Արամ MP3-ը «Փարավոնում», Մհեր Արմենիան՝ «Ֆլորենսում». որտեղ են երգելու հայտնիները Ամանորին

Երեւանյան ռեստորանային համալիրներում կլորիկ գումար վճարելով Ամանորի գիշերը մարդիկ կարող են շոու-բիզնեսյան «մինի-համերգների» մասնակցել: «Հայկական ժամանակի» հետ զրույցում մի քանի ռեստորաններից ասացին, որ արդեն պայմանավորվածություններ ունեն այս պահին երկրում բավական մեծ ճանաչում ունեցող մի քանի կատարողների հետ:

«Փարավոնում», օրինակ, 31-ի գիշերը կերգեն Արամ MP3-ը, Սեւակ Խանաղյանը, Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը: Ներկա լինելու համար 1 անձը պետք է վճարի 55 հազար դրամ: Դա իր մեջ ներառում է նաեւ տոնական սեղանը:

Այդ երեկո Սեւակ Խանաղյանը երգելու է նաեւ «Ֆլորենսում»: Այնտեղ, բացի նրանից, ելույթ կունենան Մհեր Արմենիան, Սրբուկը՝ իր բենդի հետ, DJ Smoke-ը: Երեկոն վարելու են Գրիշա Աղախանյանը եւ Շողեր Թովմասյանը: Միայն մուտքն արժե 30 հազար դրամ: Սնունդը պետք է առանձին պատվիրել եւ վճարել:

Նունե Եսայանը 00:00-01:00 ժամանակահատվածում 30-րոպեանոց համերգով հանդես կգա «Հավանայում»: Հայտնիներից կերգեն նաեւ Վարդան Բադալյանը, Նարեկ Բավեյանը եւ Գայա Արզումանյանը: Մուտքն արժե 25, 30 եւ 35 հազար դրամ՝ կախված սեղանից: Գումարն իր մեջ ներառում է միայն միրգ եւ շամպայն, մնացած սնունդը պետք է առանձին պատվիրել եւ վճարել:

Սոնա Շահգելդյանին, Գեւորգ Մարտիրոսյանին եւ Սարոյին այդ օրը կարելի է լսել «Բելաջոյում»: Այնտեղ 1 անձը պետք է վճարի 40 հազար դրամ: Ներառված է նաեւ տոնական ընթրիքը:

Տպել
2765 դիտում

Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար

73-ամյա Ժորայի ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 12 կիլոգրամ կանեփ

ՀՀ և Վրաստանի վարչապետները Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել (լուսանկարներ)

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վարչապետին է ներկայացվել Ենոքավանի զարգացման ռազմավարությունը. զբոսաշրջիկների թիվը կհասնի 250 հազարի

Այսօր ու առաջիկա օրերին սպասվում է ձյուն եւ անձրեւ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի անկում

Աննա Հակոբյանի պաշտոնական կայքէջը պատրաստ է, մարտի 26-ից կսկսի գործել

Մասիսում մեքենա է այրվել. 12-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում

Լոռու կրակոցները տեղի էին ունեցել Շիրակամուտի դաշտում. ոստիկանությունը փնտրում է դեպքի մասնակիցներին

Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին վերադարձնելու ուղղությամբ. նախարարը՝ գերեվարվածի հորը

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Աշոցքում բուք է

Զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին ու ծառատունկին (լուսանկարներ)

Նորատուս գյուղի ռեստորանային համալիրի շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Եվրո 2020-ի ընտրական 1-ին խաղում

Կրակոցներ Լոռու մարզում. 3 հոգի հիվանդանոցում են, այդ թվում՝ նախկին ու ներկա գյուղապետերը

Փոցխ ու ձեռնոց նաեւ ԵՄ դեսպանին. Պյոտր Սվիտալսկին Գյումրիում միացել YIC-ի շաբաթօրյակին

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է

Առանձնատնից գողություններ կատարածներն անչափահասներ էին. նրանք ձերբակալվել են

Զինծառայողները եւս մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Ոստիկանությունը հայտնաբերել եւ բերման է ենթարկել ավտոլվացման կետից ավտոմեքենա փախցրած անձին