Հարուցվել է քրգործ՝ էլեկտրաքարշի կողմից 50-ամյա տղամարդուն վրաերթի ենթարկելու առթիվ

14/12/2017 schedule21:16

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեկտեմբերի 13-ին Վանաձոր քաղաքի բնակչին էլեկտրաքարշի կողմից վրաերթի ենթարկելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2017 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Վանաձոր-Արջուտ վազուրդի 2657-րդ կիլոմետրի 8-րդ պիկետում, մեքենավարն իր վարած էլեկտրաքարշով վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակչին՝ ծնված 1967թ., որի հետեւանքով վերջինս մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 241-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործով Վանաձոր քաղաքի 50-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող, պարզվել է մեքենավարի ինքնությունը, որը Գյումրի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1972թ.:  Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ Վանաձոր քաղաքի 50-ամյա բնակիչը հաշվառված է եղել «Լուռու հոգենյարդաբանական դիսպանսեր» ՓԲ ընկերությունում՝ «Արտահայտված դեբիլություն, խոսակցության խանգարում» ախտորոշումով եւ ունեցել է լսողության խանգարում: Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տուժողի հագուստները, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձորում գնացքի տակ քաղաքացի է ընկել, բառացիորեն մասնատվել տասնյակ կտորների:«Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Ռաֆիկ Սեխլեյանը  Armtimes.com-ի հետ զրույցում հայտնել էր, որ մեքենավարը չի նկատել, թե ինչպես է գնացքի տակ մարդ գցել: Կատարվածի մասին նրան հայտնել են շուրջ մեկ ժամ անց, երբ գնացքը հասած է եղել Ջաջուռ կայարան:

Տպել
1317 դիտում

Նպատակը՝ անվտանգ երթևեկությունն է. ՀՀ-ի հյուսիսում եւ հարավում մասշտաբային ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում

Անասնագերեզմանոց Գյումրիում. ոսկորներն ու գանգերը տարածված են բաց դաշտում

Նոր ՋԷԿ-ի պայմանագիրը վերաբանակցվել է. տարեկան 6.4 միլիոն դոլարի խնայողություն է ապահովվել

Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ նիստ է գումարվելու. Բեքմեզյան

Հայբիզնեսբանկը միացել է EARLYONE հաճախորդների հոսքերի հեռահար կառավարման համակարգին

ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում

ՀՀ-ում ընթացող Եվրո 2019-ի B խումբը միանձնյա առաջատար ունի

Քաղաքացին կարող է իր գույքն ու հողամասն օտարել առանց եկամտահարկ վճարելու․ ՄԻՊ-ի բարձրաձայնած խնդիրները լուծվել են

Խոշոր չափերով շորթում և ծեծ. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սամվել Կարապետյանի եղբորդորդուն առաջադրված մեղադրանքի մասին

Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված հեռախոսների ներմուծման դեպքեր. ՊԵԿ-ի բացահայտումը

Հայաստանը դարձնում ենք դրախտ՝ տաղանդավոր մարդկանց համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ԵԿՄ ուսումնամարզական ճամբարի բացման արարողությանը

Աննա Հակոբյանն պետական տիկնիկային թատրոնում ներկա է գտնվել բարեգործական ներկայացմանը

Աբովյանում 34-ամյա տղամարդու սպանությունը բացահայտվել է, կասկածյալը ձերբակալվել է (լուսանկարներ)

Երեւանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 77-ամյա տանտիրոջ դին

Արփիին ու ինձ սկսել է դուր գալ իրար հետ աշխատանքի գնալը. Աննա Հակոբյան

Սամվել Կարապետյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել. ըստ մեղադրանքի՝ նա գործարարից 10.000.000 եվրո գումար է պահանջել

Վթար Գետափ-Մարտունի ավտոճանապարհին. 3 հոգի հոսպիտալացվել է

ԱԻՆ-ը զգուշացնում է՝ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ջերմաստիճանը կբարձրանա

Թուրք-սիրիական սահմանին ռազմական մեքենաների շարժ է նկատվել