Համշենահայ մտավորական Ջեմիլ Աքսուն ու կինը դեռ մնում են կալանքի տակ. ընկերների նամակը

07/12/2017 schedule09:02

Թուրքիայում արդեն մեկ ամսից ավել բանտում գտնվող համշենահայ մտավորական Ջեմիլ Աքսուի ընկերները և գործընկերները հանդես են եկել Ջեմիլի և դարձյալ բանտարկված նրա տիկնոջ` Նուրջան Վայիչ Աքսուի մասին հայտարարությամբ: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` հիմնվելով Ջեմիլ Աքսուի աշխատակցած «Բիրիքիմ» հանդեսի կայքէջում հրապարակված լուրի վրա: Աղբյուրի փոխանցմամբ, Ջեմիլի ընկերները հայտարարության մեջ մասնավորապես գրել են.

«Մեծ ցավով տեղեկացանք, որ մեր ընկեր և գործընկեր Ջեմիլ Աքսուն 2017 թ. հոկտեմբերի 25-ին ձերբակալվել է և տարվել Արդվինի կալանատուն: Ձերբակալության համար որպես հիմք է ներկայացվել սոցիալական ցանցում նրա կողմից արված մի հրապարակում:

Մեզնից ոմանք Ջեմիլին ճանաչում են որպես «Սուդան Սեբեփլեր» ժողովածուի խմբագիր: Ջեմիլն` իր բազմակողմանի զարգացվածությամբ, բծախնդրությամբ և աշխատասիրությամբ, մեծ ներդրում է ունեցել Թուրքիայի` հիդրոէներգետիկ ոլորտում վարած քաղաքականության և հիդրոէլեկտրակայանների կառուցման դեմ տարվող պայքարի վերաբերյալ այդ համապարփակ ժողովածուի հրատարակման գործում:

Մեզնից ոմանք էլ, ովքեր ուսումնասիրություններ են իրականացնում Արևելասևծովյան շրջանի վերաբերյալ, առաջին անգամ Ջեմիլի հետ հանդիպել են Խոփայում: Մեզնից շատերը մեծ քաղաքներից էին Սևծովյան շրջան գնացել, որպեսզի ուսումնասիրություններ անեին հիդրոէլեկտրակայանների կառուցման դեմ տարվող պայքարի մասին, և շատերիս գլուխը լի էր Սևծովյան շրջանի վերաբերյալ կանխակալ կարծիքներով, և Ջեմիլն առաջինն էր, ով մեզ մատնացույց արեց պետության, էներգետիկ ընկերությունների և, մինչև իսկ, ակտիվիստ խմբերի կողմից շրջանառվող և մոլորեցնող միֆերը:

Նրանից շատ բան ենք սովորել` Թուրքիայի գյուղական շրջաններում կապիտալիստական քաղաքականության, Սևծովյան շրջանում տեղի ունեցող զարգացումների, Համշենի պատմագրության, էկոլոգիայի պահպանման համար տարվող պայքարի և այդ խնդիրները ներկայացնելու վերաբերյալ: Թեև այդ ամենը նա մեծ հուզմունքով էր պատմում մեզ, բայց երբեք չէր կորցնում վերլուծական մտածողությունն ու մտավորականին վայել հանգստությունը:

Չենք մոռացել նաև Ջեմիլի առատաձեռնությունը: Միշտ երախտագիտությամբ ենք հիշելու, թե ինչպես էր նա իր գրադարանի դռները բացում Արդվին եկած յուրաքանչյուր ուսումնասիրողի առջև, գրադարան, որը ցրվեց ոստիկանության խուզարկման հետևանքով, ինչպես էր ամեն ակտիվիստի և արվեստի գործչի տասնյակ գրքեր ու հոդվածներ տրամադրում, ինչպես էր նրանց հյուրասիրում Արդվինում ու Խոփայում և նույնիսկ առանց երկմտելու իր տան դռները բացում առաջին անգամ ծանոթացած մարդկանց առջև: Կասկած չունենք, որ նա այդպես է վարվել մամլո հաղորդագրության, բողոքի ցույցի, դատական նիստի և քննարկման համար Սևծովյան շրջան ժամանած ամեն մի ընկերոջ նկատմամբ:

Ջեմիլի ձերբակալությունից ընդամենը 2 օր առաջ նրա կինը` խոփացի ակտիվիստ Նուրջան Վայիչը ևս ձերբակալվել էր` դարձյալ նմանատիպ հիմնավորմամբ: Մեր անհանգստությունը մեծանում է այն մտքից, որ նրանց որդին` 8-ամյա Արևը, այդպիսով բաժանվել է իր ծնողներից: Ակնկալում ենք, որ իրենց սոցիալական գրառումների պատճառով ազատազրկված Ջեմիլն ու Նուրջանը, գրառումներ, որոնք պետք է արժևորվեն խոսքի ազատության շրջանակներում, շուտով ազատ կարձակվեն և կմիանան իրենց սիրասուն զավակին` Արևին»:

Հ. Գ. Նամակի տակ ստորագրել են 18 հոգի, մեծ մասամբ` թուրքեր:

Տպել
2068 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա