ՀՀ-ում 1-ին անգամ կանցկացվի հաշմանդամների լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշար

Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է հաշմանդամություն ունեցող մարզիկների լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշար: Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի եւ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի միջեւ կնքվեց համագործակցության հուշագիր: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանն ընդգծեց հուշագրի կարեւորությունը եւ նշեց, որ նման համագործակցություններ են սպասվում նաեւ ՀՀ այլ ֆեդերացիաների հետ:

«Բացի դահուկային սպորտի ֆեդերացիայից՝ նախատեսում ենք այս տեսակ հուշագրեր ստորագրել նաեւ բասկետբոլի, վոլեյբոլի, փաուերլիֆթինգի, լողի, արմռեսլինգի, թեթեւ աթլետիկայի եւ մի շարք այլ ֆեդերացիաների հետ, եւ պետությանը, ի վերջո հասկացնենք, որ այդ չնչին հատկացումները, որ անում են հաշմանդամների սպորտին... չի կարելի այդպես շարունակել, կտրուկ փոփոխություններն են պետք»,- ասաց նա:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը հույս ունի, որ մյուս ֆեդերացիաները նույնպես կկարեւորեն Ազգային պարալիմպիկ կոմիտեի հետ աշխատելու գաղափարը: Ըստ նրա՝ եթե մյուս ֆեդերացիաները հետեւեն իրենց օրինակին, տարիների ընթացքում հաշմանդամների սպորտը Հայաստանում մեծ զարգացում կապրի:

«Եթե ցանկացած ազգային ֆեդերացիա որոշակի գործընթաց սկսի հաշմանդամություն ունեցող մեր եղբայրների ու քույրերի համար, տարիներ հետո հաշմանդամային սպորտի հզոր համակարգ կունենանք Հայաստանում: Վստահ եմ, որ փոքր քայլերով հաջողություն կունենանք, եւ կզարգացնենք հաշմանդամների դահուկային սպորտը Հայաստանում»,- ասաց նա:

Հաշմանդամություն ունեցող մարզիկների լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշարը կանցկացվի 2018 թ. հունվարի 30-31-ը՝ ՀՀ առաջնությանը զուգահեռ: Հայաստանից կմասնակցի 12 հոգի: Նախատեսվում է մասնակիցներ ունենալ Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից եւ Բուլղարիայից:

Տպել
1686 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան