Դարբասի դպրոցի արտահերթ ընտրություններում կրկին հաղթել է Ռուբեն Զաքարյանը

Սյունիքի մարզի Դարբաս գյուղի միջնակարգ դպրոցում կայացան տնօրենի թափուր տեղի համար արտահերթ ընտրությունները: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը սեպտեմբերի 11-ին նույն դպրոցի տնօրենի ընտրություններում հինգ ձայնով հաղթած Ռուբեն Զաքարյանի նշանակման որոշումը չէր ստորագրում այնքան, որ նոր ընտրություն նշանակվեց: 

Ընտրությունների արդյունքում կրկին հաղթել է Ռուբեն Զաքարյանը՝ վաստակելով խորհրդի անդամների առավելագույն յոթ քվեն:

Նախորդ ընտրություններին վերջինս միայն հինգ ձայն էր ստացել:

Armtimes.com-ի գրավոր հարցմանը, թե ինչո՞ւ չէր նշանակվում ընտրված տնօրենը, Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակ Վաղինակ Սաղաթելյանն այսօր պատասխանեց, որ «2017 թվականի սեպտեմբերի 11-ին կայացած մրցույթի արդյունքում Դարբասի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնում ընտրված Ռուբեն Զաքարյանի հետ տվյալ պաշտոնի համար աշխատանքային պայմանագիր չի կնքվել, քանի որ Ռուբեն Զաքարյանի եւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի միջեւ կնքված աշխատանքային մեկ այլ պայմանագրի հիմքով, ինչպես մրցույթը կայանալու պահին, այնպես էլ հիմա, Ռուբեն Զաքարյանը հանդիսանում է Շենաթաղի հիմնական դպրոցի տնօրեն»:

«Ընտրություններում հաղթելուց հետո Ռուբեն Զաքարյանի կողմից ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված կարգով չի ներկայացվել գործող աշխատանքային պայմանագիրը լուծարելու վերաբերյալ առաջարկ, իսկ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

Հաշվի առնելով՝ վերոգրյալը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ միեւնույն անձը չի կարող զբաղեցնել միաժամանակ մեկ եւ ավելի դպրոցների տնօրենի պաշտոն, Ռ. Զաքարյանի հետ Դարբասի դպրոցի տնօրենի պաշտոնում չի կնքվել աշխատանքային պայմանագիր, եւ նա շարունակում է պաշտոնավարել Շենաթաղի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնում»,- մեր հարցին պատսպանել է Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչ Նաիրա Ներսիսյանը առարկություններ չի ունեցել եւ այդ մասին գրավոր զեկուցագիր է ներկայացրել նախարարությանը: Ընտրության արդյունքները չեն բողոքարկվել, եռօրյա ժամկետում գրավոր տեղեկություն է ներկայացվել Սյունիքի մարզպետարան, որտեղ, կարգի համաձայն, արդյունքներն ուսումնասիրվել եւ բողոքի հիմքեր չեն հայտնաբերվել:

Սյունիքի մարզպետարանը հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է որոշում ընդուներ, որ կամ անցկացվող մրցույթը համապատասխանել է ընտրության կարգի պահանջներին, կամ՝ հակառակը՝ նշելով խախտումները: Սակայն մարզպետարանը որոշումներից որեւէ մեկը չի ընդունել:
Սեպտեմբերի 22-ին մարզպետարանը հայտնել է, որ աշխատանքային պայմանագիր չի կարող կնքել հաղթած թեկնածուի հետ, քանի որ վերջինս սահմանված ժամկետում նախորդ դպրոցի տնօրենի աշխատանքից ազատվելու դիմում չի գրել (Ռ. Զաքարյանը դիմում կարող էր գրել մինչեւ սեպտեմբերի 25-ը, այնինչ մարզպետարանը «հարցը փակել է» սեպտեմբերի 22-ին):

Սակայն Ռուբեն Զաքարյանը պնդում է, որ ինքը սահմանված ժամկետում եւ կարգով դիմում կգրեր Շենաթաղի դպրոցի տնօրենի պարտականություններից ազատվելու մասին, եթե իրեն ճիշտ ժամանակին իրազեկեին իր ընտրվելու մասին: Մարզպետարանը որոշում չի ընդունել Ռուբեն Զաքարյանի՝ հաղթող ճանաչվելու մասին:

Վազգեն Սաղաթելյանը նշում է, որ գործընթացն իրականացել է ՀՀ օրենսդրությանը համապատասխան, եւ, ելնելով իրենց պարզաբանումներից, այստեղ «արդարանալու» որեւէ անհրաժեշտություն չկա:

Նշենք նաեւ, որ այսօրվա ընտրություններին չի մասնակցել թեկնածուներից Տիգրան Սանթրյանը:

Ռուբեն Զաքարյանը մեր զրույցում ասաց, որ ընտրություններն անցել են արդար. «Հիմա պետք է սպասենք Սյունիքի մարզպետարանի՝  ընտրության կարգի համապատասխան անցկացման մասին որոշմանը»:

ՀայԱրփի Բաղդասարյան

Տպել
7055 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