Արման Սահակյանը սեփականաշնորհել է դպրոցի տարածքն ու նոր բիզնե՞ս է հիմնում

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի Բեկնազարյան փողոցի վրա բուռն շինարարություն է ընթանում: Տարածքը գտնվում է թիվ 188 դպրոցի հարեւանությամբ: Նախկինում փողոցի ամբողջ երկայնքով՝ մայթեզրին հաստաբուն ծառեր էին, հենց շինարարությունը սկսեցին, ծառերն էլ՝ աշխատանքին խանգարել սկսեցին:

Թաղամասի բնակիչներից մեկը, ով չցանկացավ իր անունը հրապարակել, մեզ տեղեկացրեց.  «Երբ սկսեցին շինարարություն ձեռնարկել, ես կանխատեսեցի, որ ծառեր, անպայման, ոչնչացնելու են: Եվ այդպես էլ եղավ՝  այսօր շուրջ 18 ծառից մնացել է 8-ը, եղածներն էլ անհաջող կերպով էտվել են»,- ասաց մեր զրուցակիցը:

 Շինարարության տարածքում կիսակառույց շինության միջից դեռ չէին վերացրել ծառարմատները, չնայած որ շինանյութ և ավազ էր լցված նրանց վրա:

Տարածքում առաջին մարդը, ով մեզ հանդիպեց, տեղի պահակն էր, վերջինս ասաց «տարածքի նայողն է», մեզ էլ հորդորեց, որ գործ չունենանք, եղածը մի երկու ծառ է, քաղաքապետարանից հաստատ թույլատվություն կունենան:

Բնակիչների շրջանում խոսակցություններ կան, որ տարածքը, որտեղ այժմ շինարարություն է ընթանում պատկանում է Գալուստ Սահակյանի որդուն` Պետական գույքի կառավարման վարչության պետ, ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանին, վերջինիս հետ էլ փայատերեր են ընկերն ու Աջափնյակի թաղապետը: Ըստ բնակիչների տեղեկությունների, տարածքը սեփականաշնորհվել է նրանց կողմից, տրոհվել մասերի, կառուցվում է խանութ, վարսավիրանոց և էլի ինչ-որ մի բան:

Քաղաքապետարանից, սույն շինարարության մասին մեր հարցերին ի պատասխան, տեղեկացրեցին, որ  տարածքը մասնավոր է և պատկանում է ոմն Սահակ Ռոզիկյանին: Այնտեղ ընթանում է մեկ հարկանի հասարակական օբեկտի շինարարություն:

Շինարարական աշխատանքներն սկսելուն զուգընթաց, ծառերի հատման մասին մեր հարցերին Երեւանի քաղաքապետարանից պատասխանեցին. «Տվյալ հատվածում իականացվել է չորացված ծառերի հատում, թեև ծառերը չորացած են, այնուամենայնիվ, օբեկտի կառուցողը պարտավորություն է ստանձնել, կտրված ծառերի փոխարեն տնկել նորը»:

Փաստորեն, տարածքի սեփականատերը «բարեհոգի» է գտնվել և խոստացել է ծառատունկ իրականացնել, չորացած ծառերի փոխարեն նորերը տնկել: Ըստ պահակի, սակայն շինարարության ավարտից հետո, տարածքի բակային հատվածը կասֆալտապատվի, իսկ որպես կանոն՝ ասֆալտին ծառեր չեն աճում: Ավելի հավանական է, որ վերջում պահակի խոսքն իրականություն կդառնա:

 

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Պետական գույքի կառավարման վարչության պետ, ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը ժխտեց Բեկնազարյան փողոցի վրա տարածք ունենալու և այնտեղ շինարարություն իրականացնելու հանգամանքը: Նա ասաց, որ պատկերացում չունի թե, որ տարածքի մասին է խոսքը, սակայն հետաքրքրվեց թե ինչ շինարարություն է իրականացվում, ավելին՝ թե կոնկրետ ինչ են սարքում եւ ով է ասել, որ ինքը կապ ունի դրա հետ: «Բնակիչները հազար ու մի բան կարող են ասել, պատկերացում չունեմ թե ինչի մասին է խոսքը»,- ասաց Արման Սահակյանը:

Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
3454 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել