Սամվել Կարապետյանի «Ռիո մոլում» բացվել է աղմուկ հանած էկզոտարիումը. (տեսանյութ, ֆոտոներ)

Մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 13-ին, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ռիո» մոլում տեղի է ունեցել «Զուլանդիա» Էկզոտարիումի բացումը:

«Զուլանդիա» Էկզոտարիումում առկա են ավելի քան 30 տեսակ հազվագյուտ էկզոտիկ կենդանիներ` կապիկներ, կոկորդիլոսներ, թութակներ, գաճաճ կենգուրուներ, իգուանաներ, օձեր, սարդեր, կարիճներ, ֆենեկ աղվեսներ, կրիաներ և այլն: Շուտով նախատեսվում է նաեւ էկզոտիկ կենդանիների հետ միասին նաեւ ձկներ ցուցադրել:

Սամվել Կարապետյանին պատկանող Էկզոտարիումում կարելի է հանդիպել եզակի կենդանիների, որոնք մինչ այդ Հայաստանում չեն եղել:

Էկզոտարիումումի համացանցային էջից տեղեկանում ենք, որ բոլոր կենդանիները բերված են գազանանոցներից, այսինքն՝ նրանք երբեք չեն ապրել բնական պայմաններում:

«Էկզոտարիումի տարածքում ներկայացված բոլոր կենդանիների համար ստեղծված են օպտիմալ պայմաններ: Կառուցման ժամանակ օգտագործվել են լավագույն ժամանակակից գիտական և տեխնիկական նվաճումները, որոնք հնարավորություն են տալիս կենդանիներին գտնվել առավելագույն հարմարավետ պայմաններում»,- ասվում է պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրությունում:

Էկզոտարիումումի մուտքավճարը 1100 դրամ: Երբ հետաքրքրվեցինք, թե նեղլիկ վանդակներում թույլատրելի՞ է կենդանիներին պահել, աշխատակիցներից մեկը փոխանցեց, որ ամեն ինչ համապատասխանեցված է միջազգային չափանիշներին:

«Ռիո» մոլի բացման արարողությունը կայացել է նոյեմբերի 13-ին: Ներկա են եղել Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ քաղաքական էլիտայի այլ ներկայացուցիչներ: Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի որդին՝ Նարեկ Կարապետյանը, մոլի բացման օրը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում  ասել էր, որ մոլում լինելու է նաեւ կենդանաբանական «այգի», որն ունենալու է բնության մեջ քիչ հանդիպող 60-ից ավելի կենդանի:

Հիշեցնենք, որ մոլի բացման օրը, երբ տեղեկացրեցին, որ առեւտրի կենտրոնում գործելու է նաեւ էկզոտարիում, համացանցում աղկմկալի քննարկումներ սկսվեցին: Օգտատերերը գրում էին, որ անթույլատրելի է կենդանիներին փակի տակ պահել: 

Տպել
6712 դիտում

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը