Մարմնամարզության Եվրոպայի ֆեդերացիայի ադրբեջանցի նախագահը գուցե խնդիրներ ստեղծի ՀՀ համար

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մտահոգ է: Դեկտեմբերի 1-2-ը Խորվաթիայում տեղի ունեցած Մարմնամարզության Եվրոպայի ֆեդերացիայի ժողովի ժամանակ նախագահ է ընտրվել ադրբեջանցի Ֆարիդ Գայիբովը: Սա նշանակում է, որ Ադրբեջանում կարող են անցկացվել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ, որոնց ՀՀ-ն փաստորեն չի կարողանա մասնակցել: Արդեն հայտնի է, որ այնտեղ է լինելու 2018 թ. Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային միակ մրցաշարը, 2020 թ. մեծահասակների եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությունը: «Հայկական ժամանակի» հետ զրույցում Սերոբյանը կիսվեց մտահոգութամբ:

«Մենք չենք կարող գնալ, թե չէ նախագահը ադրբեջանցի է, թե՝ ո՛չ, կարեւոր չէ: Մինչեւ այս նա փոխնախագահ եղել է, միջազգային մրցաշարերի գնացել մասնակցել ենք, մեդալներ բերել ենք: Այո՛, կարող է ազդեցություն ունենալ. եթե մեր մարզիկները մրցակիցների հետ հավասար լինեն, գուցե առավելությունը մրցակցին տան, բայց մենք պետք է աշխատենք 1 գլուխ բարձր լինել: Եթե նորմալ հանդես գանք, հնարավորություն չի ունենա խանգարելու»,- ասաց նա:

Նման կարեւորագույն մրցաշարերին չմասնակցելը Հայաստանին կխանգարի ոչ միայն վարկանիշներ ու մեդալներ ձեռք բերելու առումով է, այլեւ մարզիկներին մարմնամարզության մեջ պահելու հարցում: Զինվորական ծառայության վերաբերյալ նոր օրենքի համաձայն՝ եթե մարզիկն արդյունք չի գրանցում մինչեւ 18 տարեկանը, չի կարող տարկետում ստանալ, եւ պետք է գնա բանակ:

«2020-ին 2002 թ. ծնված մեր պոտենցիալով տղաները 18 տարեկան են դառնում: Կարող են մասնակցել Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, պետք է մասնակցեն, որ ցուցանիշ գրանցեն ու բանակից տարկետում ստանան: Այդ տղաներն ուղղակի չեն կարող մասնակցել Բաքվում: Այդ մրցումները 2 տարին մեկ են անցկացվում, չգնացին, գնացին ծառայության, մարմնամարզությանը վերջ: Երիտասարդների համար Եվրոպայի կամ աշխարհի այլ մրցումների չեն անցկացվում: Ի տարբերություն մի շարք այլ մարզաձեւերի՝ մենք չունենք մինչեւ 21 տարեկանների, մինչեւ 23 տարեկանների մրցումներ»,- ասաց նա:

Ժողովի ընթացքում Սերոբյանը փորձել է այնպես անել, որ ընտրվի ոչ թե Գայիբովը, որը մարմնամարզության հետ կապ չունի, այլ սլովենացի Էդվարդ Կոլարը: Վերջինս օլիմպիական չեմպիոնի մարզիչ է: Ի վերջո ադրբեջանցին ստացել է 28, իսկ սլովենացին՝ 20 ձայն: Ըստ Սերոբյանի՝ մարմնամարզության ավանդույթներ ունեցող այնպիսի երկրները, ինչպիսիք են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, գնահատելով սլովենացու վաստակը, քվեարկել են նրա օգտի, իսկ փոքր երկրները, ամենայն հավանականությամբ, կուլ են գնացել ֆինանսական խոստումներին:

«Փոքր երկրները, որոնց կարելի էր առնել, առան, իսկ լուրջ երկրները, որոնց ֆինանսական միջոցները հետաքրքիր չեն, նրան չընտրեցին: Փաստորեն կան փոքր երկրներ, օրինակ, Ալբանիա, Կոսովո, Անդորրա... նման երկրները, ամենայն հավանականությամբ, զոհ գնացին գումարայինին, որովհետեւ այլ կերպ հնարավոր չէր, որ նա ընտրվեր, քանի որ ոչ մարմնամարզիկ է, ոչ էլ մարմնամարզությունից հասկանում է»,- ասաց նա:

Ստեղծված իրավիճակի հետ կապված Հակոբ Սերոբյանը խորհրդակցելու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ: Նա ցանկանում է քննարկել ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի եւ հավաքականի հետագա անելիքները:

Տպել
3119 դիտում

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա