Հիփոթեքով ձեռքբերված տների դեպքում եկամտահարկը չի փոխհատուցվի, եթե տունը 55 մլն-ից թանկ է

Եկամտային հարկի հաշվին հիպոթեքային վարկի տոկոսների փոխհատուցման ծրագրի սահմանափակումները նպատակ են հետապնդում ծրագրից օգտվելու հնարավորություն տալ սոցիալական այն հատվածին, որն ունի դրա կարիքը եւ հանդիսանում է ծրագրի իրական շահառուն:

Ազգային ժողովում «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի եւ հարակից նախագծերի փաթեթի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հարցին:

«2014 թվականին, երբ մենք ներդրեցինք, դրա հիմքում դրել էինք երկու բաղադրիչ՝ գնողունակ պահանջարկի ձեւավորում, որը կխթանի շինարարության ոլորտը եւ սոցիալական բաղադրիչ: Երեք տարիների ընթացքում կառավարությունն իր դիրքորոշումը մի փոքր փոփոխել է, որովհետեւ այդ երեք տարիների մոնիթորինգի արդյունքներով պարզվել է, որ այդ ռեֆորմի սոցիալական բաղադրիչը չի գործել: Համակարգը երեք տարիների ընթացքում բացառապես ֆինանսավորել է գնողունակ հանրությանը»,- նշեց Անանյանը:

Նա պարզաբանեց, որ կառավարությունը, ծրագրում սահմանափակումներ մտցնելով, փոխում է նպատակադրումը:

«Մենք ասում ենք, որ պետությունն այս ծրագրով ամեն տարի 2.8 միլիարդից 3 միլիարդի բեռ է վերցնում, իսկ այն ամեն տարի ձնագնդի էֆեկտով ավելանում է, որովհետեւ հիփոթեքային վարկի պայմանագրերն ավելի շատ են կնքվում, ուստի մենք ցանկանում ենք հասցեական դարձնել ծրագիրը: Եթե մենք դրել ենք սոցիալական բաղադրիչ ու բիզնես բաղադրիչ, եւ տեսնում ենք, որ սոցիալականի հաշվին ոգեւորել ենք բիզնեսին, ցանկանում ենք փոխել նպատակադրումը եւ զարկ տանք սոցիալական հատվածին, իրական շահառուներին օգնենք, ոչ թե գնողունակ հատվածին»,- մանրամասնեց Դավիթ Անանյանը:

«Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծով եւ հարակից նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով փոխհատուցման ենթակա եկամտային հարկը չի փոխհատուցվում, եթե բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռք բերման պայմանագրային արժեքը գերազանցում է 55 միլիոն դրամը: Առաջարկվում է նաեւ սահմանել, որ եկամտային հարկի գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար յուրաքանչյուր ձեռք բերված բնակարանի կամ կառուցված անհատական բնակելի տան կամ ձեռք բերված անհատական բնակելի տան մասով չի կարող գերազանցել 1,5 մլն. դրամը: 2018 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից ֆիզիկական անձինք կարող են օգտվել միայն մեկ անգամ, այդ թվում որպես համավարկառու։

Փոխնախարարը նաեւ իր խոսքում նշեց, որ այս սահմանափակումը դրվում է նրա համար, որ մեծահարուստները չօգտվեն առիթից, կառուցեն կամ գնեն շքեղ տներ, բայց արդյունքում վճարը փոխհատուցվի եկամտահարկից:

Տպել
3235 դիտում

Գերմանիայում ծրագիր են մշակել՝ տղամարդկանց պաշտպանելու ընտանեկան բռնությունից

Հայաստանի 2 ներկայացուցիչ բրոնզե մեդալակիր է դարձել. ըմբշամարտի պատանեկան ԵԱ

ՍԴ դատավորի պաշտոնում ընտրված Վահե Գրիգորանի երդման արարողությունը տեղի կունենա վաղը, իսկ ավելի ուշ կփակի Ֆեյսբուքի էջը

Լրագրողի պայուսակից ոստիկանները հայտնաբերել են շորթմամբ հափշտակած գումարը (տեսանյութ)

Գողացել են ԱԺ պատգամավորի մեքենայի կողային հայելին

Հայ օգնության ֆոնդը 2019-2020 ուսումնական տարվա համար հայտարարում է կրթաթոշակների մրցույթներ

Պտտահողմը Ոսկեհատ գյուղի բնակչի տան տանիքը պոկել է

ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստի մեկնարկի ժամը փոխվել է

Dine Sky՝ ռեստորան երկնքում. Երեւանում բացվեց առաջին ճախրող ռեստորանը (լուսանկարներ)

ՊԵԿ նախագահը կոմիտեում հրաժեշտ է տվել Ռուստամ Բադասյանին, մաղթել հաջողություններ

Քոչարյանի համար երաշխավորած Բակո Սահակյանը և Ա. Ղուկասյանը ուղղակի կապ ունեն մի շարք ապօրինի հանգամանքների հետ. Սաֆարյան

Hzham.am կայքի լրագրողը բերման է ենթարկվել ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակից. նրա մոտից հայտնաբերվել է 400 հազար դրամ

Օրվա կադրը. Գյումրին այսօր՝ անձրեւից հետո, Տրդատ Ճարտարապետ փողոց

Թող իմ հայրն էլ նստած լիներ, 10 տարի հետո գար, ես էլ այսպես փաթաթվեի. մարտի 1-ի զոհի տղան՝ Քոչարյանի նկարը տեսնելով

Զ. Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարի հետ

Ադեկվատ խաղամոլի արկածները

Քննչական կոմիտեն բոլոր ջանքերը կգործադրի խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը բացահայտելու համար. Փաշինյան

Ինչու կանչեցին ցույցի տեղը, ով կրակեց, ովքեր տարան հիվանդանոց. Ջեմմա Վարդումյանը արդար ու խիստ դատ է պահանջում

Տարածաշրջանի երկրների պատմության ադրբեջանական տարբերակն իրականությանը չի համապատասպանում․ Սուրեն Պապիկյան

Չկա մի հանդիպում, որի ընթացքում չի քննարկվում Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու հարցը․ վարչապետ