Երևան
5 °C
Վերջին չորս տարում՝ 2014-թվականից մինչեւ 2017-ը, Հայաստանի ծանրորդներն ընդհանուր առմամբ մեզի եւ արյան 1000-1200 դոպինգ անալիզ են հանձնել միջազգային հակադոպինգային կազմակերպություններ կազմակերպած ստուգումներում եւ ոչ մի անգամ հակադոպինգային կանոնների խախտում չի հայտնաբերվել, հայտնում է Հայաստանի ազգային օլմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
«Այս հանգամանքը հաշվի առնելով՝ հնարավոր է մեր նկատմամբ կիրառված պատժամիջոցի ժամկետը կրճատվի մինչեւ վեց ամիս եւ Հայաստանի հավաքականը, չի բացառվում եւս մեկ-երկու երկիր, կարողանա մասնակցել եկող տարվա գարնանը կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Մենք 2018 թվականի մեր պլանը կազմել ենք հենց այդ հաշվարկով, որպեսզի պատրաստ լինենք: Պաշտոնապես մեր որակազրկման ժամկետը լրանում է ապրիլի 19-ին եւ դրանից հետո Հայաստանի ծանրորդները կարող են մասնակցել բոլոր տարիքային խմբերի պաշտոնական առաջնություններին»,- ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:
Նա խոսեց նաեւ մեր ծանրորդների հետագա մարզական ճակատագրի, ծանրամարտում կատարված եւ սպասվող փոփոխությունների մասին.
«Հռիփսիմե Խուրշուդյանը մայիս ամսից կարող է միանալ հավաքականին: Նա հիմա մարզվում է եւ պատշաճ մարզավիճակ պահպանում: Տիգրան Մարտիրոսյանը չի ցանկանում շարունակել ծանրորդի կարիերան: Նրա տարիքն արդեն այն չէ, երկար ժամանակ չի մարզվել: Հիմա նա մտածում է ընտանիք կազմելու եւ աշխատանքի մասին:
Ծանրամարտում ամռանն էական փոփոխություններ են ակնկալվում: Մինչեւ հուլիս ամիսը տղամարդկանց քաշային կարգերը պակասեցվելու են մեկով: Թե´ տղամարդիկ, թե´ կանայք պայքարելու են 10 քաշային կարգում, որոնցից միայն յոթն է օլիմպիական լինելու: Իսկ թե որո՞նք, դեռ պարզ չէ: Ազգային ֆեդերացիաներին հանձնարարվել է մինչեւ հունիս ամիսը առաջարկներ ներկայացնել, որոնք քննարկելուց հետո միայն վերջնական որոշում կկայացվի:
Տոկիոյում կրճատվելու է մեկ ազգային ֆեդերացիային մինչեւ այժմ հասնող օլիմպիական ուղեգրերի առավելագույն քանակը՝ վեցից իջնելով չորսի: Այսուհետեւ, ծանրորդը օլիմպիական խաղերին մասնակցելու վարկանիշ ստանալու համար պետք է 18 ամսվա ընթացքում մասնակցի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած մեծահասակների 4-ից 6 պաշտոնական մրցաշարի: Հակառակ դեպքում, անկախ աշխարհի առաջնություններում ցույց տված արդյունքներից, նրան օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք չի ընձեռվի: Դա արվում է նրա համար, որպեսզի ծանրորդը աշխարհի ու մայրցամաքային առաջնություններին մասնակցելուց առաջ մի քանի անգամ դոպինգ ստուգում անցնի:
Մենք մեր հավաքները 2018 թվականին կսկսենք ինչպես միշտ՝ հունվարի կեսերից, երբ պետական աջակցությունը կլինի:
Հատուկ ուզում եմ նշել, որ այս տարվա 80 մեդալները նվաճելու գործում, որքան էլ մեծ է եղել պետական ֆինանսավորումը, անգնահատելի դեր է կատարել ՀԱՕԿ-ը Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ: Նկատի ունեմ հատկապես վնասվածք ստացած մեր ծանրորդների բուժումն ու վերականգնողական գործընթացը, առանց որի 2017 թվականին այսպիսի արդյունքներ չէինք ունենա: Մենք, ինչպես գիտեք, երկար ժամանակ է, ֆեդերացիայի նախագահ չունենք: Սակայն պարոն Ծառուկյանի շնորհիվ ոչ մի խնդիր չի եղել: Նա իր վրա է վերցրել բոլոր հոգսերը. ֆեդերացիային ֆինանսավորում է, մարզիկներն իրենց թոշակներն ստանում են, տարեվերջին, վստահ եմ, ծանրորդները նաեւ կպարգեւատրվեն: Եվ չեմ կասկածում, որ ոչ միայն ծանրորդները, այլեւ մյուս մարզաձեւերը դա գնահատում են եւ իրենց երախտագիտությունը հայտնում»:
Մինչեւ 2022 թվականի վերջը Երեւանում հիմնանորոգվելու է 15 մանկապարտեզ՝ 124 խմբասենյակներով. ցանկ
Գորգապատ հարթակով հանդիստեսն ուղեկցվեց դեպի բեմ. շուտով նրանց միացան երաժիշտները
Քուվեյթում նոր կառավարություն է ձևավորվել
