Բրայլյան դասագիրք ու տետրեր Գյումրիում ընդամենը երկու դպրոցական ունի

Տեսողական խնդիրներ ունեցող երեխաները Գյումրիում մեծ խնդիրների են բախվում: Մանկապարտեզները նրանց չեն ընդունում, դպրոց գնալն էլ ծնողները նպատակային չեն համարում: Կույր երեխաների համար բրայլյան համակարգով տպագրված դասագրքեր Գյումրու դպրոցները չունեն: Տեսողական խնդիր ունեցող ընդամենը երկու երեխա է հաճախում դպրոց՝ հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրու մասնաճյուղի ջանքերով: Ժաննան Գյումրիից է, Հովաննան՝ Շիրակի մարզի Հարթաշեն գյուղից: Մասնաճյուղի ղեկավար Արմինե Նիկողոսյանը 2014 թվականին կարողացել է գտնել հովանավորներ եւ Ժաննայի ու Հովաննայի համար տպագրել բրայլյան դասագրքեր, տետրեր, ձեռք է բերվել համապատասխան գրիչներ:

 

 

 

Աղջիկներն արդեն 4-րդ դասարանում են: Որքան երեխաները մեծանում են, դասագրքերն ավելանում են, աճում է նաեւ անհրաժեշտ գումարի չափը: Այս տարի 400.000 դրամ է պահանջվել բոլոր դասագրքերի տպագրման համար: Բրայլյան համակարգով գրքերի տպագրության հարցում պետական աջակցություն չկա, այս հարցում երեխաների կողքին կանգնած չեն նաեւ մարզային ու քաղաքային կառույցները: Գալիք տարում, սակայն, եթե նոր հովանավոր չգտնվի, երեխաները դպրոց գնալու հնարավորություն չեն ունենա:  

Հովաննայի ու Ժաննայի ծնողները չունեն հնարավորություն ֆինանսական ծախսը հոգալու կամ թեկուզ մասնակի ներդրման համար: Կարողանում են ընդամենը տետրերը գնել: Բայց չեն ուզում, որ երեխաները մնան անուսում: Հատկապես, որ նրանց կյանքի գնով են կարողացել դուրս բերել շրջապատ եւ հասակակիցների հետ մտերմացնել: Մինչեւ դպրոց հասնելը Հովաննան ու ծնողները մեծ դժվարություններ են ունեցել, նաեւ հանդիպել շրջապատի խտրական վերաբերմունքին: Աղջկա մայրն ասում է  Գյումրու ոչ մի մանկապարտեզ պատրաստ չէր ընդունել իր չտեսնող երեխային:

Դպրոցն առավել գրկաբաց եղավ: Երեխաներին մինչ դպրոց գնալը մասնագետների օգնությամբ բրայլյան համակարգով կարդալ սովորեցրին: Վերապատրաստվեցին նաեւ երեխաների ծնողներն ու դպրոցների մանկավարժները, ովքեր պետք է աղջիկների դասվարները դառնային: Հիմա եւ կույր երեխաներն են վարժ ընթերցում բրայլյան դասագրքերով, եւ ծնողները, եւ դասվարները: Սակայն 2018-ից շատ են վախենում: Տարրական օղակից հետո աղջիկներին անհայտություն է սպասվում: Դասագրքերը կշատանան, իսկ դրանց տպագրության համար գումար չկա:  Բայց եթե գրքեր էլ լինեն, ուսուցիչները  չեն կարողանա օգնել նրանց: Բրայլյան համակարգին միջին դպրոցում չեն տիրապետում: Երեւանի հատուկ դպրոց գնալ չեն կարող: Ընտանիքները եւ հոգեբանորեն, եւ ֆինանսապես նման քայլի պատրաստ չեն:

Տպել
2888 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա