Սպանություն Երեւանում. մեքենայի մեջ հայտնաբերվել է հրազենից սպանված տղամարդու դի. ֆոտո

06/12/2017 schedule10:14

Գիշերը հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 00:10-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արեւմտյան Բ-4 թաղամասում ծննդատան մոտակայքում անհայտ անձը կրակոցներ է արձակել «Nissan» մակնիշի 34 DA 732 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ, հայտնում է Shamshyan.com-ը:

Վարորդը տեղում մահացել է: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ ավտոմատի կրակած մի քանի պարկուճ:

Դեպքի վայր են ժամանել նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի, ոստիկանության աշխատակիցներ: Հաշվի առնելով՝ հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել էին նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազներ Արսեն Արսենյանն ու Արթուր Մելիքյանը: Ժամանել էին նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները: Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է 5.45 տրամաչափի 6 պարկուճ: 

Սպանվածը Երեւան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ, 38-ամյա Արշակ Գալստյանն էր, ով խնամքին ուներ 2 անչափահաս երեխա:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում.

Տպել
2421 դիտում

«Դիլիջան» ազգային պարկում ծառերը հատելու նոր հնարք են գտել (տեսանյութ)

Հակոբ Նազարյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ու ընտրական ցուցակից

Ծաղկաձորը ներառվել է ձմեռային հանգստի համար լավագույն վայրերի առաջին հնգյակում

Առաջիկա 5 օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում

Արման Փաշիկյանը 10 տարի անց նորից դարձել է շախմատի Հայաստանի չեմպիոն

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլ․ փոստեր եւ ֆեյսբուքյան հաշիվներ

2018-ի 3-րդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017-ի համեմատ. վարչապետ

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բացվել է մարդատար մեքենաների համար

Երևանում փրկել են տղամարդու կյանքը, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, փորձել նետվել

Թագավորական անձրևանոցներ՝ գոյություն ունեցող բոլոր գույներով. երանգներ՝ թագուհուց (լուսանկարներ)

Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը, դուրս բերել 25 խոզ

Կոմիտասի անվան պանթեոնում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սիլվա Կապուտիկյանի հիշատակին

Ճապոնիայում 113 տարի եւ 179 օր ապրելուց հետո մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ վարչապետը կարդում է «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը (տեսանյութ)

Գյումրիում հայտնաբերել են 2 հնդիկների, որոնք կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ

Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար. Ելենա Աղաջանովա

Ներխուժել են պատերազմի վետերան թբիլիսահայ Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել ու թալանել վերջինիս

Իրականացված բարեփոխումների նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն. Բակո Սահակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. 428 մեքենա կա ռուսական կողմում

Դեռևս 20 տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ գրասերների հիացմունքի առարկան. վարչապետի ուղերձը