27 զոհված ու 6 վիրավոր զինվորների ընտանիքներին այս տարի փոխհատուցվել է 360 մլն դրամ

13/12/2017 schedule23:09

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական` չորրորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են հիմնադրամի 2018թ.-ի բյուջեի նախագիծը, 2018թ.-ի աշխատանքների ժամանակացույցը, ինչպես նաև ներկայացվել է «Հիմնադրամի դեսպաններ» ծրագրի նախագիծը։ Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:Նախագծով առաջարկվում է արտերկրի մեծաթիվ հայ համայնք ունեցող քաղաքներում ունենալ «հիմադրամի դեսպաններ», ովքեր կաշխատեն սփյուռքի կառույցների հետ՝ առավել մանրամասն ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը։

Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է հիմնադրամի 2018 թվականի բյուջեն, որով նախատեսվում է ապահովել շուրջ 5.3 միլիարդ դրամի մուտք պարտադիր վճարներից, ևս 81 միլիոն դրամ՝ կամավոր նվիրաբերություններից, և շուրջ 500 միլիոն դրամ եկամուտ էլ ստանալ հիմնադրամի ակտիվների կառավարումից։

Հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը։

Ըստ այդմ՝ դեկտեմբերի 13-ի դրությամբ հավաքագրված գումարները կազմել են 5.27 միլիարդ դրամ՝ որպես պարտադիր վճարներ, 77 միլիոն դրամ կազմել են նվիրաբերությունները, կատարվել է շուրջ 360 միլիոն դրամի հատուցում։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

2017թ.-ի հունվարի 1-ից հիմնադրամը հատուցումներ է տրամադրում զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին:

Հիմնադրամն աշխատում է բացարձակ թափանցիկության սկզբունքով: Հիմնադրամի www.1000plus.am կայքի միջոցով կարելի է տեսնել կատարված թե՛ պարտադիր վճարումները և թե՛ նվիրաբերությունները: Յուրաքանչյուր պահի կարելի է տեսնել նաև Հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցների և իրականացված հատուցումների չափը:

2017թ.-ի հունվարի 1-ից առ այսօր Հիմնադրամը հատուցումներ է տրամադրել 27 զոհված զինծառայողների ընտանիքների, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված 6 զինծառայողների: Ընդհանուր առմամբ` այս պահի դրությամբ կատարվել է ավելի քան 360 միլիոն դրամի հատուցում:

 
 
 
Տպել
1060 դիտում

Զովունիում մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել դեղատան մեջ. վիրավորներ կան

Այս պահին փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի և Գեղարքունիքի գյուղամիջյան ճանապարհներ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոխտնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Մաշինի դուռը բացվեց ու Փաշինյանն իջավ․ բոլնիսցիները՝ վարչապետի անակնկալ այցի մասին

Մենք կշարունակենք պայքարը, որպեսզի ԻԳԻԼ-ը չբարձրացնի իր գարշելի գլուխը. ԱՄՆ փոխնախագահ

Երեխան ընդունվել է վերջույթների կաթվածով. «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ն պարզաբանում է փոքրիկի մահը

Գրիպի դեմ պատվաստվողները շատացել են. «Մուրացանում» պատվաստանյութն արագորեն սպառվել է

Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր կարեւոր պարտականությունների կատարման գործում. Յագլանդ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Swift դրամային փոխանցումների վերաբերյալ ակցիա՝ նոր հաճախորդների համար

Արման Թաթոյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է Պաշտպանի զեկույցը

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ պետբյուջե է վերադարձվել ավելի քան 708 մլն դրամ

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

Գրիպով հոսպիտալացվածների 95 տոկոսը երեխաներ են. խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները անդրադարձել են խաղաղ գործընթացին, նաև՝ ժողովուրդների խաղաղությանը

Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի համարը փոխվում է, կլինի նաեւ ձայնային հաղորդագրության հնարավորություն

Գյուղատնտեսական տարին պետք է դարձնել մաքսիմալ կանխատեսելի. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Բարեկամավան գյուղում ականի պայթյունից տուժած կա

Ադրբեջանցիները կրկին փորձել են խեղաթյուրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը. փորձագետ