գերազանց կատարեցին, ոչ մի բան չկա, որի մասին կարելի է ասել, որ վատ է: Ամեն ինչ արվեց 100%-ով»,- ասաց մասնագետը՝ ավելացնելով, որ մրցակիցների մարզիչները զարմանում էին իր մարզիկների բարձր պատրաստվածության վրա:
Ըստ մասնագետի՝ առաջին հայացքից կարող է թվալ, թե իր մարզիկները հեշտ հաղթանակներ տարան, բայց իրականում մրցակիցները շատ փորձառու էին: Նա առանձին անդրադարձավ տղաներից յուրաքանչյուրի մենամարտին: Գոռն ու Արամը մրցակիցների նկատմամբ առավելության էին հասել ժամանակից շուտ: Նարեկը 8 ռաունդ մենամարտել էր, սակայն, ըստ Թորոսյանի, իրենք հենց այդպես էլ ուզում էին:
«Գոռի մրցակիցն առաջին 2 ռաունդներում ուզում էր տապալել նրան, բայց հակառակը ստացվեց: 4-րդ ռաունդից սկսվեց իսկական մրցամարտը, մրցակիցը ոտքը դրեց գետնին եւ հայտարարեց, որ այլեւս չի կարող: Նույնը Արամի դեպքում: Արամը սկսեց առաջին ռաունդը հավասար, 2-րդն էլ նման մի բան, հետո սկսեց ավելացնել ու սկսվեց միակողմանի ծեծը: 4-րդ ռաունդում տեսան, որ անհնար է, կանգնեցրեցին: Նարեկը 8 ռաունդ մենամարտեց: Մեզ պետք էր, որ 8 ռաունդ մենամարտեր: Նա իսկական շոու արեց, երկրպագուներին շատ դուր եկավ: Դիմացինը մոլորված էր, չգիտեր՝ ինչ աներ: Նարեկի մասին ռուս մեկնաբաններն ասում էին՝ ինչ ուզում անում է: 8 ռաունդներում միակողմանի բռնցքամարտ էր»,- ասաց մարզիչը:
Դավիթ Թորոսյանը նաեւ ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչն է եւ բազմիցս նշել է, որ պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելը չի նշանակում, որ տղաները հավաքականի կազմում սիրողական մրցաշարերի չեն մասնակցելու: Օրերս էլ՝ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը, Լեհաստանի Կիելցե քաղաքում նրանք մասնակցեցին միջազգային մրցաշարի: Արամը 64 կգ քաշային կարգում դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ Գոռը 69 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց: Նարեկը չէր կարողացել մեկնել վիզայի հետ կապված խնդրի պատճառով:
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
© 2024 Հայկական ժամանակ