ԱԺ-ն պետք է լինի հակակշիռ գործադիրի թափանցիկ աշխատանքները ապահովելու համար. Թեւան Պողոսյան

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆյուրին կարեւորում է զինված ուժերի նկատմամբ պատշաճ խորհրդարանական վերահսկողության իրականացումը: Այսօր Ազգային ժողովում «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» թեմայով միջազգային սեմինարի ընթացքում Ֆիլիպ Ֆյուրին ընդգծեց, որ զինված ուժերի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար խորհրդարանին անհրաժեշտ են ոչ միայն սահմանադրական լիազորություններ, այլ նաեւ դա իրականացնելու անհրաժեշտ մեխանիզմներ:

«Ընդհանրապես ժողովրդավարական երկրներում ժողովուրդն ընտրում է խորհրդարանը, ասում է, որ ցանկանում ենք, որպեսզի խորհրդարանը մեզ ներկայացնի: Խորհրդարանն էլ ձեւավորում է հանձնաժողովներ, որոնք իրականացնում են վերահսկողություն տարբեր ոլորտների նկատմամբ եւ հանրությանը ներկայացնում են այդ վերահսկողության արդյունքները: Սակայն վերահսկողություն իրականացնելու համար միայն սահմանադրական լիազորությունները բավարար չեն: Անհրաժեշտ է խորհրդարանական հանձնաժողովներին տրամադրել համապատասխան մեխանիզմներ, որպեսզի այդ վերահսկողությունը լինի պատշաճ եւ արդյունավետ»,- նշեց Ֆյուրին:

Ֆիլիպ Ֆյուրին ընդգծեց, որ խորհրդարանական վերահսկողությունը գործընթաց է, որը նման է նվագախմբում տեղի ունեցող համագործակցության: Նրա խոսքով՝ տարբեր գործիքներ են անհրաժեշտ, որպեսզի ստացվի ճիշտ ու գեղեցիկ երաժշտություն:

«Եթե դուք փորձեք միայն վերահսկել, թե որ երաժիշտն ինչպես է նվագում, չեք ստանա այն երաժշտությունը, որը ցանկանում եք: Նույնն էլ խորհրդարանական վերահսկողություն է: Խորհրդարանին անհրաժեշտ են համապատասխան գործիքներ, որպեսզի գործնականում կարողանա իրականացնել Սահմանադրությամբ իրեն տրված վերահսկողական լիազորությունները»,- պարզաբանեց Ֆյուրին:

Խորհրդարանական պատշաճ վերահսկողություն ապահովելու գործում նա կարեւորում է նաեւ պատգամավորների պատրաստվածության աստիճանը: Նրա խոսքով՝ այդ գործով պետք է զբաղվեն պատգամավորներ, ովքեր պատրաստված են, գիտեն իրենց անելիքը եւ քայլերը, որոնք անհրաժեշտ են սահմանադրական իրենց լիազորությունները իրականացնելու համար: 

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էլ նշեց, որ արդյունավետ խորհրդարանական վերահսկողությունը նպաստելու է զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, մարդու իրավունքների պաշտպանության բարձրացմանը, եւ բարեվարքության ամրապնդմանը: Պատգամավորը շեշտեց, որ անհրաժեշտ է տարանջատել զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը քաղաքացիական վերահսկողությունից: Նրա խոսքով՝ մեր իրականության մեջ երբեմն այս երկու հասկացությունները ներկայացվում են նույն լույսի ներքո:

«Ճիշտ է՝ դրանք ունեն ընդհանուր եզրեր, սակայն բովանդակությունները տարբեր են: Քաղաքացիական վերահսկողությունը ենթադրում է, որ պաշտպանության ոլորտի կառավարում եւ զինված ուժերի ղեկավարումը իրականացվում է քաղաքացիական իշխանության կողմից: Քաղաքացիական վերահսկողության նպատակն է ապահովել զինված ուժերի քաղաքական չեզոքությունը եւ ենթակայությունը քաղաքացիական իշխանությանը: Ինչ վերաբերվում է ժողովրդավարական վերահսկողությանը, այն ավելի լայն է եւ ենթադրում է ժողովրդավարական ճանապարհով ընտրված պետական իշխանության կողմից զինված ուժերի նկատմամբ իրականացվող վերահսկողություն: Ժողովրդավարական վերահսկողության ձեւերից են խորհրդարանի, դատական իշխանության, մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվամիջոցների կողմից իրականացվող վերահսկողությունը: Պետք է փաստել, որ Հայաստանում առկա են անհրաժեշտ իրավական հիմքեր թե քաղաքացիական, թե ժողովրդավարական վերահսկողություն իրականացնելու համար»,- ընդգծեց Կորյուն Նահապետյանը:

Նա նաեւ նշեց, որ Սահմանադրությամբ ամրագրված է, որ զինված ուժերը գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո: Սահմանադրությամբ նաեւ հստակ ամրագրված է, որ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ:

«Վերջերս ընդունված «Պաշտպանության մասին» նոր օրենքով սահմանված է, որ Ազգային ժողովը իրականացնում է խորհրդարանական վերահսկողություն պաշտպանության ոլորտի, հետեւաբար նաեւ զինված ուժերի նկատմամբ»,- նշեց պատգամավորը:

Հայաստանի խորհրդարանը նոր Սահմանադրությամբ ունի բոլոր գործիքները՝ գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար: Նման կարծիք հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի նախագահ, հայկական ատլանտյան ասոցիացիայի գործադիր տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը։

«Խորհրդարանը պետք է լինի հակակշիռ գործադիրի թափանցիկ աշխատանքները ապահովելու համար։ Սակայն երբեմն թափանցիկության մեջ մեզ բացակայում է հետեւողականությունը։ Երբ ինչ-որ բանով այսօր կամ երեկ զբաղվել ենք, չի նշանակում, որ պիտի վաղը մոռանանք այդ մասին, քանի որ նոր խնդիր է ծագել: Իսկ մենք այդ խնդիրն ունենք եւ շատ դեպքերում հետեւողական չենք մեր արած գործերի նկատմամբ: Մենք մոռանում ենք, որ եթե ինչ-որ բանի շուրջ հետեւողական չաշխատենք, այդ խնդիրը վաղ թե շուտ նորից կկրկնվի կամ նոր խնդիրներ կձեւավորվեն», - ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ պետական պաշտոնյաները պետք է հրապարակայնացնեն, բացատրեն ու հիմանավորեն իրենց գործողությունները՝ աշխատանքի լիարժեք թափանցիկություն ապահովելու համար։ Ըստ Թեւան Պողոսյանի՝ վերը նշվածներից ամենադժվարը հիմնավորումների մասն է։

«Հրապարակայնությունը հաշվետվության հրապարակման տեսքով լինում է, բացատրություններ մեկ-մեկ անում են, երբ նեղն են ընկնում, իսկ հիմնավորումներն ամենաթույլ, խոցելի տեղն է, որովհետեւ շատ ժամանակ չեն հիմնավորվում որոշումները, թե ինչու ընդունվեց ինչ-որ բան»,- ասաց Պողոսյանը:

Նա այն կարծիքին է, որ ցանկության դեպքում խորհրդարանը կարող է հիմք դնել բարձր մակարդակի վերահսկողություն իրականացնելու մշակույթին:

Տպել
4084 դիտում

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային