Ադրբեջանական սննդամթերքի ներմուծումը չի վերահսկվում. հերթական դեպքն ուսումնասիրվում է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ուսումնասիրություն է սկսել մամուլում այսօր հրապարակված այն լուրի վերաբերյալ, որի համաձայն՝ Երեւանում ադրբեջանական արտադրության կոնֆետներ են վաճառվել: ՊԵԿ լրատվականից armtimes.com-ին տրամադրված պարզաբանման մեջ ասված է. «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում տպագրված լուրի առնչությամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ Ադրբեջանում արտադրված կոնֆետի վաճառքի փաստի վերաբերյալ կոմիտեում կատարվում է ուսումնասիրություն: Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի»:

Նյութի հեղինակը գրել էր, որ Երեւանում իր տան մոտ գտնվող խանութից է գնել կոնֆետներ։ «Փորձելուց հետո, քանի որ հին էին ու տհաճ համ ունեին, սկսեցինք փնտրել արտադրողին։ Առաջին երկու թղթի վրա ոչ մի նշում չգտանք, իսկ երրորդի վրայի գրությունը խոշորացույցով վերծանեցինք՝ «Շիրին» ԲԲԸ, Բ. Բունյաթովի փողոց 17ա, Բաքու, Ադրբեջան»,- նշել էր հոդվածագիրը:

Նշենք, որ ադրբեջանական ծագման սննդամթերքի ներմուծման մասին բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Կոնկրետ կոնֆետի դեպք կրկին «Առավոտ» օրաթերթն արձանագրել էր այս տարվա հուլիսին՝ Վանաձորում, սակայն սննդի անվտանգության ծառայության աշխատակիցներն այդպես էլ չէին կարողացել գտնել կոնֆետները վաճառքի հանած խանութը:

Դրանից առաջ էլ ադրբեջանական խնձորներն էին հայտնվել հայկական շուկայում, որը մեծ աղմուկի պատճառ դարձավ: Այդ ամենի հետո ՀՔԾ-ն հայտարարեց, որ օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով` գյուղատնտեսական տարբեր ապրանքների, այդ թվում` ադրբեջանական ծագման խնձորի ապօրինի ներկրումների եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ ծառայությունում քննվող երկու քրեական գործերը միացվել եւ քննվում են մեկ վարույթում: Քննությամբ պարզվել էր, որ մի շարք ձեռնարկատերեր՝ առանց անհրաժեշտ մաքսային ձեւակերպումների ապօրինի ճանապարհով ներկրել են առեւտրային քանակի միրգ-բանջարեղեն, ինչին նպաստել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները, ովքեր դրա դիմաց հիշյալ անձանցից պարբերաբար տարբեր չափերի կաշառքներ են ստացել: Նշված հանցավոր արարքները կատարելու համար 4 քաղաքացու եւ ՊԵԿ 4 պաշտոնյայի մեղադրանքներ են առաջադրվել: Մինչ օրս այս գործի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն:

Նախորդ տարի էլ մեծ աղմուկ բարձրացավ «Նուտրիլիոն» («Nutrilion») մանկական կաթնախառնուրդային կերի տուփի վրա ադրբեջաներեն նշումների պատճառով: Հետագայում հերքվեց մանկական կերի ադրբեջանական ծագման մասին լուրը:

Տպել
7147 դիտում

Բացահայտվել է Երեւանի բնակարաններից մեկից կատարված գողությունը

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի

Երեւանի տներից մեկում գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի է թունավորվել

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում (լուսանկարներ)

Իսրայելի վտանգավոր արկածախնդրությունը կարող է բերել տարածաշրջանում ռազմական հակամարտության. Իրանի ԱԳ նախարար

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի տնօրենի պատվիրակությանը

Քննարկումներ մրցակցության ոլորտի օրենսդրական խնդիրների շուրջ

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 20:30-ի դրությամբ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գևորգյանը այլ գործողություններով օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու համար

Վնասել ու կոտրել են գեներալ Մանվել Գրիգորյանի մայրական տունը, տակնուվրա արել ամեն ինչ ներսում

Փոխնախարար Մանե Ադամյանն ընդունել է ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչներին

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահը կայցելի Հայաստան

ՔԿՀ-ում գտնվող Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց. ՄԻՊ

Նազարբաեւը որոշել է լուծարել Ղազախստանի կառավարությունը

ՌԴ դեսպանը ԱԺ պատգամավորների հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր

Ավինյանն ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին

Որպես ի՞նչ է Սաշիկ Սարգսյանը 18,5 միլիոն դոլար «նվիրաբերում» պետությանը, որպես «չայեվո՞յ»

ՊԲ հրամանատարը հետևել է զորամասերից մեկի՝ «բարձր» մարտական պատրաստականության աստիճանի պարապմունքներին