Կիեւում ձերբակալված Սահակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել

09/12/2017 schedule10:18

Կիեւում դեկտեմբերի 8-ին ձերբակալված Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ, իսկ այժմ նախագահ Պյոտր Պորոշենկոյի գլխավոր ընդդիմախոս Միխեիլ Սահակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել: Այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբանը, հայտնում է BBC-ին:

«Նա հայտարարում է անժամկետ հացադուլ սկսելու մասին, նշում է նաեւ, որ հրաժարվում է հարկադիր սնունդից: Եթե որպես խափանման միջոց ընտրվի 60 օրով կալանքը, ապա նա շարունակելու է հացադուլը», - հայտարարել է Սահակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չերնոպլուցկին՝ հրապարակելով Սահակաշվիլիի նամակը, որը փոխանցել է իրեն քաղաքական գոծիչը մեկուսարանից:

«Ոչ մի բանից մի վախեցեք, համարձակ դուրս եկեք փողոց՝ «Հանուն իմպիչմենթի» կիրակնօրյա ակցիային: Միասին կպաշտպանենք Ուկրաինան կոռուպցիայից եւ ամենաթողությունից», - հայտարարել է Սահակաշվիլին:

Սահակաշվիլիի ձերբակալության մասին, որի նկատմամբ մի քնաի օր առաջ Ուկարինայում հետախուզում էր հայտարարվել, հայտնի դարձավ դեկտեմբերի 8-ին:

«Որոշման համաձայն՝ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են Միխեիլ Սահակաշվիլու գտնվելու վայրը եւ ձերբակալել են նրան», - գրել է գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն իր Facebook- ի էջում:

Նրա գրառման մեջ ասված է, որ ըստ հետախուզության մասին որոշման՝ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են  Միխեիլ Սահակաշվիլիին Կիեւի Օտրանդնայա փողոցում եւ ձերբակալել նրան: «Նա գտնվում է ժամանակավոր մեկուսարանում», - ասել է գլխավոր դատախազը:

Նախատեսում են քննչական գործողություններ, խափանման միջոց ընտրելու համար դատարան պետք է դիմեն, ասել է նա:

Մինչ այդ Ուկրաինայի գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Լարիսա Սարգան հայտնել էր Սահակաշվիլիի նկատմամբ քննչական գործողությունների ավարտի մասին: «Բերման ենթարկված Սահակաշվիլին այժմ հանգստանում է: Դատախազները միջնորդություն են դատարան ներկայացնելու՝ տնային կալանք որպես խափանման միջոց կիրառելու պահանջով՝ ամրացված էլեկտրոնային ապարանջանով (браслет)», - նշել է նա:

Ըստ ուկրաինական օրենսդրության խափանման միջոցը պետք է ընտրվի երեք օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի իրավապահները վերջին մի քանի օրերի ընթացքում Սահակաշվիլիին ձեբակալելու առնվազն երկու անհաջող փորձ էին կատարել: Մեկը քաղաքական գործիչի բնակարանում, որի հետեւանքով նա հայտնվել էր ութ հարկի շենքի տանիքում՝ սպառնալով իրեն նետել այնտեղից: Իսկ ձերբակալության ժամանակ բախումներ տեղի ունեցան իրավապահների ու Սահակաշվիլիի կողմնակիցների միջեւ, որի արդյունքում իրավապահները նահանջեցին ու ազատ արձակեցին քաղաքական գործիչին:

Երկրորդ անհաջող փորձը տեղի ունեցավ Կիեւում՝ Գերագույն Ռադային հարակից տարածքում Սահակաշվիլիի կողմնակիցների տեղադրած «վրանային քաղաքում»: Այն եւս ավարտվեց իրավապահների հետ բախումներով, սակայն Օդեսայի նախկին նահանգապետին ձերբակալել չհաջողվեց:

Սահակաշվիլին մեղադրվում է հանցավոր կազմակերպությունների անդամների հետ համագործակցելու և նրանց հանցավոր գործունեությունը թաքցնելու մեջ: Նրան սպառնում է 3-5 տարվա ազատազրկում: Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը չէր բացառել, որ Սահակաշվիլիին կարող են մեղադրանքներ առաջադրվել նաև այլ հոդվածներով:

Վրաստանի իշխանություններն էլ, որտեղ Սահակաշվիլիի նկատմամբ հայտարարված է հետախուզում, մի քանի օր առաջ հույս էին հայտնել, որ ուկրաինական իշխանությունների հետ համակգործակցության շրջանակում հնարավոր կլինի կազմակերպել նրա արտահանձնումը Վրաստան:

Տպել
3398 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)