Քննչական կոմիտեն վերապատրաստել է հոգեբույժներին` փորձաքննությունները շուտ ավարտելու համար

11/12/2017 schedule21:57

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ այսօր`  դեկտեմբերի 11-ին, տեղի ունեցավ վերապատրաստում անցած հոգեբույժների վկայական-հավաստագրերի հանձնման արարողությունը, ովքեր այսուհետ մարզերում հնարավորություն կունենան իրականացնելու դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություններ։

Միջոցառումը վարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ոլորտի մասնագետներ, ՀՀ ՔԿ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ։

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ ուսումնասիրվել են նախաքննության արդյունավետ կազմակերպման ընթացքում ի հայտ եկող հիմնախնդիրները, նախաքննության ժամկետների ձգձգման պատճառները, որոնց համաձայն դրանք մեծապես պայմանավորված են քրեական գործերով նշանակվող փորձաքննությունների ուշ կատարմամբ։ Տարաբնույթ փորձաքննությունների եզրակացություններն ուշացումով վարույթն իրականացնող մարմնին տրամադրելը փորձագիտական կենտրոնները հաճախ պատճառաբանում են գերծանրաբեռնվածությամբ, մինչեռ դրանով խախտվում են վարույթի մասնակիցների իրավունքները։

«Նախաքննության ժամկետների ձգձգումներն ուղղակիորեն առնչվում են մարդու իրավունքների հետ, բացասաբար ազդում նախաքննության որակի և արդյունավետության վրա: Տուժողը կամ մեղադրյալը մեղավոր չեն, որ փորձագիտական կենտրոնները ծանրաբեռնված են։ Երբեմն վարույթն իրականացնող մարմինը տևական ժամանակ չի կարողանում համարժեք քրեաիրավական գնահատական տալ, դատավարական որոշում կայացնել՝ փորձաքննությունների եզրակացությունները չստանալու պատճառով, որպիսի պայմաններում վարույթի մասնակիցներն էլ զրկվում են իրենց մի շարք դատավարական իրավունքներն իրացնելուց։ Պետությունը զգալի ռեսուրսներ է ծախսում փորձաքննությունների կատարման համար, բայց դրանց ձգձգումների արդյունքում վտանգվում է վարույթի մասնակիցների իրավունքների պաշտպանությունը»,- ասաց Ա.Հովսեփյանը։

Ձգձգվող փորձաքննությունների շարքին են դասվում նաև դատահոգեբանական և դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննությունները։

Դատահոգեբանական փորձաքննությունների կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ գործուն մեխանիզմներ արդեն ձեռնարկվել են։

ՀՀ քննչական  կոմիտեի և Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի և Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ ՔԿ նախագահի՝ 20.09.2016թ. թիվ 51-Լ և 01.03.2017թ. թիվ 30-Լ հրամանների հիման վրա՝ դատահոգեբանական փորձաքննությունների կատարումը հանձնարարվել է նաև վերոնշյալ կազմակերպությունների հոգեբան-մասնագետներին, ինչը մեծապես թեթևացրել է Երևանում գործող փորձագիտական կենտրոնների ծանրաբեռնվածությունը։

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանի դիտարկմամբ՝ շարունակում են մտահոգիչ մնալ ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների կատարման ժամկետները։ Որպես հետազոտությունները չկատարելու կամ ուշացնելու պատճառներ՝  ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի կողմից մատնանշվել են փորձագետների ծանրաբեռնվածությունը, աշխատակիցների սակավությունը, ցածր աշխատավարձը:

Իրավիճակը շտկելու, փորձագետների ծանրաբեռնվածությունը մեղմելու  ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ՝ մասնավորապես հյուսիսում և հարավում գտնվող «Սյունիքի  մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲ և «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲ ընկերություններում քրեական գործերով դատահոգեբուժական փորձաքննությունների կատարման հնարավորության հարցը պարզելու նպատակով: Ա.Ղամբարյանի դիտարկմամբ՝ պարզվել է, որ վերոնշյալ  հիմնարկներում դատահոգեբուժական փորձաքննություններ չեն կատարվում՝ համապատասխան մասնագետների բացակայության պատճառով:

Վերապատրաստում անցած մասնագետներին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր հանձնեց վկայագրերը, ովքեր այսուհետ մարզերում կիրականացնեն նաև դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություններ։ 
ՀՀ քննչական կոմիտեի հետ արդյունավետ համագործակցության համար ՀՀ ՔԿ նախագահի հրամաններով Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի նախագահ Սեդրակ Թադևոսյանը պարգևատրվեցին «Համագործակցություն» մեդալով։

Տպել
2055 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա