2 տարեկան Լիայի մահվան համար «Արաբկիր» ԲԿ-ից 15 մլն-ի փոխհատուցումը ՀՀ բյուջեի՞ց կտան

14/12/2017 schedule21:00

2013 թ. հունվարի 2-ին «Արաբկիր» ԲԿ-ում մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդի՝ նյութական և բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննությունը Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է: Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակի լրատվական ծառայությունը:

Դրանով Լ. Միսակյանի իրավահաջորդ Գ. Միսակյանը և նրա ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը պահանջում են Հայաստանի Հանրապետությունից, ի դեմ՝ ՀՀ Ֆինանսների նախարարության, «Արաբկիր բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ից և Արաբկիր ԲԿ-ի բժիշկներ Լ. Վարդանյանից ու Զ. Այվազյանից բռնագանձել 15.000.000 ՀՀ դրամ որպես բարոյական վնասի և 1.690.000 ՀՀ դրամ՝ որպես նյութական վնասի փոխհատուցում:

Հայցադիմումի հիմքում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածն է, համաձայն որի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված կյանքի իրավունքի, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի և ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքների՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների գործողության կամ անգործության արդյունքում խախտվելու դեպքում տուժողը կամ նրա իրավահաջորդը իրավունք ունեն պահանջելու ոչ նյութական վնասի փոխհատուցում: Նույն օրենսգրքի 17-րդ հոդվածով հիմնավորվում է նյութական վնասի փոխհատուցման պահանջը:

Գործով առաջին դատական նիստը կայացել է 2017 թ. հունիսի 8-ին, որի  ժամանակ հայցվորի ներկայացուցիչ Անի Չատինյանը խնդրել էր տրամադրել «Արաբկիր» ԲԿ-ի և բժիշկների հայցադիմումի պատասխանները: Ավելի վաղ հայցադիմումի պատասխան էր ներկայացրել ՀՀ Ֆինանսների նախարարությունը, որով խնդրել էր իրեն ճանաչել ոչ պատշաճ պատասխանող՝ համարելով, որ Հայաստանի Հանրապետության գործողությունների և հայցվորին պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապ չկա և վնասի փոխհատուցման պարտավորություն ՀՀ-ն չի կրում:

2017 թ. հուլիսի 28-ին կայացած դատական նիստի ընթացքում հայցվոր կողմն ստացավ նաև «Արաբկիր» ԲԿ-ի ու բժիշկներ Լիլիթ Վարդանյանի ու Զարինե Այվազյանի հայցադիմումի պատասխանները:

Դրանցից առաջինում «Արաբկիր» ԲԿ-ի ներկայացուցիչը կարծիք է հայտնում, որ վնասը ԲԿ-ի մեղքով չի պատճառվել, այն պետական հաստատություն չի համարվում և ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի իմաստով փոխհատուցում չպետք է տրամադրի: ԲԿ-ի ներկայացուցիչը նաև բարոյական վնասի փոխհատուցման չափը ողջամիտ չի համարում և խնդրում է մերժել հայցը: Զարինե Այվազյանի պաշտպանը իր հայցադիմումի պատասխանում պնդում է, որ վնասի փոխհատուցում պետք է տրամադրի ոչ թե Զարինե Այվազյանը, այլ Հայաստանի Հանրապետությունը՝ պետական բյուջեի հաշվին:

Լիլիթ Վարդանյանի պաշտպանն էլ հայցադիմումի պատասխանում ոչ միայն վնասի փոխհատուցման պահանջն է անհիմն համարում, այլև կասկածի տակ է դնում դատարանի վճիռը, որով Լիլիթ Վարդանյանը մեղավոր է ճանաչվել: Մինչդեռ դատարան ներկայացված հայցադիմումով մանրակրկիտ ներկայացված է պատասխանողներից յուրաքանչյուրի մեղավորությունը և թե ինչու պետք է նրանք հատուցեն վնասները: Ավելին՝ հայցվորի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը Հայաստանի Հանրապետության, ի դեմ՝ Ֆինանսների նախարարության, համապատասխանողների շարքում լինելու վերաբերյալ հիմնավորումներ է ներկայացրել հուլիսի 28-ին կայացած նախնական դատական նիստի ժամանակ ևս:

Նա նշել է, որ բժշկական հաստատությունում անձի կյանքի իրավունքն ապահովելու համար պատասխանատվություն է կրում պետությունը, քանի որ անձը գտնվում է պետության վերահսկողության ներքո: Եվ բացառել պետության պատասխանատվությունը՝ բժշկական հաստատություն տեղափոխելուց որոշ ժամանակ անց մահացած երեխայի պարագայում, չենք կարող: Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2017 թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11:30-ին:

 

Տպել
3697 դիտում

«Դիլիջան» ազգային պարկում ծառերը հատելու նոր հնարք են գտել (տեսանյութ)

Հակոբ Նազարյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ու ընտրական ցուցակից

Ծաղկաձորը ներառվել է ձմեռային հանգստի համար լավագույն վայրերի առաջին հնգյակում

Առաջիկա 5 օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում

Արման Փաշիկյանը 10 տարի անց նորից դարձել է շախմատի Հայաստանի չեմպիոն

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլ․ փոստեր եւ ֆեյսբուքյան հաշիվներ

2018-ի 3-րդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017-ի համեմատ. վարչապետ

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բացվել է մարդատար մեքենաների համար

Երևանում փրկել են տղամարդու կյանքը, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, փորձել նետվել

Թագավորական անձրևանոցներ՝ գոյություն ունեցող բոլոր գույներով. երանգներ՝ թագուհուց (լուսանկարներ)

Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը, դուրս բերել 25 խոզ

Կոմիտասի անվան պանթեոնում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սիլվա Կապուտիկյանի հիշատակին

Ճապոնիայում 113 տարի եւ 179 օր ապրելուց հետո մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ վարչապետը կարդում է «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը (տեսանյութ)

Գյումրիում հայտնաբերել են 2 հնդիկների, որոնք կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ

Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար. Ելենա Աղաջանովա

Ներխուժել են պատերազմի վետերան թբիլիսահայ Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել ու թալանել վերջինիս

Իրականացված բարեփոխումների նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն. Բակո Սահակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. 428 մեքենա կա ռուսական կողմում

Դեռևս 20 տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ գրասերների հիացմունքի առարկան. վարչապետի ուղերձը