Ամերիկյան արբանյակը լուսանկարել է միջուկային զենքի նոր ենթադրյալ թաքստոց ԿԺԴՀ-ում. CNN
Անթալիայում Թուրքիայի պետական դրոշը նետել են աղբամանը
Ինդոնեզիայում արթնացել է Սինաբունգ հրաբուխը
«Գինեգործություն» մասնագիտության շրջանակում ուսանողներն արտադրամաս-լսարաններում գինի են պատրաստում
ՀՀ քաղաքացիների անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելու մասին ոստիկանության պարզաբանումը
Քննարկվել է սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ ուսուցիչների գործուղման կարգը
Արայիկ Հարությունյանն ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին
Նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են պարապմունքներ
ՀՀ ԱԳ նախարարը Ժոզեպ Բորելի հետ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր է քննարկել
Կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նորից շատանում են. պատճառը վերսկսված ուսումնական պրոցեսն է ու կանոնների անտեսումը
Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Գորիս քաղաքներում ձյուն է տեղում
Որևէ մեկին չի հուզում, որ հանրահավաքի ժամանակ մահապատիժ է բեմադրվում, բացահայտ բռնություն է քարոզվում. Արփինե Դավոյան
Տիկին Զոհրաբյանն այնպես է խոսում, կարծես, Հայաստանի Մարգարեթ Թետչերն ա, Մելքումյանն է՝ համարյա Չերչիլը. Կոնջորյան
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մեկնեց Վրաստան
Նախատեսվում է 90 և ավելի տարեկան թոշակառուներին կենսաթոշակի հետ հավելում տրամադրել․ չափը կսահմանվի Կառավարության կողմից
Էրդողանն ու Մակրոնը թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց կհանդիպեն առաջին անգամ
ԶՈւ և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով
Հայացք ներսից․ հարցազրույց Անկարայի համալսարանի հայաստանցի դասախոսի հետ
Ինչ ունեցվածք ունեն ԲԴԽ նորընտիր անդամներ Դավիթ Խաչատուրյանն ու Գագիկ Ջհանգիրյանը
Վրաստանի ընդդիմություն-իշխանություն ձևաչափով հաջորդ հանդիպումը կլինի Բրյուսելում
Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը, մեծ են նաեւ ձեզնից սպասումները. վարչապետն ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվ
Նոր շինարարություն սկսողներին Երևանի քաղաքապետարանը շինհրապարակի ժամանակավոր ցանկապատի նոր ձևավորում է առաջարկում
33 քաղաքացիական անձ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից սպանվել է իր բնակության վայրում. հարուցվել է քրեական գործ. Արցախի ՄԻՊ
Ազգային շարժման առաջնորդ Նիկա Մելիային կարող են ազատել գրավի դիմաց
Մարտունու քաղաքապետն ազատվել է սեփական դիմումի համաձայն. նա այժմ այլ պաշտոն է զբաղեցնում
Ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին. Արարատ Միրզոյանը հանդիպել է Լին Թրեյսիի հետ
Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ
ԱՄՆ-ն ստիպված է աշխատել Ռուսաստանի հետ, չնայած հակասություններին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
Բանակին քաղաքական գործընթացներում ներքաշելը նախապես մտածված էր և դիտավորյալ է արվում. Անդրանիկ Քոչարյան
Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք
Կայացել է Երևանի ապագա պարեկների երդման հանդիսավոր արարողությունը (տեսանյութ)
Առանց այդ գեներալների էլ բանակը կա և կլինի․ Արմեն Խաչատրյան
Սամվել Բալասանյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին
Փոխվարչապետն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության համար առկա նախադրյալները
Քսանինը տարի առաջ՝ այս օրը, ՄԱԿ-ի կենտրոնակայանում ծածանվեց Հայաստանի անկախ Հանրապետության եռագույնը. Արա Այվազյան
Հայաստան կվերադառնամ կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալուն պես․ Օրբելյան
Վարույթ է ընդունվել դպրոցի տնօրենի կողմից առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը
© 2021 Հայկական ժամանակ