Թուրքիայում ձերբակալված համշենահայ մտավորականի գործընկերները հայտարարություն են տարածել

06/12/2017 schedule13:50

Թուրքիայում արդեն մեկ ամսից ավելի բանտում գտնվող համշենահայ մտավորական Ջեմիլ Աքսուի ընկերները եւ գործընկերները նրա եւ կնոջ`նույնպես ձերբակալված Նուրջան Վայիչ Աքսուի մասին հայտարարություն են տարածել, գրում է Akunq.net-ը: 

Հայտարարության մեջ  նշված է. «Մեծ ցավով տեղեկացանք, որ մեր ընկեր եւ գործընկեր Ջեմիլ Աքսուն 2017 թ. հոկտեմբերի 25-ին ձերբակալվել է եւ տարվել Արդվինի կալանատուն: Ձերբակալության համար որպես հիմք է ներկայացվել սոցիալական ցանցում նրա կողմից արված մի հրապարակում:

Մեզնից ոմանք Ջեմիլին ճանաչում են որպես «Սուդան Սեբեփլեր» ժողովածուի խմբագիր: Ջեմիլն` իր բազմակողմանի զարգացվածությամբ, բծախնդրությամբ եւ աշխատասիրությամբ, մեծ ներդրում է ունեցել Թուրքիայի` հիդրոէներգետիկ ոլորտում վարած քաղաքականության եւ հիդրոէլեկտրակայանների կառուցման դեմ տարվող պայքարի վերաբերյալ այդ համապարփակ ժողովածուի հրատարակման գործում:

Մեզնից ոմանք էլ, ովքեր ուսումնասիրություններ են իրականացնում Արեւելասեւծովյան շրջանի վերաբերյալ, առաջին անգամ Ջեմիլի հետ հանդիպել են Խոփայում: Մեզնից շատերը մեծ քաղաքներից էին Սեւծովյան շրջան գնացել, որպեսզի ուսումնասիրություններ անեին հիդրոէլեկտրակայանների կառուցման դեմ տարվող պայքարի մասին, եւ շատերիս գլուխը լի էր Սեւծովյան շրջանի վերաբերյալ կանխակալ կարծիքներով, եւ Ջեմիլն առաջինն էր, ով մեզ մատնացույց արեց պետության, էներգետիկ ընկերությունների եւ, մինչեւ իսկ, ակտիվիստ խմբերի կողմից շրջանառվող եւ մոլորեցնող միֆերը:

Նրանից շատ բան ենք սովորել` Թուրքիայի գյուղական շրջաններում կապիտալիստական քաղաքականության, Սեւծովյան շրջանում տեղի ունեցող զարգացումների, Համշենի պատմագրության, էկոլոգիայի պահպանման համար տարվող պայքարի եւ այդ խնդիրները ներկայացնելու վերաբերյալ: Թեեւ այդ ամենը նա մեծ հուզմունքով էր պատմում մեզ, բայց երբեք չէր կորցնում վերլուծական մտածողությունն ու մտավորականին վայել հանգստությունը:

Չենք մոռացել նաեւ Ջեմիլի առատաձեռնությունը: Միշտ երախտագիտությամբ ենք հիշելու, թե ինչպես էր նա իր գրադարանի դռները բացում Արդվին եկած յուրաքանչյուր ուսումնասիրողի առջեւ, գրադարան, որը ցրվեց ոստիկանության խուզարկման հետեւանքով, ինչպես էր ամեն ակտիվիստի եւ արվեստի գործչի տասնյակ գրքեր ու հոդվածներ տրամադրում, ինչպես էր նրանց հյուրասիրում Արդվինում ու Խոփայում եւ նույնիսկ առանց երկմտելու իր տան դռները բացում առաջին անգամ ծանոթացած մարդկանց առջեւ: Կասկած չունենք, որ նա այդպես է վարվել մամլո հաղորդագրության, բողոքի ցույցի, դատական նիստի եւ քննարկման համար Սեւծովյան շրջան ժամանած ամեն մի ընկերոջ նկատմամբ:

Ջեմիլի ձերբակալությունից ընդամենը 2 օր առաջ նրա կինը` խոփացի ակտիվիստ Նուրջան Վայիչը եւս ձերբակալվել էր` դարձյալ նմանատիպ հիմնավորմամբ: Մեր անհանգստությունը մեծանում է այն մտքից, որ նրանց որդին` 8-ամյա Արեւը, այդպիսով բաժանվել է իր ծնողներից: Ակնկալում ենք, որ իրենց սոցիալական գրառումների պատճառով ազատազրկված Ջեմիլն ու Նուրջանը, գրառումներ, որոնք պետք է արժեւորվեն խոսքի ազատության շրջանակներում, շուտով ազատ կարձակվեն եւ կմիանան իրենց սիրասուն զավակին` Արեւին»:

Տպել
1811 դիտում

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան